Մարտունի քաղաքի մշակույթի տանը մեկնարկեց «Սևանա լիճ» անվանումը կրող շախմատի միջազգային մրցաշարը, որին մասնակցում է Հայաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի և Հնդկաստանի 10 գրոսմայստեր:
Առաջին տուրում Հրանտ Մելքումյանը հաղթեց ուկրաինացի Ալեքսանդր Արեշենկոյին, Սամվել Տեր-Սահակյանը՝ Հովհաննես Գաբուզյանին, ռուսաստանցի Վլադիմիր Ֆեդոսեևը`ուկրաինացի Յուրի Կուզուբովին: Զավեն Անդրիասյան– Սանան Սյուգիրով (Ռուսաստան) և Սանտոշ Վիդիթ (Հնդկաստան )–Ռոբերտ Հովհաննիսյան պարտիաները խաղաղ ելք ունեցան:
Մրցաշարի հաղթողի անունը հայտնի կդառնա օգոստոսի 4-ին:
Tags: շախմատ, սպորտ