Tag Archives: Կողոպուտ
Տեսախցիկն օգնեց հայտնաբերելու 500.000-անոց ոսկյա շղթայի կողոպտչին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Փախչող կողոպտիչը քիչ անց ոստիկանությունում էր (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հետախուզվում էր կողոպուտի և խարդախության մեղադրանքներով
Փողոցի տեսախցիկն արձանագրել է կնոջը կողոպտելու պահը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Խարդախության, կողոպուտի և գողության մեղադրանքներով հետախուզվողներ են հայտնաբերվել
Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ` հունիսի 17-ին, ժամը 17.00-ին, բաժին է ներկայացել 1975 թ. ծնված Միքայել Ա.-ն, որը հունիսի 2-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի /խարդախություն/ մեղադրանքով:
***
Ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողները հունիսի 17-ին, ժամը 22.15-ին, Վարդենիս քաղաքի Վ. Համբարձումյան փողոցից բերման են ենթարկել ՌԴ քաղաքացի, 1996 թ. Նարեկ Ն.-ն, որը 2012 թ. օգոստոսի 14-ից ՌԴ Մոսկվա քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 161 հոդվածի 2-րդ մասի «Ա» կետի /կողոպուտ/ մեղադրանքով:
***
Հունիսի 17-ին, ժամը 22.30-ին, ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքի ծառայողները Բագրատաշենի մաքսատան հարակից տարածքից բերման են ենթարկել Վրաստանի քաղաքացի, 1990 թ. ծնված Ռոբերտ Մ.-ին, որը ապրիլի 23-ից ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի /գողություն/ 2-րդ մասի հատկանիշներով:
Կանայք` կողոպտիչների թիրախում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Արտաշը Ռազմիկին կողոպտել է
Հունիսի 6-ին, ժամը 17.30-ին, ոստիկանության Մուշի բաժին էր դիմել 1937 թ. ծնված Ռազմիկ Դ.-ն և հայտնել, որ իր շենքի նկուղում անհայտ անձն իր գրպանից բացահայտ հափշտակել է 222.000 դրամ և դիմել փախուստի:
Ոստիկանության ծառայողները պարզել են, որ հանցագործությունը կատարել է 1968 թ. ծնված Արտաշ Կ.-ն:
Գումարի մի մասն առգրավված է:
Արտաշ Կ.-ն ձերբակալված է:
Կատարվում է նախաքննություն:
Կողոպուտ խանութում. տեսախցիկները արձանագրել էին կատարվածը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Կողոպուտ խաչմերուկում
Կողոպուտ` շուկայի հետնամասում
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Արաբկիրի բաժնի ծառայողներն օրերս Կոմիտասի պողոտայում գտնվող գյուղատնտեսական շուկայի հետնամասից, կողոպուտ կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1964 թ. ծնված Ալբերտ Գ.-ին: Նա խոստովանել է, որ մարտի 21-ի կեսօրին շուկայի հետնամասում ձեռքով հարվածելով ոմն Վարդգեսի կրծքավանդակին` բացահայտ հափշտակել նրա բջջային հեռախոսը և դիմել փախուստի:
Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ Վարդգեսը 1955 թ. ծնված Վարդգես Ս.-ն է, որը հրավիրվել է բաժին և տվել հաղորդում:
Հեռախոսի քարտն առգրավված է, ձեռնարկվում են միջոցառումներ հեռախոսը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն:
Կողոպուտներ կատարողը ներկայացվում է ճանաչման
Բացահայտում. մտել են դպրոց, կոտրել դուռը, հրկիզել և գողություն կատարել
Մարտի 29-ին, ժամը 21.30-ին, ոստիկանության Մարտունու բաժին է դիմել Մարտունու թիվ 1 հիմնական դպրոցի տնօրենը. նույն օրը, ժամը 18.00-ի սահմաններում, դպրոցի պատուհանի ապակին կոտրելով` մտել են դպրոցի տարածք, կոտրել հաշվապահի աշխատասենյակի դուռը, որը ծառայում է նաև որպես բուժկետ, հրկիզել սենյակի հաշվապահական արխիվը, պահարանը, աթոռը, կինոցուցադրության համար նախատեսված էկրանը և գողացել դեղորայք` պատճառելով 800.000 դրամի նյութական վնաս:
Ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ` նույն օրը, ժամը 22.00-ին, Զոլաքար գյուղից բերման է ենթարկվել 1976 թ. ծնված Միսակ Ս.-ն, որը խոստովանել է հանցանքը:
Միսակ Ս.-ն ձերբակալված է:
Կատարվում է նախաքննություն:
Ի՞նչ էր գուժում բնակարանի դռան զանգը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ոստիկանությունը որոնում է կողոպուտի ենթարկված կանանց (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ամերիկացի տղամարդը 249 տարվա ազատազրկման է դատապարտվել
Ուրբաթ օրը Ֆենիկս քաղաքում տղամարդուն 249 տարվա ազատազրկման են դատապարտել բուդիստական տաճարում ինը մարդու սպանելու համար՝ ներառյալ վեց վանականների:
39-ամյա Ջոնաթան Դուդին 1991թ-ին Ֆենիկսի տաճարի կողոպուտի և սպանությունների մեջ մեղադրվող երեք մարդկանցից մեկն է:
Այս դեպքը համարվում է Արիզոնայի ամենավատահամբավ դեպքերից մեկը:
Դուդին պնդում է, որ ինքը անմեղ է:
Դուդիի ընկերը, որին ցմահ ազատազրկման են դատապարտվել, վկայություն էր տվել, որ Դուդին է մտահաղացել այդ հանցագործությունը:
Թալանված խանութներ Վայքում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Օրանժի» գրասենյակ` տանիքից (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Չինացուն բանկ թալանել խանգարել է բջջային հեռախոսի զանգը
Շանհայում տեղի է ունեցել կամ տեղի չի ունեցել պատմության մեջ ամենահիմար կողոպուտը: 28-ամյա չինացին գանձապահին սպառնացել է միս կտրելու դանակով և պահանջել խոշոր գումար: Նրան բոլորովին չի անհանգստացրել այն փաստը, որ բանկի աշխատակցուհին նստել էր զրահապատ ապակու ետևում,հաղորդում է Mirror-ը:
Ներքոհիշյալ տեսանյութում երևում է, թե ինչպես է բանկի աշխատակցուհին ծիծաղում է կողոպտիչի դեմքին: Իրավիճակի անհեթեթությունը խորանում է, երբ զնգում է երիտասարդի բջջային հեռախոսը: Հրամայելով գանձապահին ՙմի քանի րոպե սպասել՚ , չինացին պատասխանում է զանգին՝պահելով դանակը զրազհապատ ապակու առջև:
Հետագայում բանկի աշխատակցուհին պատմել է, որ բոլորովին չի վախեցել: ՙՄի բան է, երբ կողոպտիչը ատրճանակով է, պարզ չէ,թե իրոք գնդակադիմացկուն ապակին կպաշտպանի կրակոցից: Սակայն նա բռնել էր միս կտրելու դանակ: Իրավիճակը այնքան տարօրինակ էր, որ ես ծիծաղեցի: Ամենազվարճալին այն էր, որ կողոպուտի պահին, երիտասարդը սկսեց խոսել հեռախոսով՚- պատմել է կինը:
Բանկում տեղադրված տեսախցիկները ամրագրել են, թե ինչպես է վայ-հանցագործին մոտենում անվտանգության աշխատակիցը և ոլորում նրա ձեռքերը: Ավելի ուշ,հարցաքննության ժամանակ 28-ամյա չինացին ասել է, որ խմած չէ և թմրանյութ չի օտագործել, ուղղակի որոշել էր բանկ թալանել:
Արմանը կողոպտել է Արագած գյուղի խանութները
2013 թ. սեպտեմբերի 6-ին ոստիկանության Ապարանի բաժնում հաղորդում էր ստացվել Արագած գյուղի մի խանութից 600.000 դրամի ապրանքներ գողանալու մասին:
Ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է Երևանի բնակիչ, ներկայումս ոստիկանության Շենգավիթի քննչական բաժնում քննվող մի քրեական գործով մեղադրյալ, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկության կալանավոր, 1985 թ. ծնված Արման Մ.-ն, որը խոստովանել է կատարածը:
Նույն թվականի հոկտեմբերի 12-ին նույն բաժնում մեկ այլ հաղորդում էր ստացվել դարձյալ Արագած գյուղի մեկ այլ խանութից 500.000 դրամի գողություն կատարելու մասին:
Պարզվել է, որ գողության հեղինակը դարձյալ Արման Մ.-ն է:
Ոստիկանությունից Անկախին հայտնում են, որ քննությունը շարունակվում է:







