Ոստիկանությունը որոնում է խարդախություններ կատարած կնոջը

Ոստիկանության Շենգավիթի քննչական բաժնում խարդախության հատկանիշներով մեղադրանք է առաջադրվել Երևանի բնակիչ Մարիամ Մելքոնյանին:

Որոնվում է
Ոստիկանները կասկածներ ունեն, որ նրա հանցավոր գործողություններից տուժել են այլ անձինք ևս:
Տուժողները կարող են դիմել ոստիկանության Շենգավիթի քննչական կամ ոստիկանության մոտակա բաժին:

Բրյուսել-Մոսկվա-Երևան չվերթով տեղափոխվել է խարդախության մեջ մեղադրվող Գեղամը

ձերբակալվածՀունիսի 19-ին, ժամը 01.30-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ ծառայողների համատեղ օպերատիվ խմբի կողմից Բրյուսել-Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ է տեղափոխվել 1957 թ. ծնված Գեղամ Հ.-ն, որը 2012 թ. դեկտեմբերի 14-ից ոստիկանության Կենտրոնականի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի /խարդախություն/ և 325 հոդվածի 2-րդ մասի /փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշեր կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը/ մեղադրանքներով:

Անկախ

Խարդախության, կողոպուտի և գողության մեղադրանքներով հետախուզվողներ են հայտնաբերվել

ձերբակալությունՈստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ` հունիսի 17-ին, ժամը 17.00-ին, բաժին է ներկայացել 1975 թ. ծնված Միքայել Ա.-ն, որը հունիսի 2-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի /խարդախություն/ մեղադրանքով:

***
Ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողները հունիսի 17-ին, ժամը 22.15-ին, Վարդենիս քաղաքի Վ. Համբարձումյան փողոցից բերման են ենթարկել ՌԴ քաղաքացի, 1996 թ. Նարեկ Ն.-ն, որը 2012 թ. օգոստոսի 14-ից ՌԴ Մոսկվա քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 161 հոդվածի 2-րդ մասի «Ա» կետի /կողոպուտ/ մեղադրանքով:

***
Հունիսի 17-ին, ժամը 22.30-ին, ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքի ծառայողները Բագրատաշենի մաքսատան հարակից տարածքից բերման են ենթարկել Վրաստանի քաղաքացի, 1990 թ. ծնված Ռոբերտ Մ.-ին, որը ապրիլի 23-ից ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի /գողություն/ 2-րդ մասի հատկանիշներով:

Անկախ

Երկու հետախուզվող` նույն մեղադրանքով

ձերբակալությունՈստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ` Նոր Խարբերդից բերման է ենթարկվել 1956 թ. ծնված Սվետլանա Ս.-ն, որը հունիսի 1-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 1-ին մասի /խարդախություն/ մեղադրանքով:

***
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի թիվ 1 շենքի բակից բերման են ենթարկել 1975 թ. ծնված Ալբերտ Ղ.-ին, որը 2012 թ. դեկտեմբերի 28-ից ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 1-ին մասի /խարդախություն/ մեղադրանքով:

Անկախ

Աշխատանքի տեղավորելու պատրվակով 5.500 դոլար է վերցրել և անհետացել

դոլարՕրերս ոստիկանության ծառայողները Էրեբունու բաժին են հրավիրել 1974 թ. ծնված Նախշուն Հ.-ին: Նա հաղորդում է տվել, որ ապրիլի 2-ից 5-ն ընկած ժամանակահատվածում, որդուն աշխատանքի տեղավորելու պատրվակով, իր ծանոթ Մայան խաբեությամբ և վստահությունը չարաշահելու եղանակով` իրենից մաս-մաս վերցրել է 5.500 դոլար և անհետացել:
Պարզվել է, որ Մայան 1975 թ. ծնված Մարիամ Մ.-ն է, որը մայիսի 26-ին, ժամը 19.00-ին, ներկայացել է բաժին:
Կատարվում է քննություն:

Անկախ

Ծանոթի անունով ապառիկ «նոութբուք» համակարգիչ և բջջային հեռախոս է վերցրել և վճարումները չկատարելով` դիմել փախուստի

նոութբուքՈստիկանության ծառայողներն օրերս Կենտրոնականի բաժին են հրավիրել 1986 թ. ծնված Տիգրան Մ.-ին: Նա հաղորդում է տվել, որ իր ծանոթ Արթուրը մարտ ամսին Հանրապետության հրապարակի մոտակայքում գտնվող էլեկտրոնիկայի խանութ-սրահից իր անունով ապառիկ վերցրել է «նոութբուք» համակարգիչ և բջջային հեռախոս, սակայն վճարումներ չի կատարել, խաբեությամբ տիրացել է դրանց և դիմել փախուստի:
Ոստիկանները պարզել են, որ Արթուրը 1989 թ. ծնված Արթուր Հ.-ն է, որը մայիսի 26-ին, ժամը 13.50-ին, բերման է ենթարկվել բաժին և խոստովանել հանցանքը:
Կատարվում է քննություն:

Անկախ

Հետախուզվում էր խարդախության մեղադրանքով

ձերբակալությունՈստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` ապրիլի 5-ին, ժամը 14.30-ին, բաժին է ներկայացել 1984 թ. ծնված Ռուբեն Ա.-ն, որը ապրիլի 4-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի /խարդախություն/ 1-ին մասի մեղադրանքով:

Անկախ

«Կեղծ թևնոցների գործի» վախճանը

ոսկյա թևնոցներԱպրիլի 4-ին, ժամը 11.30-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները Երևան քաղաքի Մանթաշյան փողոցի թիվ 13 հասցեի մոտից, խարդախություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել ՌԴ քաղաքացի, 1978 թ. ծնված, նախկինում դատված Տիգրան Հ.-ին:
Պարզվել է, որ նա 2013 թ. նոյեմբերին Ռուբինյանց փողոցի թիվ 15/5 հասցեում գործող գրավատան աշխատակիցների վստահությունը չարաշահելով` գրավադրել է կեղծ ոսկյա թևնոց, որի դիմաց ստացել է 230.000 դրամ, իսկ ս/թ. հունվարին նույն գրավատանը գրավադրել է ևս մեկ կեղծ ոսկյա թևնոց, որի դիմաց ստացել է 240.000 դրամ:
Տիգրան Հ.-ն խոստովանել է, որ Երևանի տարբեր գրավատներում գրավադրել է ևս 12 կեղծ թևնոց, որոնք պատրաստել է իր ընկեր Գրիգորը:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Գրիգորը 1986 թ. ծնված Գրիգոր Յ.-ն է, որը ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով (խարդախությունը, որը կատարվել է խոշոր չափերով) կալանավորված է:
Ձեռնարկվում են միջոցառումներ խարդախներից տուժած մյուս գրավատները հայտնաբերելու ուղղությամբ:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին:

Անկախ

Աղասին խոշոր չափի խարդախության համար կալանավորվել է

 ԱղասիՄարտի 7-ին, ժամը 16.45-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ` Կրասնոյարսկ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո բերման է ենթարկվել 1972 թ. ծնված Աղասի Ա.-ն, որը 2003 թ. փետրվարի 1-ից ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով` խարդախությունը, որը կատարվել է խոշոր չափերով:
Խափանման միջոցը` կալանք:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:

Անկախ

Ադրբեջանում ձերբակալվել են կեղծ դիպլոմներ վաճառող անձինք

diplomԹուրքական «Հաբերլերի» հաղորդմամբ՝ Ադրբեջանում ձերբակալվել են կեղծ դիպլոմներ վաճառող անձինք: Կալանավորվածներից մեկը Բաքվի դպրոցներից մեկի ուսուցչուհի է, իսկ մյուսը Ադրբեջանի ուսուցիչների ինստիտուտի Գյանջայի (Գանձակ) մասնաճյուղի աշխատակից: Նրանք միասին 5800 մանաթով այս ինստիտուտի կեղծ դիպլոմ է վաճառել, ինչի բացահայտումից հետո ձերբակալվել են: Կառարվում է նախաքննություն:

Դատապարտյալը համակարգչով խարդախություններ է կատարել և խոշոր չափերի հասնող գումարներ հափշտակել. տուժողները կարող են դիմել ոստիկանություն

խարդախությունՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկության դատապարտյալ Աշոտ Իսախանյանը համակարգչային եղանակով պատրաստել է իր տվյալներով լրացված, ՀՀ ՊՆ 4-րդ բանակային միավորման հրամանատար, գեներալ-մայորի և ՙՙՍյունիքի աշխարհազորի՚՚ հրամանատար, գնդապետի անվամբ կեղծ փաստաթղթեր և 2013 թ. ընթացքում` ՀՀ Զինված ուժերին և զոհված ազատամարտիկ Ռոբերտ Ղուկասյանի գերեզմանաքարը պատրաստելու համար ֆինանսական օգնություն ցուցաբերելու պատրվակով քաղաքացիներից և կազմակերպություններից խաբեությամբ հափշտակել է խոշոր չափերի հասնող գումարներ, դրանք կենտրոնացրել կնոջ՝ Բելա Բալասանյանի բանկային հաշվի վրա, վերջինիս միջոցով կանխիկացրել և տնօրինել:
Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով հարուցվել է քրեական գործ և ոստիկանության Գորիսի քննչական բաժանմունքում կատարվում է նախաքննություն:
Ոստիկանությունից Անկախին հայտնեցին, որ ովքեր տուժել են Աշոտ Իսախանյանի հանցավոր գործողություններից կարող են դիմել ոստիկանության Գորիսի կամ մոտակա բաժին, կամ զանգահարել 0284-2-27-07, 0284-2-27-73, 010-59-07-04, ինչպես և 1-02 հեռախոսահամարներով:

Անկախ

Հերիքնազը հետախուզվում էր խոշոր չափերի խարդախության մեղադրանքով

ձերբակալությունՓետրվարի 7-ին, ժամը 22.05-ին, «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները Սամարա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո բերման են ենթարկել 1967 թ. ծնված Հերիքնազ Դ.-ին, որը 2013 թ. հունիսի 12-ից ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով` խարդախությունը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով:

Անկախ

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

231491131377253842Հյուրերի գնալուց հետո զգեստապահարանից գումար է անհետացել 

Հունվարի 30-ին մի քաղաքացի ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողներին հայտնել է, որ հունվարի 25-ին, ժամը 15.00-ից 17.00-ն ընկած ժամանակահատվածում, իրենց տանը հյուրընկալել է 4 երիտասարդների, որոնց գնալուց հետո զգեստապահարանում պահած 200.000 դրամն անհետացել է:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ նշված անձինք` 1999 թ. ծնված Արմեն Ս.-ն, 1999 թ. ծնված Վահե Ն.-ն, 1997 թ. ծնված Դավիթ Բ.-ն և 1998 թ. ծնված Դավիթ Վ.-ն, ներկայացել են բաժին:
Կատարվում է հետաքննություն:

Նրանց հետախուզում էին Ռուսաստանի իրավապահները

Հունվարի 30-ին, ժամը 17.45-ին, ոստիկանության Էրեբունու բաժնի և անձնագրային բաժանմունքի ծառայողները Մ. Խորենացու փողոցի տներից մեկից բերման են ենթարկել 1990 թ. ծնված Վազիր Բ.-ին, որը հունվարի 15-ից ՌԴ Յարուսլավլի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեղադրանքով:

***
Հունվարի 30-ին, ժամը 16.30-ին, ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքի ծառայողները Բագրատաշենի մաքսատան հարակից տարածքից բերման են ենթարկել 1982 թ. ծնված Սուրեն Խ.-ին, որը 2013 թ. նոյեմբերի 12-ից ՌԴ Վոլգոգրադի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր մի խումբ անձանձ կողմից կատարված գողության մեղադրանքով:

Խարդախության մեղադրանքով հետախուզվողը պատսպարվել էր Ստեփանավանում 

Հունվարի 30-ին, ժամը 12.00-ին, ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները տներից մեկից բերման են ենթարկել 1979 թ. ծնված Խաչիկ Չ.-ին, որը 2012 թ. նոյեմբերի 12-ից ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:

Խուզարկությամբ հրացան է հայտնաբերվել

Հունվարի 30-ին, ժամը 18.20-ին, ոստիկանության Մասիսի բաժնի և Արարատի մարզային վարչության ծառայողները 1969 թ. ծնված Կամո Հ.-ի բնակարանում կատարած խուզարկությամբ նկուղից հայտնաբերել են «MP-512M» տիպի օդամղիչ հրացան:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:

Փամփուշտներ` զգեստապահարանից

Հունվարի 30-ին, ժամը 13.10-ին, ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողները 1967 թ. ծնված Յուրիկ Դ.-ի բնակարանում կատարած խուզարկությամբ հյուրասենյակի զգեստապահարանից հայտնաբերել են պահունակ` լիցքավորված 5,6 մմ տրամաչափի 5 փամփուշտով:
Կատարվում է նախաքննություն:

Զենք-զինամթերք` կամավոր

Հունվարի 30-ին, ժամը 13.30-ին, 1965 թ. ծնված Սերգեյ Ի.-ն ոստիկանության Կենտրոնականի բաժնում կամավոր հանձնել է երկփողանի ողորկափող որսորդական հրացան և տարբեր տրամաչափի 69 փամփուշտ:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

***
Հունվարի 30-ին, ժամը 13.00-ին, 1970 թ. ծնված Ալինա Մ.-ն ոստիկանության Արմավիրի բաժնում կամավոր հանձնել է ականանետի հրթիռ` առանց պայթուցիչի, ինքնաձիգի դատարկ պահունակ, գնդացրի փամփուշտների դատարկ ժապավեն և տարբեր տրամաչափի 166 փամփուշտ:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:

***
Հունվարի 30-ին, ժամը 22.30-ին, 1962 թ. ծնված Էդվարդ Մ.-ն ոստիկանության Իջևանի բաժնում կամավոր հանձնել է «ԱԿՍ» տիպի ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի` 284, «ԱԿՄ» տիպի ինքնաձիգի 7.62 մմ տրամաչափի 117 և «ԴՇԿ» տիպի հրազենի 12.7 մմ տրամաչափի 1 փամփուշտ:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:

***
Հունվարի 30-ին, ժամը 16.30-ին, 1973 թ. ծնված Կարեն Ա.-ն ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում կամավոր հանձնել է 16 մմ տրամաչափի մեկփողանի ողորկափող որսորդական հրացան, ինքնաշեն նռնակ, «ՌԳԴ-5» տիպի նռնակ` պայթուցիչով և «ԱԿ-74» տիպի ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 46 փամփուշտ:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:

***
Հունվարի 30-ին, ժամը 15.30-ին, 1968 թ. ծնված Անդրանիկ Մ.-ն ոստիկանության Տավուշի բաժնում կամավոր հանձնել է «ՏՕԶ» տիպի 16 մմ տրամաչափի մեկփողանի ողորկափող որսորդական հրացան:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության: