Աղմկալի հանցագործություն Փարիզում

o_851166Համարձակ կողոպուտ է կատարվել Ֆրանսիայի մայրաքաղաում: 3 կողոպտիչներ հարձակվել են”Դրոու” աճուրդի տան կազմակերպիչների վրա, որոնք թանկարժեք իրերը հատուկ ճամպրուկով տեղափոխում էին: Հարձակումը կատարվել է աճուրդի տան մուտքի մոտ: Արցունքաբեր գազի օգնությամբ, նրանք տիրացել են մեծ արժեք ներկայացնող զարդերին ու անհետացել: Գողոնի նախնական արժեքը կազմում է շուրջ 300 հազար եվրո:

Այժմ կողոպտիչների ու նրանց հանցակիցների որոնումներ են կատարվում:

Անկախ

Կողոպուտ` սուպերմարկետից

կողոպուտՓետրվարի 17-ին, ժամը 11.15-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ Կոմիտասի պողոտայում գտնվող սուպերմարկետի 2-րդ հարկի տաղավարներից գողություն է կատարվել:
Պարզվել է, որ փետրվարի 16-ի ժամը 20.00-ից մինչև փետրվարի 17-ի ժամը 11.00-ն ընկած ժամանակահատվածում օդափոխության համար նախատեսված անցքով տանիքից մտնելով` տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրել են պաշտպանիչ շերտերը, մտել սուպերմարկետի 2-րդ հարկ և տաղավարներից գողացել գումար, պայուսակներ, կոշիկներ, հագուստ, «Նոութբուք»:
Վնասի չափը պարզվում է:
Հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է նախաքննություն:

Դաղստանի ոստիկանության կողմից հետախուզվում էր կողոպուտ կատարելու մեղադրանքով

ձերբակալությունՈստիկանության Արմավիրի անձնագրային բաժանմունքի ծառայողները անձնագրային բաժանմունքում հայտնաբերլ և Արմավիրի բաժին բերման են ենթարկել 1964 թ. ծնված Վարդան Ս.-ին, որը 2011 թ. հոկտեմբերի 5-ից ՌԴ Դաղստանի Հանրապետության Դերբենտսկի շրջանի ոստիկանության կողմից հետախուզվում էր կողոպուտ կատարելու մեղադրանքով:
Խափանման միջոցը` կալանք:
Ոստիկանությունից Անկախին տեղեկացնում են, որ Վարդան Ս.-ն ձերբակալված է: Նրա հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:

Դեղատան կողոպուտը բացահայտվեց

կողոպուտՓետրվարի 1-ին, ժամը 15.20-ի սահմաններում, ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները Գյուլբենկյան փողոցից, կողոպուտ կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1980 թ. ծնված Արսեն Դ.-ին:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նա նույն օրը, ժամը 14.30-ի սահմաններում, Գյուլբենկյան փողոցի 24/101 հասցեում գործող դեղատան աշխատակցուհուց բացահայտ հափշտակելով` 3 տուփ «Սոլպադին» դեղամիջոցի 24 դեղահաբ, 1 սրվակ «Լիդոկային», 1 սրվակ յոդի լուծույթ և մեկանգամյա օգտագործման 4 ներարկիչ, դիմել է փախուստի:
Հափշտակվածն առգրավված է:
Ոստիկանությունից Անկախին Կատարվում է նախաքննություն:

Անկախ

Պատուհանից տուն մտած գողը խոստովանել է հանցանքը

загруженное (2)Հունվարի 31-ին, ժամը 10.30-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ տեխնիկական միջոցների գործադրմամբ պատուհանը բացելով` մի բնակարանից 400.000 դրամ արժողության հեռուստացույց են գողացել:
Ոստիկանները նույն օրը, ժամը 15.00-ին, Ներքին Շենգավիթի 11-րդ փողոցի 37 շենքի բնակարաններից մեկից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1971 թ. ծնված Մուրադ Գ.-ին, որը խոստովանել է հանցանքը:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն:

Անկախ

Արմանն ու Արթուրը հափշտակել են մի կնոջ պայուսակ

ձերբակալվելՀունվարի 27-ին, ժամը 20.20-ին, ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ Աբովյան քաղաքի ռեստորանային համալիրներից մեկի դիմաց հափշտակել են մի կնոջ պայուսակը:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 20.00-ի սահմաններում, անհայտ անձը 7-րդ միկրոշրջանի 1-ին թաղամասում, ռեստորանային համալիրի դիմաց, բացահայտ հափշտակել է 57-ամյա Ա.-ի պայուսակը` պատճառելով 225.000 դրամի նյութական վնաս:
Ոստիկանների ձեռնարկած միջոցառումների արդյունքում` հունվարի 28-ին, ժամը 04.30-ին, Կոտայքի մարզի Կապուտան գյուղից բերման են ենթարկվել 1996 թ. ծնված Արման Պ.-ն և նույն թվականին ծնված Արթուր Ա.-ն: Նրանք խոստովանել են, որ կողոպուտը կատարել են իրենք:
Ա.Պետրոսյանը և Ա.Ասլանյանը ձերբակալված են:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն:

Անկախ

Սաուդյան Արաբիայում վեց տարեկան աղջիկը կողոպտում է թանկարժեք զարդերի խանութը (տեսանյութ)

Saudi Arabian jewellery storeՍաուդյան Արաբիայում վեց տարեկան աղջիկը կողոպտել է թանկարժեք զարդերի խանութը, իսկ նրա մայրը մեկ այլ կնոջ հետ` շեղել  վաճառողի ուշադրությունը:

Համացանցում տեղադրված հոլովակում երևում է, թե ինչպես է աղջիկը վաճառասեղանի տակ գտնվող անցքով մտնում թանկարժեք զարդերի բաժին և որոշ ժամանակ անց դուրս գալիս թղթադրամի կապոց ձեռքին, որը, ըստ տեղեկությունների, պարունակում էր 500,000 սաուդյան ռիալ (90,000 ֆունտ):

Մինչ երեխան պտտվում է խանութում, կանայք շարունակում են զրուցել վաճառողի հետ, որը նրանց տարբեր զարդեր է ցուցադրում:

Այնուհետև աղջիկը մոտենում է իր մայրիկին և թղթադրամները դնում նրա պայուսակի մեջ, որից հետո երկու կանայք երեխայի հետ հեռանում են խանութից, իսկ խանութի աշխատողը այդպես էլ չի նկատում, որ խանութը կողոպտել են:

 

Անկախ

Բացահայտվեց հերթական կողոպուտը

ձերբակալությունԴեկտեմբերի 11-ին, ժամը 22.00-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժին է դիմել 1998 թ. ծնված  Սերյոժա Թ.-ն և հոր ներկայությամբ հաղորդում տվել, որ նույն օրը, ժամը 18.30-ի սահմաններում, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ»  եկեղեցու մոտ մի կին և մի տղամարդ իր մոտից բացահայտ հափշտակել են բջջային հեռախոս, որի ընթացքում տղամարդը հարվածել է իրեն` պատճառելով ֆիզիկական ցավ:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ոստիկանության ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, պարզել են, որ նշված կինը  1960 թ. ծնված  Լիլիթ Ղ.-ն է, իսկ տղամարդը` 1967 թ. ծնված Ստեփան Մ.-ն:
Դեկտեմբերի 11-ին, ժամը 23.30-ին, Մոլդովական փողոցի թիվ 46/1 շենքի մոտից Ստեփան Մ.-ն բերման է ենթարկվել, իսկ Լիլիթ Ղ.-ն ներկայացվել է բաժին և ներկայացրել Սերյոժա Թ.-ի  բջջային հեռախոսը:
Կատարվում է հետաքննություն:

 Անկախ

Կողոպուտների հեղինակ 23-ամյա աղջիկը հայտնաբերվել է

ձերբակալությունՀունիսի 30-ին, ժամը 18.30-ին, 1981 թ. ծնված Ռաֆիկ Գ.-ն ոստիկանության Գյումրիի բաժնում հաղորդում էր տվել, որ ժամը 12.00-ի սահմաններում դուստրը` 2005 թ. ծնված Կ.-ն, իրեն հայտնել է, որ բակում խաղալու ժամանակ մի անծանոթ աղջիկ իր ականջներից հանել է ոսկյա ականջօղերը և դիմել փախուստի:

Երեխայի նկարագրությամբ հայրը փնտրել է այդ կնոջը և Գյումրիի Պ. Սևակի փողոցում, եկեղեցու մոտ, հայտնաբերելով նրան՝ վերցրել է հափշտակված ականջօղերը, որոնք եղել են 2 զույգ: Ոսկյա զարդերը վերցնելուց հետո այդ կինը դիմել է փախուստի: Ռաֆիկ Գ.-ն հայտարարել է նաև, որ տուն վերադառնալուց հետո պարզել է, որ վերցված 2 զույգ ականջօղերից մեկ զույգը պատկանում է իր դստերը, իսկ մյուսը հարևանուհու թոռանը, որը իր դստեր հետ խաղացել է բակում:
Ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված կողոպուտը կատարել է 1990 թ. ծնված Անժելա Մ.-ն, որը նույն օրը, ժամը 20.30-ին, բերման է ենթարկվել բաժին:
Հետաքննության ընթացքում Անժելա Մ.-ն խոստովանել է, որ Անի թաղամասի Ե. Չարենցի փողոցի թիվ 15 շենքի բակից բացահայտ հափշտակել է մեկ այլ երեխայի ականջօղերը:
Ոստիկանները բաժին են հրավիրել նաև նշված շենքի մի բնակչի, որը հաղորդում է տվել, որ հունիսի 28-ին, ժամը 14.00-ի սահմաններում, մի անծանոթ աղջիկ իրենց բակում բացահայտ հափշտակել է դստեր ոսկյա ականջօղերը` պատճառելով 50.000 դրամի նյութական վնաս:
Տղամարդը նախկինում ոստիկանություն չի դիմել` փորձելով իր ուժերով գտնել հանցագործին:
Ձեռնարկվում են միջոցառումներ հափշտակված ոսկյա ականջօղերը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն: