ԱԻՆ-ից Անկախին տեղեկացնում են, որ մարտի 12-ին, ժամը 09.15-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան ՀԷԿ-ի ավազանից աստիճանաբար լինելու են ջրբացթողումներ, ինչից Հրազդան գետի մակարդակը՝ Դավիթաշենի կամրջից մինչև Երևանյան լիճն ընկած հատվածում կբարձրանա:
Tag Archives: ԱԻՆ
Ինքնասպանության փորձը կանխվել է
Սպասվում է փոփոխական եղանակ
ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից Անկախին տեղեկացնում են, որ հանրապետության տարածքում մարտի 11-ին, 12-ին` օրվա երկրորդ կեսին, 13-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: 14-15-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:
Քամին` հարավ-արևմտյան 2-7 մ/վրկ. մարտի 11-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը 11-14-ը կնվազի 2-4 աստիճանով:
Երևանում մարտի 11-ին, 12-ին`օրվա երկրորդ կեսին, 13-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: 14-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Խոտածածկ տարածքներ են այրվել
Մարտի 6-ին ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր հատվածների խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես` Արարատի մարզի Շահումյան գյուղում` «Հայփոստ» ՓԲԸ-ի մասնաճյուղի մոտակայքում, այրվել է 1000 քմ խոտածածկ տարածք, Լոռու մարզի Օձուն գյուղում՝ 8 հա, «Հ-45» հանրապետական նշանակության ավտոճանապարհի Կապան-Նորաշենիկ հատվածի 10-րդ կմ-ի մոտակայքում` 3000 քմ խոտածածկ տարածք:
ԱԻՆ-ից Անկախին տեղեկացնում են, որ բոլոր հրդեհները մեկուսացվել են ու մարվել:
Սպիտակ-Գյումրի ճանապարհին մեքենան արգելափակվել էր փոսի մեջ
Մարտի 6-ին, ժամը 01.30-ին տեղեկություն է ստացվել, որ Սպիտակ-Գյումրի ավտոճանապարի (Մ-7) 4-րդ կմ-ին «ԿամԱԶ» մակնիշի 18 UL 655 պետհամարանիշով բեռնատար ավտոմեքենան արգելափակվել է ճանապարհահատվածին առաջացած փոսի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ԱԻՆ-ից Անկախին տեղեկացնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենան:
Ստեփանավանի բնակիչը փորձել է ինքնասպան լինել
Մարտի 5-ին, ժամը 22.11-ին քաղաքացին ահազանգել է, որ փորձում է ինքնասպան լինել իր տանը (Լոռու մարզ, Ստեփանավան քաղաք, Սայաթ-Նովայի փողոց):
Դեպքի մասին տեղեկացվել են ոստիկանության և շտապօգնության աշխատակիցներ:
ԱԻՆ-ից Անկախին տեղեկացնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ 1956 թ. ծնված Գ. Գ.-ը գտնվել է հոգեպես անհավասարակշիռ վիճակում. վերջինիս հոսպիտալացրել են Ստեփանավան քաղաքի ԲԿ:
Փրկարարները 24 ավտոմեքենա են դուրս բերել ցեխի արգելափակումից
Մարտի 5-ին, ժամը 02.26-ին ահազանգ է ստացվել, որ Մ-11 միջպետական ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածում՝ ոսկու հանքերի մոտակայքում, ավտոմեքենաներ են արգելափակվել ցեխակույտի մեջ. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:Հրշեջ-փրկարարները արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա:
Մարտի 4-ին, ժամը 20.23-ին ահազանգ է ստացվել, որ Մ-11 միջպետական ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածում՝ ոսկու հանքերի մոտակայքում, ավտոմեքենաները արգելափակավել են ցեխակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները արգելափակումից դուրս են բերել 17 ավտոմեքենա:
Փրկարարները բացել են փակ դուռը
Սողանք` Սյունիքի մարզում, Կավարտ-Բանավան ճանապարհը մասնակի փակ է
Մարտի 4-ին, ժամը 10.33-ին տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Կավարտ-Բանավան ավտոճանապարհի 4-րդ կմ-ի մոտակայքում տեղի է ունեցել սողանք, որը մասնակի փակել է ավտոճանապարհը. անհրաժեշտ է օգնություն:
ԱԻՆ-ից Անկախին տեղեկացնում են, որ դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Առաջիկայում կներկայացնենք մանրամասներ կատարվածի վերաբերյալ:
Հայտնաբերվել է 19-ամյա աղջկա դի
ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ այսօր ժամը 11.22-ին տեղեկություն է ստացվել, որ «Իվանի ձոր» կոչվող հանդամասում հայտնաբերվել է աղջկա դի, որը դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները մոտ 25 մ խորությամբ ձորակից դուրս են բերել 1995 թ. ծնված Ս. Ք.-ի դին:
Մեքենան Նուբարաշենի գերեզմանատանն արգելափակվել էր ցեխակույտի մեջ
Փետրվարի 27-ին, ժամը 05.34-ին ահազանգ է ստացվել, որ Նուբարաշենի գերեզմանատանը “Օփել վեկտրա” մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ և այն դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ԱԻՆ-ից Անկախին տեղեկացնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել “Օպել” մակնիշի 89 SS 088 պ/հ ավտոմեքենան (վարորդ` Ա.Ս.):
Փրկարարներն օգնության են հասել տանը մնացած քաղաքացուն
Փետրվարի 27, ժամը 09.33-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Վ. Համբարձումյան փողոցի թիվ 97 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, բնակիչը մնացել է ներսում. դուռը բացելու համար անհրաժեշտ է օգնություն:
ԱԻՆ-ից Անկախին տեղեկացնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը:
Փրկարարները բացել են փակ դուռը
Փետրվարի 22-ին, ժամը 06.21-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նանսենի փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 2 շենքի բնակարաններից մեկի դուռը փակվել է, քաղաքացին մնացել է ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հրշեջ-փրկարարները օգնել են քաղաքացուն բացել բնակարանի դուռը:
***
Փետրվարի 22-ին, ժամը 02.40-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Միքայելյան փողոցի թիվ 70 շենքի բնակարաններից մեկի դուռը փակ է, իսկ բանալին գտնվում է ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը:
***
Փետրվարի 22-ին, ժամը 00.53-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արտաշիսյան փողոցի թիվ 88ա շենքի բնակարաններից մեկում 13 տարեկան երեխան չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը. Երեխան ներսում քնած է եղել:
***
Փետրվարի 21-ին, ժամը 22.26-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Վազգեն Առաջին փողոցի թիվ 12 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ինչի հետևանքով բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը:
***
Փետրվարի 21-ին, ժամը 21.42-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հասրաթյան փողոցի թիվ 32 ա շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ինչի հետևանքով բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը:***
Փետրվարի 21-ին, ժամը 11.16-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի 4-րդ միկրոշրջանի թիվ 13 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, և բնակիչները մնացել են ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը:
Հրշեջներն Արտաշատի այրվող բնակարանում դիակ են գտել
Փետրվարի 20-ին, ժամը 14.30-ին տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Սպանդարյան փողոցի թիվ 1 շենքի մուտքում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է թիվ 12 բնակարանում: Հրշեջ փրկարարները ննջասենյակում` անկողնում, հայտնաբերել են 1975 թ. ծնված Ն. Օ.-ի դին` տարբեր աստիճանի այրվածքներով:
Հրդեհը մարվել է ժամը 14.40-ին: Ծխահարվել է Մ. Մ.-ը (ծնվ. 1955թ.), ում շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են առաջին բուժօգնություն: Այրվել է մեկ ներքնակ:
Հրդեհ` Երևանի Սեբաստիա փողոցի բնակարաններից մեկում
Փետրվարի 19-ին, ժամը 19.33-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սեբաստիա փողոցի թիվ 28 շենքի 2-րդ հարկի բնակարանից ծուխ է նկատվում:
ԱԻՆ-ից Անկախին տեղեկացնում են, որ դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19.54-ին, մարվել` 20.03-ին:
Պարզվել է, որ Վ. Դ.-ին պատկանող թիվ 29 բնակարանում այրվել են մահճակալ և 3 աթոռ:
Կապան-Սյունիք ճանապարհին մեքենան գլորվել է ձորը, 2 մարդ հիվանդանոցում է
Փետրվարի 20-ին, ժամը 01.38-ին տեղեկատվություն է ստացվել, որ Կապան-Սյունիք ավտոճանապարհի 4-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում «Վոլցվագեն գոլֆ» մակնիշի 41 AA 404 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել հարակից ձորը` մոտ 15 մ:
Մինչ հրշեջ-փրկարարների դեպքի վայր հասնելը՝ ուղևոր Ի. Մ.-ն (ծնվ. 1979 թ.) տեղափոխվել է Կապան քաղաքի բժշկական կենտրոն:
ԱԻՆ-ից Անկախին տեղեկացնում են, որ հրշեջ-փրկարարները վարորդ՝ 1988 թ. ծնված Ա. Հ.-ին դուրս են բերել ավտոմեքենայից, ով տեղափոխվել է Կապան քաղաքի բժշկական կենտրոն:
Բժիշկները Ի. Մ.-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, Ա. Հ.-ինը` ծանր:
Փրկարարները բացել են փակ դուռը
Փետրվարի 20-ին, ժամը 08.45-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նոր Արեշ 22-րդ փողոցի տներից մեկի դռան փականը խափանվել է, բնակիչները մնացել են ներսում. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ԱԻՆ-ից Անկախին տեղեկացնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները բացել են տան դուռը:
Օգնության են հասել փրկարարները
Փետրվարի 20-ին, ժամը 06.59-ին ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Պարույր Սևակ փողոցի թիվ 18 շենքի 3-րդ հարկից ջրալցվում է 1-ին և 2-րդ հարկի բնակարանները, իսկ 2-րդ հարկի բնակարանի դուռը փակ է, բնակարանի դուռը բացելու և ջրի արտահոսքը դադարեցնելու համար անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները փակել են նկուղի և 3-րդ հարկի բնակարանի ջրի փականները` դադարեցնելով արտահոսքը:
Փետրվարի 19-ին, ժամը 20.38-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մանուշյան փողոցի բնակիչներից մեկին շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ՃԿԿ ԱԻ օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները 1942 թ. ծնված Մ. Գ.-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ում տեղափոխել են «Էրեբունի» ԲԿ:
Հրդեհներ խոտածածկ տարածքներում
Փետրվարի 19-ին ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր հատվածների խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես` Հրազդանի կիրճում` «Փարվանա» ռեստորանային համալիրի մոտակայքում, այրվել է 5000 քմ բուսածածկ տարածք, ձիարշավարանի մոտակայքում՝ 5 հա խոտածածկ տարածք և 20 քմ եղեգ, Արարատի մարզի Շահումյան գյուղի Արազի փողոցում՝ 1000 քմ խոտածածկ տարածք, Փ.Տ.-ին պատկանող հողատարածում` 2000 քմ խոտածածկույթ և 10 ծիրանենի, Ռ.Բ.-ին պատկանող հողատարածքում` 100 քմ խոտածածկույթ, 7 ծիրանենի և 8 փշատենի, Մասիս քաղաքի 5-րդ փողոցի թիվ 45 տան բակում՝ 1000 քմ խոտածածկույթ և 10 խնձորենի, թիվ 41 և թիվ 43 տների բակում` մոտ 1000 քմ խոտածածկույթ, Ռանչպար գյուղի 1-ին փողոցի մոտակայքում՝ 400 հակ պահեստավորված անասնակեր և 2000 քմ խոտածածկ տարածք, Հովտաշեն գյուղի 2-րդ փողոցում՝ մոտ 1 հա չոր խոտ, Էջմիածին-Մարգարա հատվածում՝ 1000 քմ խոտածածկույթ, Մյասնիկյան-Դալարիկ հատվածում՝ մոտ 1500 քմ, Արմավիրի մարզի Գայ գյուղում՝ 7000 քմ խոտածածկույթ, Լոռու մարզի Լեջան գյուղի գերեզմանատան մոտակայքում՝ 1,5 հա խոտածածկույթ, Վայոց ձորի մարզի Աղավնաձոր գյուղում՝ մոտ 1 հա խաղողի այգի, մոտ 10 հա խոտ, Տավուշի մարզի Աչաջուր գյուղի «Կրիվոյ» կոչվող տարածքում՝ մոտ 2 հա խոտածածկ տարածք:
ԱԻՆ-ց Անկախին տեղեկացնում են, որ բոլոր հրդեհները մեկուսացվել են ու մարվել:
Փրկարարները բացել են փակ դռները
Փետրվարի 17-ին, ժամը 00.13-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ռուբինյանց փողոցի թիվ 14 շենքի բնակարաններից մեկի դռան բանալին կորել է, ինչից բնակարան մուտք գործելը դարձել է անհնարին.անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը:
Փետրվարի 16-ին, ժամը 23.05-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արտաշիսյան փողոցի թիվ 56 շենքի բնակարաններից վատառողջ բնակիչն ընկել է ննջասենյակի դռան մոտ և չի կարողանում բացել դուռը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻԿ-Ի փրկարար ջոկատը:
Պարզվել է, որ Հ. Ա.-ը (ծնվ. 1933թ.) տառապում է սուր փսիխոզով:
Փրկարարների ցուցաբերած հոգեբանական աջակցության արդյունքում Հ.Ա.-ը հեռացել է դռնից և այն բացվել է:
Փետրվարի 16-ին, ժամը 19.16-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Թումանյան փողոցի թիվ 11 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ինչից բնակարան մուտք գործելը դարձել է անհնարին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարական օղակը:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը:
Փետրվարի 16-ին, ժամը 16.24-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Վազգեն Առաջին փողոցի թիվ 43 շենքի բնակարաններից մեկի դուռը փակվել է, ինչից երեք տարեկան երեխան մնացել է ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել թիվ 31 ՀՓՋ-ից մեկ մարտական հաշվարկ, որը կանչի վայր է հասել ժ.16:29-ին (վերադարձ ՀՓՋ` ժ.17:08-ին):
Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը: Ներսում է եղել Հ. Հ.-ը (ծնվ.2010թ.):
Փետրվարի 16-ին, ժամը 14.55-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մամիկոնյանց փողոցի թիվ 56ա շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակիչը անվասայլակից վայր է ընկել և չի կարողանում ինքնուրույն բացել բնակարանի դուռը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ ԱԻ օպերատիվ խումբը:
Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը և շտապօգնության աշխատակիցները Չ. Բ.-ին (ծնվ.1924թ.) տեղում ցուցաբերել են համապատասխան օգնություն:
Փետրվարի 16-ին, ժամը 14.54-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Աբովյան փողոցի թիվ 1 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ինչից բնակարան մուտք գործելը դարձել է անհնարին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարական օղակը:
Փրկարարները բացել են Լ. Ա.-ին պատկանող բնակարանի դուռը: