Ձերբակալված ադրբեջանցի ընդդիմադիր ակտիվիստն իրեն մեղավոր չի համարում

2 (8)Ադրբեջանական ընդդիմադիր “Մուսավաթ” կուսակցության երիտասարդ ակտիվիստ Ֆարաջ Քերիմլին, ով ձերբակալվել է թմրանյութերի ապօրինի պահման և վաճքով զբաղվելու մեղադրանքով, իրեն անմեղ է համարում: Այս մասին նա ասել է Կտտանքների դեմ կոմիտեի ղեկավար Էլչին Բեհբուդովին, ով հուլիսի 26-ին այցելել էր Քերիմլիին:

Ինչպես հաղղորդում է “Կոնտակտ” կայքը, թեև Քերմլին չի բողոքում կալանավայրի պայմաններից և նշել է, որ իր վրա ճնշում չեն գործադրում, այնուամենայնիվ իր փաստաբանին թույլ չեն տալիս այցելել Քերիմլիին: Ըստ փաստաբանի` այն, որ իրեն թույլ չեն տալիս հանդիպել պաշտպանյալի հետ, իսկ վերջինիս էլ արգելում են կապ հաստատել իր հարազատների հետ և տեղեկացնել պատահարի մասին, օրենքի կոպիտ խախտում է:

Ֆարաջ Քերիմլին ձերբակալվել է հուլիսի 23-ին, և արդեն հուլիսի 24-ին Նարիմանովի դատարանը որպես խափանման միջոց 3 ամսվա կալանքի է դատապարտել: Նույն մեղադրանքով հուլիսի 17-ին ձերբակալվել էր ակտիվիստի եղբայրը` Սիրաջ Քերիմլին:

Ընդդիմադիր “Մուսավաթ” կուսակցությունում կարծում են, որ Քերիմլի եղբայրներին հետապնդում են իրենց ընդդիմադիր գործունեության և “Ֆեյսբուքում” ակտիվության համար:

 

Անկախ

Tags: , ,