Ամերիկուհին պրոֆեսիոնալ ջրահարս է աշխատում

o_987990Տարօրինակ է հնչում, սակայն 19-ամյա ամերիկուհի Անդրեա Լիժուրին նոր է ավարտել «ձկնային դպրոցն» ու պրոֆեսիոնալ ջրահարսի ավարտական ստացել: Նա մանկուց էր երազում դիսնեյյան  «Ջրահարսը» մուլտհերոսուհուն նմանվել: Դրա համար նա ջրահարսի պոչի նմանվող պրոթեզ է հագնում

Վերջին 11 տարում նա բազմիցս է փորձել ընդունվել ջրահարսների դպրոց, սակայն այնտեղ երբեք ազատ տեղ չէր լինում: Վերջապես հաջողությունը ժպտաց նրան: Աղջիկն 8 տարեկանից  ջրահարսին բնորոշ տարբեր հնարքներ էր սովորում ու բոլոր շարժումները կարծես թե անգիր էր արել: Իսկ այս ամռանը նա  ջրասույզի ավարտական ստացավ` սովորելով  ձկան պոչն օգտագործելով վարպետորեն ստորջրյա հնարքներ կատարել:

Նա պատմել է, որ երկրում միակ ջրահարսային շոուն դիտելու համար 3 տարեկանում իրեն տարել են Ֆլորիդայի Վիկկի Վաչչի քաղաք: Հենց այդ տարիքից էլ նա տարվել է այդ շոուի մասնակից դառնալու գաղափարով: Վիկի Վաչին ունիկալ վայր է: 1947-ից քաղաքը, որն ընդամենը 12 բնակիչ ունի, հռչակվել է իր ատրակցիոններով ու շոուներով: ԱՄՆ-ի ամենափոքրիկ քաղաքներից մեկի իշխանություններն ասում են, որ իրենք զբոսաշրջիկների պակաս չունեն:

«Ես դպրոցում ջրահարսի նազանք եմ սովորել ու կարող եմ այնպիսի հնարքներ կատարել, որոնց մասին առաջներում երազում էի: Ես երջանիկ եմ»:

Իսկ այդ պաշտոնը ստանալու համար Անդրեան լուրջ հարցազրույց է անցել. այդ տեղի համար 50 թեկնածու է եղել:

Անկախ

Tags: