Ղազարյանի կատարած հարվածից հետո գնդակը դիպավ դարպասաձողին

օլիմպ221506431406509470Հունաստանի «Օլիմպիակոսը», որի կազմում է հանդես գալիս Հայաստանի ֆուտբոլի հավաքականի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը International Champions Cup ընկերական մրցաշարի երկրորդ խաղում 0:1 հաշվով զիջեց  «Լիվերպուլին»։

Չիկագոյում կայացած խաղում Ղազարյանն իր թիմի մեկնարկային կազմում էր: Հանդիպման 50-րդ րոպեին նրա կատարած հարվածից հետո գնդակը դիպավ դարպասաձողին։

Անգլիական ակումբի կազմում 6-րդ րոպեին գոլի հեղինակ  դարձավ Ռահիմ Ստերլինգը։

Նույն խմբում ընդգրկված անգլիական «Մանչեսթեր սիթին» 5։1 հաշվով հաղթեց  իտալական «Միլանին»։

«Օլիմպիակոսը» օգոստոսի 2-ին Մինեապոլիսում կմրցի  «Մանչեսթր սիթիի» հետ :

Մրցաշարի եզրափակիչը օգոստոսի 4-ին կանցկացվի Մայամիում:

Tags: ,