Նիդեռլանդների անվտանգության խորհուրդը(ՆԱԽ) կարծում է, որ Ուկրաինան վնաս է հասցրել մալազիական «Բոինգի» աղետի հետաքննությանը` համացանցում հրապարակելով սև արկղերի տվյալները: Դրա մասին թվիթերում գրել է NBC-ի լրագրող Ալեքսանդր Սմիթը:
“Интерфакс“-ը հաղորդում է, որ ՆԱԽ-ը կարծում է, որ այդ տվյալների հրապարակումը հետաքննությանը չի օգնի ու չի կարող ասել նաև, թե ինպես է այդ տեղեկությունն ուկրաինական կողմում հայտնվել, քանի որ մինչ սև արկղերի` Բրիտանական օդային աղետների հետաքննչական վարչությանը հանձնելը, սև արկղերի տվյալների գաղտնազերծմամբ ոչ ոք չի զբաղվել:
Այսօր Դոնեցկի մարզում «Բոինգ-777» – աղետը հետաքննող հանձնաժողովը հաղորդել է, որ սև արկղերի տվյալների համաձայն, ինքնաթիռի ավերման ու անկման պատճառը հրթիռի կողմից խոցման հետևանքով «զանգվածային հարվածային ապակոմպրեսիան» է:
Tags: Նիդեռլանդներ