Tag Archives: հանցագործություն
Գույքային հանցագործությունները ակտիվանում են հատկապես տոնական օրերին. խորհուրդներ քաղաքացիներին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ֆրանսիայում վրացիների ավազակախումբ է վնասազերծվել
Ֆրանսիայում մասշտաբային օպերացիա է իրականացվել,, ինչի շնորհիվ վնասազերծվել է վրաստանցիների հանցավոր խմբավորում: Օպերացիան իրականացվել է Ինտերպոլի ու ֆրանսիական ոստիկանության համատեղ ջանքերով: Ֆրանսիական կողմից ավելի քան 100 ժանդարմ ու հատուկ ստրոբաժանման աշխատակիցներ են ներգրավված եղել օպերացիային:
Հանցավոր խմբավորման անդամները Ֆրանսիայի տարածքում ավելի քան 2000 գողություն են կատարե`է գողոնն իրացնելով արտասահմանում: Այս գործի հետաքննությունը 2 տարի է տևել: Ֆրանսիայի տարբեր քաղաքներում ձերբակալվել է ավելի քան 20 մարդ: Խմբավորման 2 անդամներին Ինտերպոլի օգնությամբ, ձերբակալել են Դանիայում:
Վերջին շրջանում Վայոց ձորում բացահայտված հանցագործությունների քրոնիկոն (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Վնասազերծվեց հերթական հանցախումբը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Կրակոցներ Չիկագոյում.մեկ երեխա ու 10 մեծահասկ են վիրավորվել
ԱՄՆ դիվանագետները մեղադրվում են սեքսուալ հանցագործությունների մեջ
ԱՄՆ Պետդեպարտամնետը ամերիկյան դեսպանությունների աշխատակիցների նկատմամբ հետաքննություն է սկսել: Նրանք մեղադրվում են արտասահմանում սեքսուալ ոտնձգությունների, թմրանյութեր կիրառելու ու մարմնավաճառների հետ հարաբերությունների մեջ, հայտնել է ВВС-ն:
Գերատեսչության ներկայացուցիչ Ջեն Պսակիի խոսքով, հետաքննությունն սկսվել է CBS ալիքով ցուցադրված ռեպորտաժից հետո: Այդ սյուժեի համաձայն, Բեյրութում անվտանգության սպան իր կողմից որպես թիկնապահ վարձված աշխատակիցների նկատմամբ բռնություն է կիրառել, ինչպես նաև ԱՄՆ դեսպանատան աշխատակիցներին Բաղդադում թմրանյութ վաճառել:
Ռեպորտաժում խոսվել է նաև , որ պետդեպարտամենտի անվտանգության աշխատակիցները մարմնավաճառներ են հրավիրել պաշտոնական ուղևորությունների ժամանակ:
Մահացու ելքով կրակոցներ Գյումրիում, բերման է ենթարկվել Կոլյա Ղուկասյանը
Այսօր՝ ապրիլի 23-ին, ժամը 13.00-ի սահմաններում, Գյումրիի բժշկական կենտրոնից ոստիկանության Գյումրիի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Գյումրի քաղաքի Շիրակացի 54բ շենքի մոտից հրազենային վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել Հարություն Խաչատրյանը և Արտյոմ Կարապետյանը: Վերջինս հիվանդանոցում մահացել էր:
Փաստի առթիվ ոստիկանության Շիրակի մարզի քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի104 հոդվածի հատկանիշներով:
Ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում՝ նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով, Բագրատաշենի սահմանային անցակետից ոստիկանության Գյումրիի բաժին բերման է ենթարկվել Կոլյա Ղուկասյանը:
ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (Սպանությունը, որը կատարվել է շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով) և 235 հոդվածի 1-ին մասով (Ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից և դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:




