Տարբեր մուտքեր հարուստների ու աղքատների համար

o_909948Լոնդոնյան կառուցապատողները վերջերս բավականին տարօրինակ միտման են հետևում: Բազմաբնակարան շենքեր կառուցելիս առանձին շքամուտքեր են կառուցում ունևոր բնակարանատերերի ու «հետնամուտքեր»` աղքատների համար: Շինարարության թույլտվություն ստանալու համար  կապալառուները նույնիսկ «էլիտար» շենքերում բնակարաններ են թողնում ոչ այնքան ունևոր քաղաքացիների համար: Սակայն, արդյունքում, նրանց ստիպում են օգտվել առանձին մուտքից:

Ինչպես Guardian-ն է գրում, այդ միտումը ստացել է արդեն «դռներ աղքատների համար» անունը: Ավելին.նման շենքերում աղքատների ու հարուստների աղբատարները, փոստարկղերն ու հեծանվատեղերն էլ են առանձին:

Այդ երկակի ստանդարտներին է ուշադրություն դարձրել բրիտանական Կանաչների կուսակցությունը: Քաղաքական այդ  միավորման ներկայացուցիչները հայտարարել են, որ դա  կառուցապատողների «ոչ հարգալից վերաբերմունք է  հասարակ մարդկանց հանդեպ»:

Ինչպես նշում են լրագրողները, նման միտում էլ նկատվում է Նյու Յորքում: Սակայն, քաղաքապետ Բիլլ դը Բլազիոն արդեն խոստացել է  միջոցներ ձեռնարկել կառուցապատողների նկատմամբ, ովքեր նման բան են թույլ տալիս:

Նյու Յորքի շենքերից մեկում տեղ գտած նման երևույթը հասարակական մեծ արձագանք է ստացել ու նույնիսկ  լրատվամիջոցներն են դրան անդրադարձել, իսկ այ Լոնդոնում, երևում է , ոչ ոք նման բաների վրա չի զարմանում:

Կանաչների կուսակցության ներկայացուցիչն ասում է, որ դա անհարգալից ու արհամարհական վերաբերմունք է հասարակ մարդկանց նկատմամբ:  Կառուցապատողները, փաստորեն, ցանկանում են բնակարան վաճառել հարուստ ներդրողներին, ովքեր էլ իրենց հերթին չեն կամենում ոչ մի ընդհանուր բան ունենալ տեղի հասարակ մարդկանց հետ:

Նրա խոսքով, քաղաքապետն ու քաղաքային իշխանություններն արդեն վաղուց աչք են փակում այդ խնդրի վրա: Նա կարծում է, որ պարզապես նման շենքեր չպետք է կառուցվեն:

Իրենք` շինարարները նշում են, որ առանձին մուտքերը հենց իրենց ` բնակիչների բարօրության համար է, որ նվազ ապահովվածները կարող են «հետնամուտքից օգտվել» ու  «լրացուցիչ» ծառայությունների համար  գումար չվճարել:

Անկախ

Tags: , ,