2 մլրդ 920 մլն եվրո կհատկացվի Իրանին

Իսլամական զարգացման բանկԻրանի Գյուլիստան նահանգի «Ջրային ընկերություն» կազմակերպության տնօրեն Իրաժ Հեյդարիանը և Իրանի էկոնոմիկայի ու ֆինանսների նախարար Ալի Թայեբիանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրել են, որ Իսլամական զարգացման բանկը Իրանին հատկացնելու է 2 մլրդ 920 մլն եվրո՝ երկրի հյուսիս-արևելքում գտնվող Գյուլիստան նահանգում ջրային նախագծի իրագործման համար:
«Նախագծի իրագործումը մեկնարկելու է Իրանի էներգետիկայի նախարարության հաստատումից հետո»,-   ասել է Իրաժ Հեյդարիանը:
Նախագծի շրջանակում կավարտվեն Իրանի «Նեգարեսթան» ամբարտակի կառուցման աշխատանքները:
«Ջրամբարից գյուղատնտեսական նպատակներով ջուր փոխադրելու համար նոր ջրանցքներ կկառուցվեն»,- նշել է Իրանի էկոնոմիկայի ու ֆինանսների նախարարը: Ուշագրավ է, որ հունվարին Իսլամական զարգացման բանկն Իրանի տնտեսական նախագծերի համար 3 մլրդ դոլար վարկ էր հատկացրել: Այդ գումարի 70 տոկոսը ծախսվել է ամբարտակների կառուցման և ջրային այլ նախագծերի իրականացման համար:
Նշենք, որ Իսլամական զարգազման բանկի անդամ է 56 երկիր:
Այս մասին տեղեկացնում է իսլամական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը:
Անկախ

Tags: , ,