17-ամյա աղջկա և 4-ամյա տղայի են վրաերթի ենթարկել

վրաերթՓետրվարի 5-ին, ժամը 00.10-ի սահմաններում, «Նիսսան Մարչ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Էջմիածին-Երևան ճանապարհի 15-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 17-ամյա աղջկա և նրան տեղափոխել հիվանդանոց:
Փետրվարի 4-ին, ժամը 10.00-ի սահմաններում, «Միցուբիշի Պաջեռո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Շիրակի մարզի Սարալանջ գյուղի դպրոցի մոտ վրաերթի է ենթարկել 4-ամյա տղայի և իր ավտոմեքենայով նրան տեղափոխելով հիվանդանոց` ներկայացել է ոստիկանության Արթիկի բաժին:

Ոստիկանությունից Անկախին տեղեկացնում են, որ կատարվում է քննություն:

83-ամյա հեծանվորդը տեղափոխվել է հիվանդանոց

123392Հունվարի 30-ին, ժամը 12.00-ի սահմաններում, «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Վաղարշապատի Վազգեն Առաջինի և Մաշտոցի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 83-ամյա հեծանվորդի, որը քաղաքացիների կողմից տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 

Անկախ

Վրաերթ` Երևանի Նար-Դոսի փողոցում

վրաերթՀունվարի 25-ին, ժամը 22.35-ին, ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ նույն օրը, ժամը 22.30-ին, մարմնական վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 1941 թ. ծնված Լադիկ Ղ.-ն, ում հարազատները հայտարարել են, որ նա վնասվածքները ստացել է Երևանի  Նար-Դոսի փողոցում  վրաերթի հետևանքով:
Ոստիկանությունից Անկախին տեղեկացնում են, որ կատարվում է քննություն:

Արտաշատում 63-ամյա կնոջ են վրաերթի ենթարկել

վրաերթՀունվարի 17-ին, ժամը 15.30-ին, «Մերսեդես-Բենս S 500» մակնիշի ավտոմեքենան Արտաշատի Իսակովի փողոցում բախվել է «ՎԱԶ-21066» մակնիշի ավտոմեքենայի, այնուհետև դուրս գալով երթևեկելի գոտուց` բախվել է մթերային խանութներին և վրաերթի ենթարկել խանութի մոտ կանգնած 63-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանությունից Անկախին տեղեկացնում են, որ կատարվում է քննություն:

Դպրոցական աղջկան վրաերթի ենթարկած և փախուստի դիմած վարորդը հայտնաբերվեց

download (4)Հունվարի 10-ին, ժամը 16.00-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ Երևանի Վերին Շենգավիթի 2-րդ փողոցի թիվ 20/3 շենքի մոտից բուժօգնության է տեղափոխվել 6-րդ դասարանի աշակերտուհի Զարուհի Ս.-ն:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը, ժամը 15.50-ին, 1990 թ. ծնված Գագիկ Խ.-ն «Մերսեդես Բենց C-220» մակնիշի ավտոմեքենայով նշված վայրում վրաերթի է ենթարկել աղջկան և դիմել փախուստի:
Նույն օրը երեկոյան, ժամը 22.00-ին, վարորդը բերման է ենթարկվել բաժին:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել է ՃՏՀ քննության բաժին:

 

Ճանապարհատրանսպորտային պատահարներ

download (3)Վրաերթ խաչմերուկում

Հունվարի 10-ին, ժամը 08.10-ին, թիվ 39 երթուղու «ԳԱԶ-32213» մակնիշի միկրոավտոբուսը Երևանի Բագրատունյաց և Արտաշիսյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 1958 թ. ծնված Սուսաննա Խ.-ին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:
Կատարվում է քննություն:

Պատահար Երևանի Տերյան փողոցում

Հունվարի 10-ին, ժամը 00.40-ին, «ԲՄՎ X 5» մակնիշի ավտոմեքենան Երևանի Տերյան փողոցի թիվ 71 շենքի դիմաց բախվել է «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետևանքով վերջինիս ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 

53 ՃՏՊ և 10 զոհ` տարվա առաջին շաբաթում

վրաերթԸստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ 2014 թվականի հունվարի 1-ից 8-ն ընկած ժամանակահատվածում հանրապետության տարածքում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 53 պատահար (որից 24-ը՝ Երևան քաղաքում), ինչի հետևանքով 10 մարդ զոհվել է (որից 1-ը՝ Երևան քաղաքում), 82-ը (որից 35-ը՝ Երևան քաղաքում) ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Ոստիկանությունից Անկախին տեղեկացնում են, որ նույն ժամանակահատվածում հատուկ պահպանվող տարածք (տուգանային հրապարակ) է տեղափոխվել 13 ավտոմեքենա, որից 10-ը` Երևան քաղաքում. 5 վարորդների մոտ (որից 4-ը` Երևանում) հայտնաբերվել է խմածության առկայություն: 2013 թվականի նույն ժամանակահատվածի համեմատությամբ` մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը հանրապետությունում 1-ով նվազել է, վթարների թիվը` 2-ով պակասել, իսկ մարմնական վնասվածքների դեպքերը ավելացել են համապատասխանաբար 4-ով:

Երևանում մեկ օրում 6 ՃՏՊ է գրանցվել

վրաերթԴեկտեմբերի 26-ին, ժամը 14.00-ի սահմաններում, Երևանի Իսահակյան փողոցի թիվ 18 շենքի դիմաց իրար են բախվել «Մերսեդես-Բենց», «Ֆորդ» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ:
«Տոյոտա»-ի ուղևորուհին ստացել է մարմնական վնասվածքներ և բուժօգնության դիմել հիվանդանոց:

Դեկտեմբերի 26-ին, ժամը 19.30-ի սահմաններում, Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 30 հասցեի դիմաց իրար են բախվել «Մերսեդես-Բենց», «Օպել Վեկտրա» և «Օպել Կորսա» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «Մերսեդես-Բենց»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Դեկտեմբերի 26-ին, ժամը 03.00-ին, Երևանի Ազատության պողոտայի և Ադոնցի փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Օպել» և «Շկոդա» մակնիշի ավտոմեքենաներ:
«Շկոդա»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Դեկտեմբերի 26-ին, ժամը 18.30-ի սահմաններում, Երևանի Վաղարշյան փողոցի թիվ 18 շենքի դիմաց «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 26-ամյա քաղաքացուհու և նրան տեղափոխել հիվանդանոց:

Դեկտեմբերի 26-ին, ժամը 12.00-ի սահմաններում, Երևանի Բաբաջանյան և Շերամի փողոցների խաչմերուկում «ԲՄՎ-528» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Օպել» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետևանքով վերջինս վրաերթի է ենթարկել 55-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Դեկտեմբերի 26-ին, ժամը 20.30-ի սահմաններում, Երևանի Անդրանիկի փողոցի թիվ 93 շենքի բակում «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի, որն էլ ինքնաբերաբար շարժվելով` բախվել է «Օպել» մակնիշի ավտոմեքենայի:
Պատահարի հետևանքով «Տոյոտա»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանությունից Անկախին տեղեկացնում են, որ բոլոր դեպքերի առնչությամբ կատարվում է քննություն:

Ուղևորը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է

ավտոպատահարԴեկտեմբերի 15-ին, ժամը 15.20-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն-Վենտո» մակնիշի ավտոմեքենան Հրազդան-Հանքավան ճանապարհի 5-րդ կմ-ին դուրս  է եկել երթևեկելի գոտուց և շրջվել:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, իսկ  ուղևորը` 1961 թ. ծնված  Գևորգ  Մկրտչյանը, հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է:
Քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Կատարվում է քննություն:

Չինաստանում բեռնատարը վրաերթի է ենթարկել մի խումբ դպրոցականների

i (1)Չինաստանի հարավ-արևմուտքում գտնվող Գույչժոու նահանգում բեռնատարը վրաերթի է ենթարկել  մի խումբ տարրական դասարանցիների:

Դեպքը կատարվել է Բիցզե քաղաքում: Բեռնատարը կորցրել է կառավարումն ու տեղի դպրոցի աշակերտներին վրաերթի ենթարկել, որի հետևանքով 5 երեխա զոհվել է, 2-ը մարմնական վնասվածքներ են ստացել:

Ներկայում քննիչները փորձում են պարզել ողբերգության պատճառները: Բացառվում միտումնավոր վրաերթի տարբերակը:

Ռումինացուն վրաերթի ենթարկած վարորդը հայտնաբերվեց

Իոան ԴեիասԴեկտեմբերի 12-ին, ժամը 00.30-ին, Վանաձորի շտապօգնության կայանից ոստիկանության Գուգարքի բաժնում հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի և որովայնի վնասվածքներ» ախտորոշմամբ «Վանաձոր» բժշկական կենտրոնի դիահերձարան է տեղափոխվել Ռումինիայի քաղաքացի, 1960 թ. ծնված Իոան Դեիասի դիակը:
Պարզվել է, որ դեկտեմբերի 11-ին, ժամը 23.30-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Վանաձոր-Ալավերդի ճանապարհի 7-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել Ի. Դեիասին, որը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է:
Վարորդը դիմել է փախուստի:
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության և Մալաթիայի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` դեկտեմբերի 13-ին, ժամը 02.00-ին, բաժին է ներկայացել 1982 թ. ծնված Գառնիկ Մ.-ն և տվել խոստովանական բացատրություն, որ դեկտեմբերի 11-ին, ժամը 23.30-ին, Վանաձոր-Ալավերդի ճանապարհի 7-րդ կմ-ին վրաերթը, «Ֆորդ-Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայով, կատարել է ինքը:
Կատարվում է քննություն:

Վրաերթ և բախում Երևանում

ՎրաերթՈստիկանությունից Անկախին հայտնեցին, որ դեկտեմբերի 9-ին, ժամը 11.00-ին, Երևանի Մ. Խորենացու և Վրացյան փողոցների խաչմերուկում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 61-ամյա կնոջ և նրան տեղափոխել տուն: Հետագայում կնոջ ինքնազգացողությունը վատացել է, և նա շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Դեկտեմբերի 9-ին, ժամը 18.00-ին, Երևանի Մ. Հերացու փողոցի թիվ 10 շենքի դիմաց «Նիսան Պայտֆանդեր» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Լադա Պրիորա» մակնիշի ավտոմեքենայի, որն էլ` կայանված «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայի:
«Լադա Պրիորա»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Անկախ

Հարուցվել է քրեական գործ` ԱԱԾ աշխատակցի կողմից քաղաքացուն վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ

Հատուկ քննչական ծառայությունՀատուկ քննչական ծառայությունից Անկախին հայտնեցին, որ վրաերթի հետևանքով քաղաքացի Վ. Դ.-ին առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ Հատուկ քննչական ծառայությունում ՀՀ ՔՕ 242-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:
Նախաքննությամբ պարզվել է, որ 2013թ. նոյեմբերի 12-ին` ժամը 13.00-ի սահմաններում, Երևան քաղաքի Տիգրան Մեծի փողոցի թիվ 3 հասցեի դիմաց ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կրտսեր տեսուչ, ենթասպա Ա. Դ.-ն իր վարած «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն Վ. Դ.-ին` վերջինիս առողջությանն անզգուշությամբ պատճառելով ծանր վնաս:
Նախաքննությունը շարունակվում է:

Վրաերթի ենթարկված կինը հիվանդանոցում մահացել է

վրաերթԴեկտեմբերի 4-ին, ժամը 18.10-ի սահմաններում, «Մերսեդես-Բենս Վիտո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Գյումրիի Հաղթանակի պողոտայի թիվ 42 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 1956 թ. ծնված Քնարիկ Հարությունյանին, որը հիվանդանոցում գիտակցության չգալով մահացել է:
Կատարվում է քննություն:

 

Մեկ օրում Երևանում 6 ՃՏՊ է գրանցվել

վրաերթԴեկտեմբերի 2-ին, ժամը 00.15-ին, «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան Երևանի Դավիթ Բեկի պողոտայում, բենզալցակայանի դիմաց, բախվել է «BMW X-5» մակնիշի ավտոմեքենայի:
«Օպել Վեկտրա»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Դեկտեմբերի 2-ին, ժամը 17.30-ի սահմաններում, Երևանի Խանջյան և Թումանյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Միցուբիշի Մոնտերո» և «Մազդա-6» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Դեկտեմբերի 2-ին, ժամը 08.30-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Լենինգրադյան փողոցի թիվ 19/1 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 16-ամյա աղջկա և նրան տեղափոխել հիվանդանոց:

Դեկտեմբերի 2-ին, ժամը 21.00-ին, «ՎԱԶ-21154» մակնիշի ավտոմեքենան Երևանի Շիրազի փողոցում բախվել է «ՎԱԶ-21703» մակնիշի ավտոմեքենայի:
«ՎԱԶ-21154»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Դեկտեմբերի 2-ին, ժամը 09.30-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն Պասսատ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Բագրատունյաց և Տարոնցի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 29-ամյա քաղաքացուհու և նրան տեղափոխել հիվանդանոց:

Դեկտեմբերի 2-ին, ժամը 23.30-ի սահմաններում, «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան Երևանի Դավիթ-Բեկի փողոցում բախվել է «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի:
«Օպել Աստրա»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Ինչպես Անկախը տեղեկացավ ոստիկանությունից, վերոնշյալ բոլոր դեպքերի առնչությամբ կատարվում է քննություն:

Վրաերթ հետընթաց կատարելիս

download (1)Նոյեմբերի 29-ին, ժամը 12.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Աշոցքի բաժնում հաղորդում է ստացվել, որ կոնքի ոսկրերի կոտրվածքով իրենց մոտ բուժօգնության է դիմել 1979 թ. ծնված Շուշանիկ Գ.-ն:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 12.20-ի սահմաններում Ցողամարգ գյուղի դպրոցի մոտ 1991 թ. ծնված Կարլեն Ու.-ն «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայով հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել Շուշանիկ Գ.-ին:
Քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր:

 

Մահվան ելքով վրաերթ կատարած և փախուստի դիմած ավտոմեքենայի վարորդը ներկայացել է ոստիկանություն

download (1)Նոյեմբերի 29-ին, ժամը 12.30-ի սահմաններում, անհայտ մակնիշի և պետհամարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Տիգրան Մեծի պողոտաի թիվ 24 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 1949 թ. ծնված Հասմիկ Մարտիրոսյանին և դիմել փախուստի:
Կինը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է:
Ժամը 14.00-ին ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է ներկայացել 1989 թ. ծնված Աշոտ Մ.-ն և հայտնել, որ վրաերթը, «Օպել» մակնիշի ավտոմեքենայով, կատարել է ինքը:
Կատարվում է քննություն:

 

Երևանում 3 մարդու են վրաերթի ենթարկել

վրաերթՆոյեմբերի 28-ին, ժամը 12.30-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Ամիրյան փողոցի թիվ 9 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 42-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Նոյեմբերի 28-ին, ժամը 10.00-ի սահմաններում, «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Բագրատունյաց փողոցի թիվ 26 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 58-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Նոյեմբերի 29-ին, ժամը 00.20-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Էրեբունի փողոցի թիվ 18 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 49-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Նոյեմբերի 28-ին, ժամը 23.20-ին, Երևանի Աճառյան և Ծարավ Աղբյուրի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Ֆոլքսվագեն» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ:

Պատահարի հետևանքով «ԲՄՎ»-ի 31-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Ոստիկանությունից տեղեկացնում են, որ բոլոր դեպքերի առնչությամբ կատարվում է քննություն:

Մահվան ելքով վրաերթ Գորիս քաղաքում

ՎրաերթՆոյեմբերի 27-ին, ժամը 15.45-ի սահմաններում, «Միցուբիշի Պաջերո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Գորիս քաղաքի Սյունիքի և Գուսան Աշոտի փողոցների խաչմերուկում դուրս է եկել երթևեկելի գոտուց և աջակողմյան մայթում վրաերթի ենթարկել 1990 թ. ծնված Նարեկ Տատինցյանին, որը տեղում մահացել է: Կատարվում է քննություն:

Երկու վրաերթ մայրաքաղաքում`երեք վիրավոր

ՎրաերթՆոյեմբերի 26-ին, ժամը 20.00-ին, «Բիուայդի»  մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի  Եր. Քոչարի փողոցի թիվ 23/7 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 59-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 26-ին, ժամը 10.35-ին, «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Ազատության պողոտայի թիվ 11 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 16 և 15-ամյա 2 աղջիկների, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն: