Հուլիսի 21-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Մեծամոր-ՀԱԷԿ ճանապարհի 300 մ հատվածում «ԳԱԶ 33021» մակնիշի բեռնատար ավտոմեքենայի բեռնախցիկում գտնվող երկու անձինք ընթացքի ժամանակ վայր են ընկել և ստացել մարմնական վնասվածքներ:
Կատարվում է քննություն:
Tag Archives: ոստիկանություն
«Մերսեդես»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և հարվածել պաշտպանական վահանակներին. վարորդը մահացել է
Հուլիսի 21-ին ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «Մերսեդես-Բենց-Ց-200» մակնիշի ավտոմեքենան ժամը 03.30-ի սահմաններում Կոթի գյուղում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և հարվածել պաշտպանական վահանակներին, ինչի հետևանքով վարորդը` 1993 թ. ծնված Սամվել Ոսկանյանը, տեղում մահացել է:
Կատարվում է քննություն:
Գիշերային գողը բռնվեց հանցանքի վայրում` մթերային խանութում
Հուլիսի 21-ին, ժամը 04.55-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնում ահազանգ է ստացվել, որ Քաջազնունու փողոցի թիվ 1 հասցեում գտնվող մթերային խանութը թալանում են:
Մեկնած օպերատիվ խումբը նշված խանութից ոստիկանության Մարաշի բաժանմունք բերման է ենթարկել 1989 թ. ծնված Ստեփան Ֆ.-ին:
Պարզվել է, որ նա ժամը 04.50-ին խանութի դռան ներքևի մասը կոտրելով` փորձել է գողություն կատարել, սակայն բռնվել է ոստիկանության ծառայողների կողմից:
Կատարվում է նախաքննություն:
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (հուլիսի 21-ից 22-ը)
Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 21-ից 22-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 12 դեպքից բացահայտվել է 10-ը, խարդախության` 7, յուրացման՝ 2, խուլիգանության՝ 1 դեպքերը բացահայտվել են: Բացահայտվել է նաև գողության 10 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 10 պատահար, ինչի հետևանքով 16 մարդ ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Անչափահասների կողմից կատարված հանցագործությունների թիվը նվազել է
2014 թվականի առաջին վեցամսյակում գրանցվել է անչափահասների կողմից կատարված հանցագործությունների թվաքանակի նվազում: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյան:
Արձանագրվել է անչափահասի կողմից կատարված 180 հանցագործություն: Անցյալ տարի նույն ժամանակահատվածում այդ թիվը կազմել էր 212: Եթե 2013-ին անչափահաս հանցագործների թիվը կազմում էր 180 անձ, ապա այս տարի այդ թիվը կրճատվել է 20-ով: 160 իրավախախտ երեխաներից միայն 10-ն է գտնվում քրեակատարողական հիմնարկում:
Նման հանցագործություններ ամենից շատ տեղի են ունեցել Լոռու և Շիրակի մարզերում, ինչը գնդապետը պայմանավորում է բնակչության ընդհանուր քանակով:
Այս տարի նվազել են գողության, թմրամիջոց օգտագործելու, խուլիգանության, մարմնական վնասվածք հասցնելու դեպքերը: Փոխարենը ավելացել են անօրինական զենք կրելու դեպքերը. 2013-ին գրանցվել է 4 դեպք, իսկ 2014-ին` 7 դեպք: «Այս տարի ունենք սպանության դեպք: Հայտնաբերվել է աշխատանքային թրաֆիքինգի դեպք»,- տեղեկացրեց Նելլի Դուրյանը:
Կրկնահանցագործության դեպք անչափահասների կողմից չի եղել:
Ըստ Դուրյանի` երեխայի ընտանիքի սոցիալական վիճակը չի ազդում նրա հետագա քայլերի վրա. «Ես գիտեմ երեխաներ, ովքեր սոցիալական ամենածանր վիճակում անգամ երբեք հանցագործության չեն դիմի: Միջազգային փորձը ցույց է տալիս, որ անչափահասը իր քայլը գիտակցում է միայն հանցագործությունը կատարելուց հետո: Օրինակ, երեխան ցանկանում է ճագար ունենալ և գողանում է հարևանի կենդանուն: Դա ծիծաղելի, անմեղ միջադեպ է թվում, սակայն ամեն դեպքում կա տուժող. կատարվել է գողություն: Խնդիրը դաստիարակության հարցն է: Ծնողը պետք է զգոն լինի և փորձի ճիշտ ուղի ցույց տալ երեխային»:
«Օպել»-ը բախվել է շենքի պատին
128 տրանսպորտային միջոցի 58 վարորդ մեքենան վարել է ոչ սթափ վիճակում, 70-ը` առանց համապատասխան փաստաթղթերի
Հուլիսի 14-ից մինչև հուլիսի 20-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում իրականացված ծառայության ընթացքում ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության 1-ին սպայական գումարտակի ծառայողների կողմից ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 128 տրանսպորտային միջոց. 58 վարորդ մեքենան վարել է ոչ սթափ վիճակում, 70-ը` առանց համապատասխան փաստաթղթերի:
Երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման նոր տեսախցիկներ Երևան քաղաքի մի շարք խաչմերուկներում
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Երևան քաղաքում երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման տեսախցիկների տեղադրման աշխատանքները:
Մասնավորապես, 2014 թվականի հուլիսի 28-ից գործարկվելու են Երևան քաղաքի հետևյալ խաչմերուկներում տեղադրված երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման տեսախցիկները.
1.Սայաթ-Նովա փողոց-Չարենցի փողոց,
2.Վարդանանց փողոց-Նար-Դոսի փողոց,
3.Հր. Քոչար փողոց-Գուլբենկյան փողոց,
4.Արցախի փողոց-Էրեբունու փողոց,
5.Հալաբյան փողոց-Աբելյան փողոց,
6.Բաբաջանյան փողոց-Անդրանիկի փողոց,
7.Աճառյան փողոց-Ծարավ Աղբյուրի փողոց,
8.Սեբաստիա փողոց-Շահումյան փողոց,
9.Փափազյան փողոց-Խաչատրյան փողոց,
10.Հալաբյան փողոց-Էստոնական փողոց:
Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:
Կնոջ ծննդյան արարողությունը եզրափակվեց ծեծկռտուքով և դանակահարությամբ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ավտովթարներ հուլիսի 18-ին
Հուլիսի 18-ին, ժամը 08.00-ին, «Տոյոտա-Պլյուս» մակնիշի տաքսի ավտոմեքենան Երևանի Սարյան փողոցի թիվ 25 հասցեի դիմաց բախվել է մայթեզրին կայանված «Նեոպլան-516» մակնիշի ավտոմեքենայի: Տաքսու վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Կատարվում է քննություն
Նույն օրը՝ ժամը 16.00-ին, «Դեու Նեքսիա» մակնիշի տաքսի ավտոմեքենան Երևան-Երասխ ճանապարհի 34-րդ կմ-ին բախվել է ճամփեզրի քարին և դուրս եկել հանդիպակաց ուղեմաս, ինչի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Նույն օրը՝ ժամը 20.00-ին, «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենան Երևանի Հրազդանի կիրճում բախվել է երկաթե պատնեշի, ինչի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ժամը 20.30-ի սահմաններում ԻԻՀ քաղաքացու վարած «Նիսսան Քաշքայ» մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ճանապարհի 92-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի մասից և շրջվել ձորը: Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Մահվան ելքով վրաերթ կատարած «Մերսեդես Բենց»-ի վարորդը ներկայացել է ոստիկանություն
Հուլիսի 18-ին, ժամը 13.45-ին, «Մերսեդես Բենց» մակնիշի, առանց պետհամարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 32 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 1977 թ. ծնված Սարգիս Ռաֆայելյանին, որը ուժգին հարվածից շպրտվել և ընկել է «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վրա:
Ա. Ռաֆայելյանը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է:
Նույն օրը, ժամը 16.30-ին, ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին է ներկայացել 1969 թ. ծնված Կարեն Պ.-ն և հայտնել, որ վրաերթը, «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայով, կատարել է ինքը:
Կատարվում ` քննություն:
Օգտակար խորհուրդներ ոստիկանությունից. ինչպե՞ս հանգիստն անվտանգ դարձնել Սևանում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Առանձնապես վտանգավոր հանցագործին վնասազերծելիս զոհված ոստիկանության կապիտան Հայկ Ղալումյանի հիշատակին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ծուղակ` գտած բանկային քարտերն օգտագործողների համար (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին
Հուլիսի 17-ին, ժամը 19.30-ին, Երևանի Գ. Չաուշի և Մելքումովի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Ֆորդ Տրանզիտ» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով առաջին ավտոմեքենայի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 18-ին ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 23.10-ին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն բուժօգնության է դիմել 1939 թ. ծնված Տանյա Ա.-ն և հայտնել, որ Նանսենի փողոցի թիվ 12 շենքի բակում «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հետընթաց կատարելիս` վրաերթի է ենթարկել իրեն:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 17-ին, ժամը 15.20-ին, Մխչյան գյուղում իրար են բախվել «ՎԱԶ-2102» և «Օլդսմոբիլ բռավադա» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով երկրորդ ավտոմեքենան կողաշրջվել է, իսկ առաջին ավտոմեքենայի վարորդն ու ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 17-ին, ժամը 20.10-ի սահմաններում, Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23 փողոցի թիվ 19/Գ շենքի դիմաց «Միցուբիշի Պաջեռո» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել 2003 թ. ծնված Նանե Մ.-ին, որը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (հուլիսի 17-ից 18-ը)
Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 17-ից 18-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 18 դեպքից բացահայտվել է 13-ը, խարդախության 10 դեպքից՝ 9-ը, կողոպուտի 5 դեպքից՝ 2-ը, շորթման և ապօրինի ծառահատման 1-ական դեպքերը բացահայտվել են: Բացահայտվել է նաև գողության 2 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է կողոպուտի՝ 3 և մարմնական վնասվածք հասցնելու՝ 1 դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 9 պատահար, ինչի հետևանքով 15 մարդ ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Ծուղակ` գտած բանկային քարտերն օգտագործողների համար (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ավտոմեքենան առևանգած և վթարի ենթարկած 14-ամյա պատանու նպատակը «մի քիչ քշել»-ն էր (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (հուլիսի 16-ից 17-ը)
Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 16-ից 17-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 19 դեպքից բացահայտվել է 14-ը, կողոպուտի 4 դեպքից՝ 3-ը, խարդախության 6 և յուրացման 2 դեպքերը բացահայտվել են: Բացահայտվել է նաև գողության 3 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 1 դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 6 պատահար, ինչի հետևանքով 7 մարդ ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

