Tag Archives: ինքնասպանություն
Հայտնաբերվել է դի
Ինքնասպան է եղել ենթակաների ներկայությամբ
Սակատեկաս նահանգի Տելետոնգոյի քաղաքապետ Կառլոս Ռոբլեսն ինքնասպանություն է գործել ենթակաների աչքի առջև:
Դեպքը կատարվել է երկուշաբթի: Առավոտյան Ռոբլեսը կարգի համար պատասխանատու բաժին է մտել ու ոստիկաններին խնդրել իրեն անձնական զենք հատկացնել, ապա ատրճանակը դրել է գլխին ու ինքնասպան եղել: Մահն ակնթարթորեն է վրա հասել:
Հիմա պարզում են ինքնասպանության հանգամանքները: Հայտնի է միայն, որ մի քանի տարի առաջ առևանգել են Ռոբլեսի որդուն, որի ազատման համար նա փրկագին է վճարել:
Ինքնասպանություն` Վանաձոր քաղաքում
Սեպտեմբերի 27-ին, ժամը 18.15-ին տեղեկատվություն է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Աղայան փողոցի թիվ 65 շենքի բնակարաններից մեկի պատշգամբում լվացքի պարանից կախված քաղաքացի կա, որի դին իջեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՓՋ-ի օպերատիվ խումբը:
Հրշեջ-փրկարարները 2-րդ հարկի պատշգամբից իջեցրել են 1929թ. ծնված Լ. Բ.-ի դին:
Լոռու մարզում կախվելու միջոցով ինքնասպան է եղել ոստիկանության մայորը
Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 17:30-ի սահմաններում ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Բանյո փողոցի 4-րդ շենքի 3-րդ բնակարանում տղամարդ կա կախված: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե է ժամանել ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Անուբախ Համբարյանի և ոստիկանության Վանաձորի բաժնի օպերատիվ խումբը՝ Վանաձորի ոստիկանապետ Էրիկ Շարմազանովի գլխավորությամբ: Տեղում են նաև ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնի քննիչները: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված տան լոգարանում օպերատիվ քննչական խումբը հայտնաբերել է 36-ամյա Դավիթ Մաիլյանի դին՝ կախված վիճակում: Ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների՝ Դ. Մաիլյանը աշխատում էր ոստիկանության Լոռու մարզային վարչությունում՝ որպես փորձագետ, կոչումով էլ ոստիկանության մայոր էր: Գ. Շամշյանը հայտնում է, որ հայտնաբերվել է նաև երկտող, որի վրա գրված է՝ «Սիրում եմ բոլորիդ, ընտանիքիս անդամներին, աշխատանքային ընկերներիս և խնդրում եմ ոչ ոքու չմեղադրել իմ այս քայլի համար»: Դ. Մաիլյանը ամուսնացած էր, ուներ 1 տղա, 1 աղջիկ: Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում և հնարավոր է՝ նախապատրաստված նյութերը փոխանցվեն հատուկ քննչական ծառայություն:
Քաղաքացին փորձել է նետվել Ստեփանավանի կամրջից
«Ինքնասպանությունը հիմարություն է». հոգեբան
«Յուրաքանչյուրիս մեղքը կա այս ամենի մեջ: Ինքնասպանը մերժված է, լքված, միայնակ: Պատահական զրույցների ժամանակ երբեմն բացահայտվում են ծածուկ ինքնասպանությունների մտադրությունները, բժիշկը իր հիվանդի մասին իմանում է այն ժամանակ, երբ ինքը` հիվանդն է ասում դրա մասին: Ինքնասպանություն գործողը մահ չի սիրում»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ մեկ օրում երեք ինքնասպանության փորձերի եւ դրդապատճառների մասին նշեց Տեր Ռուբեն աբեղա Զարգարյանը:
Նրա խոսքով` երբ մարդը մենակ է եւ հարազատ չունի, դիմում է այդ քայլի: Նա ստանում է հոգեբանական հարված եւ հայտնվում է անսպասելի վիճակում: Ինքնասպանության գնացող մարդը երկար ճանապարհ է անցնում: Պայքար կա՝ հույսի եւ անհուսության, կյանքի եւ մահվան. «Կյանքի աղբյուրն Աստվածն ու ծնողն է, ինքնասպանություն գործելով մենք ժխտում ենք մեզ կյանք տվող աղբյուրին: Ինքնասպանությունը քրիստոնեության եւ խաչի մերժումն է: Մենք չենք մեզ կյանք պարգեւողը, այն տրված է Աստծուց, եւ նա էլ իրավունք ունի խլել, վերցնել քեզանից»:
Հոգեբան Սամվել Խուդոյանի համոզմամբ պետք է քննադատվի այդ երեւույթը: Թույլի եւ ուժեղի հարցը չէ, այլ նորմալ եւ ոչ նորմալ հոգեվիճակի. «Աննորմալ քայլ է, ինքնասանություն մենք երբեք չենք հանդիպի կենդանական աշխարհում: Շատերը երկար ժամանակ են նախապատրաստվում, բայց հենց այդ պահն էլ նշանակություն ունի: Ինքնասպանության ոչ մի դեպք արդարացված չէ, այն հիմարություն է, տրամաբանական քայլ չէ, հույզի արդյուքն է: Երիտասարդը ռոմանտիկ շղարշ ունի, եւ մահվան վախը արթնացած չէ նրա մեջ, նա էմոցիոնալ է եւ դիմում է այդ քայլին շատ հեշտությամբ»:
Բանախոսի պնդմամբ` մարդկանց տիպ կա, ովքեր պրոբլեմային իրավիճակում փախուստի են դիմում, նրանք լուծում չեն գտնում եւ փախչում են: Փախուստի ձեւ է նաեւ խմիչքը, թմրանյութը: Կա մեղքի զգացում եւ անգիտակցություն: Մարդու աչքերին նայելով կարող ես հասկանալ, որ նա մտադրություններ ունի ինքնասպանության:
Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ
Տղան ինքնասպանությունից առաջ բջջային հեռախոսով երկար ու տհաճ զրույց է ունեցել մի աղջկա հետ. «Հրապարակ»
«Հրապարակ»-ը գրում է. «Երեկ, կեսօրից հետո, կառավարական երրորդ մասնաշենքի բակում իրարանցում էր: Շտապօգնության մեքենաներն ու ոստիկանները պաշարել էին նախարարությունների շենքի բակը, իսկ աշխատակիցները, ընդմիջման գնալու փոխարեն, կախվել էին պատուհաններից: Ներքևում մուգ արյան լճակ էր, որը մոտ մեկ ժամ անց սկսեցին լվանալ ասֆալտի վրայից: Ժամը 13:00-ի սահմաններում վեցերորդ հարկից, որտեղ տեղակայված է կրթության և գիտության նախարարությունը, ցած է նետվել 22 տարեկան Հայկ Հայրապետյանը:
Նա բնապահպանության նախարարության ներքին աուդիտի բաժնի առաջատար մասնագետ էր լեզվի գծով: Նրա հետ էր աշխատում նաև քեռին, որն ապրում է Եղվարդում:
Հայկ Հայրապետյանը հասցրել էր լայն հեռուստալսարանի ուշադրությունը գրավել՝ 4 տարի առաջ մասնակցելով «Շանթ» հեռուստաընկերության «Ով է ուզում դառնալ միլիոնատեր» նախագծին, երբ բազմաթիվ բարդ հարցերի պատասխանեց և 500 հազար դրամ վաստակեց: Սակայն, չպատասխանելով վերջին հարցին, Հայկ Հայրապետյանը նախընտրեց վերցնել գումարը: Երիտասարդը բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի հետ հեռավոր ազգակցական կապ ուներ, նախարարի մորաքրոջ թոռն էր: Ըստ շրջանառվող լուրերի, տղան ինքնասպանությունից առաջ բջջային հեռախոսով երկար ու տհաճ զրույց է ունեցել մի աղջկա հետ, ինչն էլ կարող էր ինքնասպանության պատճառ հանդիսանալ:
Որոշ տեղեկությունների համաձայն, այն պահին, երբ տղան ցած է նետվել, նրա բջջայինը դեռ անջատված չի եղել և դրված է եղել պատշգամբին: Հայկ Հայրապետյանի աշխատասենյակը գտնվում էր 5-րդ հարկում: «Մենք բաժնում նստած էինք: Նա լավ տրամադրություն ուներ: Առավոտյան խոսել ենք հետը: Տրամադրության փոփոխություն չի նկատվել,- պատմում է բնապահպանության նախարարության աշխատակից Սամվել Գալստյանը, որը հանգուցյալ տղայի հետ միևնույն աշխատասենյակում էր նստում:- Նա դուրս եկավ սենյակից, ինչպես հետո իմացանք, երևի բարձրացավ մի հարկ վերև, և այլևս նրան չտեսանք»: Նախարարության աշխատակիցները, Հայկի գործընկերները շոկի մեջ էին: Նրանք ասում էին, որ ոչ մեկի մտքով չի անցել, որ Հայկը նման քայլի կդիմի:
Հոդվածն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։
Կառավարության 3-րդ մասնաշենքից երիտասարդ աշխատակիցը ցած է նետվել ու մահացել
Կառավարության 3-րդ մասնաշենքի 6-րդ հարկում գտնվող Կրթության եւ գիտության նախարարության պատշգամբից քիչ առաջ ցած է նետվել և տեղում մահացել 1991 թվականին ծնված 22-ամյա Հայկ Հայրապետյանը: Վերջինս բնապահպանության նախարարության աշխատակից էր:
Երիտասարդը դեպքից առաջ երկար ժամանակ խոսել է հեռախոսով, ապա հեռախոսը թողել սենյակում և բարձրացել վեցերորդ հարկ, որից պատշգամբից իրեն նետել է ցած:
Հանգամանքները պարզվում են:
42-ամյա բնակիչը ինքնասպան է եղել
Հուլիսի 21-ին, ժամը 13.45-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Անդրանիկի փողոցի թիվ 141 շենքի 6-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսի զանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները ոստիկանության և շտապօգնության աշխատակիցների ներկայությամբ բացել են բնակարանի դուռը և ննջասենյակի դռան շրջանակից կախված վիճակում հայտնաբերել են 1971թ. ծնված Ս. Պողոսյանի դին:
Ինքնասպանություն Գյումրի քաղաքում
Հայտնի ֆիզիկոսի որդին դուրս է նետվել հյուրանոցի լուսամուտից
29-ամյա Եվգենի Պողոսբեկյանը “Վարշավա” հյուրանոցից դուրս է նետվել:Մոսկվայի քննիչները հետաքննում են ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների թեկնածու Լեոնիդ Պողոսբեկյանի որդու ինքնասպանության փաստը: Քննիչների տվյալների համաձայն, վերջին մարդը, որի հետ զրուցել է Եվգենին ինքնասպանությունից առաջ, եղել է մայրը: Դեպքից մի քանի ժամ առաջ զանգահարել է մայրը` տեղեկանալու որդու գործերից:
Նա Պլեխանովի համալսարանի շրջանավարտ էր, կարմիր դիպլոմի թեկնածու: Պրակտիկան անցնում էր մայրաքաղաքային բանկերից մեկում : Այդ օրը նա իր աշխատանքային ընկերներին հայտնել է, որ գնում է ճաշելու ու կվերադառնա մեկ ժամից, ապա գնացել է հյուրանոց և համարի լուսամուտից դուրս նետվել: Քննիչները ոչ մի կասկածելի բան ու պայքարի հետքեր չեն հայտնաբերել:
Նրա հայրը Ռուսաստանում ու նրա սահմաններից դուրս հայտնի միջուկաբան է, որը հիմա աշխատում է Սան Դիեգոյում:
Հնդկաստանում առաջին կին զինծառայողը կախվել է զուգարանում
Հնդկաստանում մարտական ստորաբաժանման առաջին կին զինծառայող Շանթի Տիգան մահկանացուն է կնքել արևմտյան Բենգալիայի հիվանդանոցում:
Հայտնի է, որ կինը հիվանդանոցում բուժվում էր նախօրեին` իր հերթապահության ժամանակ, անհայտ անձանց հարձակումից հետո: Ավելի ուշ նրան հայտնաբերեցին հիվանդանոցի զուգարանում կախված:
Հետաքննությունը հակված է կատարվածը գնահատել որպես ինքնասպանություն, քանի որ հիվանդանոցում անվտանգության միջոցներ են ձեռնարկված, իսկ մինչև զուգարան գնալը կնոջն ուղեկցել են թիկնապահն ու որդին:
Ոստիկանությունում հայտնել են, որ զոհվածի նկատմամբ հետաքննություն էր սկսված տեղաբնակներից աշխատանքի տեղավորման նպատակով դրամական տեսքով կաշառք վերցնելու գործով:
2011-ին Շանթի Տիգան դարձավ Հնդկաստանում առաջին կինը, որը որպես շարքային գործի անցավ հնդկական բանակի մարտական ստորաբաժանման մեջ: Մինչ նա կանայք ծառայում էին որպես սպա` օժանդակ ստորաբաժանումներում:


