Համաշխարհային մասշատաբի աստղ լինելը երաշխիք չէ, որ մարդիկ կճանաչեն ձեզ:
Ռիհաննան հնարավոր է՝ ավելի քան 30 միլիոն ալբոմներ է վաճառել ամբողջ աշխարհում, սակայն երբ նրան հետապնդած տղամարդն Ամերիկայում ներկայացել է դատարան, դատավորը շփոթվել է՝ երգչուհու անունը լսելով:
Երբ հայտնել են, որ 53-ամյա Քևին Մաքգլին ձերբակալվել է Ռիհաննային հետապնդելու համար, Նյու Յորքի դատավորն ընդունել էր, որ ինքը տեղյակ չէ, թե ով է Ռիհաննան:
Մաքգիլին մեղադրում են Նյու Յորքում Ռիհաննայի վարձակալած 14,5 միլիոն դոլար արժողությամբ բնակարանի մոտ հուլիսի 8-11-ը գրություններ թողնելով երգչուհուն սպառնալու համար:
Դատարանում տղամարդը 26-ամյա Ռիհաննային Ջեյ Զիի և Քանյե Ուեսթի հետ միասին մեղադրել է իր նյութերը գողանալու համար, ինչպես նաև դատավորին ստախոս է անվանել, երբ վերջինս նշել է, որ կասկածյալը չի կարողանում իրեն պաշտպանել:
Ռիհաննան, կարդալով գրությունները, մտահոգվել է իր անվտանգության համար, որտեղ հիշեցվում էր փոփ երգչուհու և անտուն մարդու միջև գոյություն չունեցած անձնական հարաբերությունների մասին:
Տղամարդը նախկինում ևս չորս անգամ ձերբակալված է եղել խախտումների համար:
Նա կրկին դատարան կներկայանա սեպտեմբերի 2-ին, սակայն եթե հոգեկան գնահատականը նրան դատարան ներկայանալու համար ոչ պիտանի համարի, ապա մեղադրանքները կհանվեն, և նրան բուժման նպատակով կտեղափոխեն հիվանդանոց:
Tags: դատավարություն, Նյու Յորք, շոուբիզնես, Ռիհաննա
