Մարտունիում անցկացվող «Սևանա լիճ» անվանումը կրող շախմատի միջազգային մրցաշարի 2-րդ տուրում գրոսմաստերները խաղաղասիրաբար էին տրամադրված: Խաղացված 5 պարտիայից 4-ում ոչ-ոքի գրանցվեց:
Հրանտ Մելքումյանը միավորը բաժանեց Սամվել Տեր-Սահակյանի, Ռոբերտ Հովհաննիսյանը՝ Հովհաննես Գաբուզյանի հետ: Ուկրաինացի Յուրի Կուզուբովը ոչ-ոքի խաղաց Հնդկաստանի ներկայացուցիչ Սանտոշ Վիդիթի, ուկրաինացի Ալեքսանդր Արեշչենկոն` Զավեն Անդրիասյանի հետ: Ռուսաստանցի Սանան Սյուգիրովը սպիտակներով առավելության հասավ ռուսաստանցի Վլադիմիր Ֆեդոսեևի նկատամամբ:
1,5-ական միավորով մրցաշարային աղյուսակը գլխավորում են Սամել Տեր-Սահակյանը, Հրանտ Մելքումյանը և Սանան Սյուգիրովը:
Tags: շախմատ, սպորտ