Հայաստանի մարմնամարզիկների փայլուն մրցելույթը Բաթումում

ադ22579Բաթումում անցկացված մարմնամարզության միջազգային մրցաշարին մասնակցեցին Ռուսաստանի, Ուկրաինայի, Թուրքիայի, Բելառուսի, Ադրբեջանի, Լատվիայի, Լիտվայի, Խորվաթիայի, Վրաստանի, Հայաստանի ներկայացուցիչները:

Հայաստանից հանդես եկավ 8 մարզիկ, որից 6 պատանի էին:

Մեծահասակների պայքարում մրցակցությունից դուրս էր ու բազմամարտում 85,8 միավորով լավագույն ճանաչվեց 22-ամյա Արթուր Դավթյանը:

Նա մասնակցեց նաև բազմամարտի առանձին մրցաձևերի  6 եզրափակչի: Արթուրը ոսկե մեդալի արժանացավ հենացատկերում, օղակների և նժույգի վրա վարժություններում, 2-րդն էր ազատ վարժություններում, իսկ զուգափայտի ու պտտաձողի վարժություններում ճանաչվեց 3-րդը:

Չինաստանում կայանալիք ամառային պատանեկան օլիմպիական 2-րդ խաղերի մեկնարկից առաջ իրեն փայլուն դրսևորեց 17-ամյա Վիգեն Խաչատրյանը և 81,4 միավորով բազմամարտում երիտասարդների պայքարում 1-ին տեղը գրավեց: Բացի բազմամարտում նվաճած բարձրագույն պարգևից, ևս մեկ ոսկե մեդալի էլ նա տիրացավ ազատ վարժություններում:

 

Tags: ,