Աշխատանքի տեղավորելու պատրվակով Արամը խաբեությամբ վերցրել է 48.000 դրամ

ոստիկանությունԴեկտեմբերի 23-ին, ժամը 14.05-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 43-ամյա Մելանյա Գ.-ն և հայտնել, որ իրեն աշխատանքի տեղավորելու համար Չարենցի փողոցում ոմն Արամի տվել է 48.000 դրամ:
Ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողների ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Արամը 1973 թ. ծնված Արամ Ա.-ն է, որը Այգեստանի 9-րդ փողոցում գտնվող մի ընկերության կադրերի բաժնում աշխատանքի տեղավորելու պատրվակով Մելանյա Գ.-ից խաբեությամբ վերցրել է 48.000 դրամ:
Ժամը 17.30-ին Արամ Ա.-ն ներկայացել է ոստիկանության Մարաշի բաժանմունք:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է հետաքննություն:

Անկախ

Գարիկը խաբեությամբ տարբեր մարդկանցից վերցրել է ավտոմեքենաներ և վաճառել է դրանք

ձերբակալությունԴեկտեմբերի 17-ին ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները Երևանի Գյուրջյան փողոցի թիվ 11 շենքի մոտից, խարդախություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1987 թ. ծնված Գարիկ Ե.-ին: Նա խոստովանել է, որ նոյեմբերին, գնելու և գումարը մաս-մաս վճարելու պայմանով, ոմն Ավոյից խաբեությամբ վերցրել է «Հունդայի» և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ, որոնք հաջորդ օրը ինքնարժեքից անհամեմատ ցածր գնով վաճառել է այլ անձանց:
Նույն ամսին ոմն Աշոտից վերցրել է «ՎԱԶ-2107», ոմն Գևորից` «ԳԱԶ-3110», ոմն Սուրոյից` «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ, որոնց գազի բալոնները և ձայնարկիչները վաճառելուց հետո ավտոմեքենաները, դարձյալ ինքնարժեքից ցածր գներով, վաճառել է այլ անձանց: Նույն ձևով մի տաքսի ծառայությունից վերցրել է «Ռենո» մակնիշի ավտոմեքենա, որի գազի բալոնը վաճառել է այլ անձի:
Դեկտեմբերի 17-ին, ժամը 21.00-ին, 1955 թ. ծնված Սամվել Ե.-ն ոստիկանությունում հաղորդում է տվել, որ նոյեմբերի 21-ին Գարիկ Ե.-ն իրեն պատկանող «Հունդայի» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաները գնելու պատրվակով, մեկ շաբաթվա ընթացքում 65.000 դրամ գումար վճարելու պայմանով, իր տան դիմացից, առանց իր գիտության և համաձայնության, վերցրել և մի քանի օր անց ավտոմեքենաները վաճառել է այլ անձանց` պատճառելով 8.500 դոլարի նյութական վնաս:
Ձեռնարկվում են միջոցառումներ Գարիկ Ե.-ի արարքներից տուժած անձանց հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է հետաքննություն:

Անկախ

Խարդախ Կարենի մասին նոր դրվագներ են ի հայտ գալիս

ձերբակալությունԴեկտեմբերի 12-ին, ժամը 14.00-ին, 1987 թ. ծնված Սամվել Մ.-ն ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում հաղորդում է տվել, որ «Հերթապահ մաս» հեռուստահաղորդումից ճանաչել է մի շարք խարդախություններ կատարած Կարեն Ն.-ին, որը սեպտեմբերի 1-ին իրեն օդանավակայանի բեռնային համալիրում աշխատանքի տեղավորելու պատրվակով խաբեությամբ վերցրել է 50.000 դրամ, այնուհետև, առանց իր գիտության, Երևանի Թումանյան փողոցում գտնվող էլեկտրոնիկայի խանութից իր անձնագրով` ապառիկ եղանակով, վերցրել է «Սամսունգ Գալաքսի» բջջային հեռախոս և «Էփլ» դյուրակիր համակարգիչ` իրեն պատճառելով ընդհանուր 600.000 դրամի նյութական վնաս:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Կարենը ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի քննչական բաժանմունքում քննվող քրեական գործով մեղադրյալ, 1989 թ. ծնված Կարեն Ն.-ն է:

Անկախ

Ի հայտ են գալիս նոր խաբվածներ

ձերբակալությունԴեկտեմբերի 10-ին, ժամը 18.30-ին, 1982 թ. ծնված Համբարձում Ս.-ն «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում հաղորդում է տվել, որ «Հերթապահ մաս» հեռուստահաղորդումից ճանաչել է Կարեն անունով երիտասարդին, որը օդանավակայանի բեռնային համալիրում աշխատանքի տեղավորելու պատրվակով օգոստոսի 20-ին խաբեությամբ իրենից վերցրել է 50.000 դրամ:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Կարենը ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի քննչական բաժանմունքում քննվող քրեական գործով մեղադրյալ, 1989 թ. ծնված Կարեն Ն.-ն է:

***
Նույն օրը, ժամը 20.30-ին, համանման հարցով նշված գծային բաժին է հրավիրվել 1977 թ. ծնված Արմեն Շ.-ն, որը հաղորդում է տվել, որ նույն Կարենը իրեն բեռնային համալիրում աշխատանքի տեղավորելու պատրվակով իրենից վերցրել է 20.000 դրամ, իսկ մնացած 30.000 դրամը պայմանավորվել են հանձնել մեկ օր անց:

 

Ծեծի և խարդախության մեղադրանքներով հետախուզվողները կամավոր ներկայացել են ոստիկանություն

ոստիկանություն3Դեկտեմբերի 10-ին, ժամը 20.10-ին, կամավոր ոստիկանության Կենտրոնականի բաժին է ներկայացել 1963 թ. ծնված Հակոբ Գ.-ն, որը դեկտեմբերի 6-ից հետախուզվում էր ծեծի մեղադրանքով:

***
Դեկտեմբերի 10-ին, ժամը 16.00-ին, կամավոր ոստիկանության Արաբկիրի բաժին է ներկայացել 1961 թ. ծնված Արամ Տ.-ն, որը դեկտեմբերի 6-ից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:

***
Դեկտեմբերի 10-ին, ժամը 19.00-ին, Լոռու մարզի Լեռնապատ գյուղում կամավոր ոստիկանության Բազումի բաժնի ծառայողներին է ներկայացել 1982 թ. ծնված Սերգեյ Գ.-ն, որը նոյեմբերի 23-ից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:

 

Ոստիկանները հայտնաբերեցին հերթական խարդախին

բերման է ենթարկվելԱնկախը ոստիկանությունից տեղեկացավ, որ դեկտեմբերի 7-ին, ժամը  15.00-ին,  ոստիկանության Նոր Նորքի բաժին է դիմել 1971 թ. ծնված  Արմեն Ե.-ն  և հաղորդում   տվել, որ նույն օրը, ժամը 12.00-ին, Երևանի  Նանսենի փողոցում գտնվող բանկում ոսկյա զարդեր գրավադրելու և իրեն պարտք վերադարձնելու պատրվակով, իր ծանոթ Արթուրը նշված բանկի մոտ իրենից վերցրել է մոտ 10 հատ բարձր հարգի ոսկյա մատանի, բնական կարիքը հոգալու պատրվակով մտել բանկ, այնուհետև դուրս գալով` հեռացել անհայտ ուղղությամբ` խաբեությամբ տիրանալով 2.800 դոլար արժողության ոսկյա մատանիներին:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Արթուրը  1971 թ. ծնված  Արթուր Ս.-ն է, որը դեկտեմբերի 9-ին, ժամը 14.30-ին,  բերման է ենթարկվել բաժին:
Կատարվում է հետաքննություն:

Հեռուստահաղորդումից խարդախին ճանաչած խաբված քաղաքացիները ներկայանում են ոստիկանություն

ոստիկանությունՀՀ ոստիկանությունից Անկախին տեղեկացրեցին, որ դեկտեմբերի 9-ին, ժամը 16.00-ին, 1984 թ. ծնված  Հովհաննես Ս.-ն ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժում հաղորդում է տվել, որ «Հերթապահ մաս» հաղորդաշարը դիտելուց հետո ճանաչել է Կարեն անունով երիտասարդին, որը օդանավակայանի բեռնային համալիրում աշխատանքի տեղավորելու պատրվակով օգոստոսի 16-ին խաբեությամբ վերցրել է 50.000 դրամ:
Նույն օրը,  ժամը 17.00-ին,  համանման հարցով ոստիկանության նույն բաժին է դիմել նաև 1988 թ. ծնված Լևոն Ս.-ն. Կարենն օգոստոսին նույն  պատրվակով իրենից վերցրել էր 50.000 դրամ և անհետացել:
Քննությունը շարունակվում է:

Խարդախության մեղադրանքով հետախուզվողին հայտնաբերեցին հյուրանոցում

ձերբակալվել էՀոկտեմբերի 24-ին, ժամը 22.20-ին, ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և Մեծամորի բաժնի ծառայողները Աշտարակ քաղաքի կենտրոնական շուկայի հարևանությամբ գտնվող հյուրանոցի համարում հայտնաբերել են 1954 թ. ծնված Վահագն Բ.-ն, որը սեպտեմբերի 6-ից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով: