Հրդեհ Առատաշեն գյուղում,կան տուժածներ

Հրդեհ Հունվարի 20-ին, ժամը 05.46-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Առատաշեն գյուղի տներից մեկում. կան տուժածներ, անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Ռ. Բ-ին պատկանող վագոն-տնակում այրվել է երեսպատումը (3 քմ) և գույքը՝ մասամբ: Հրդեհը մարվել է տեղի ուժերով:
Տուժածներ Ռ. Բ.-ը (ծնվ. 1942թ.) և Օ. Մ.-ը (ծնվ. 1959թ.) տարբեր աստիճանի այրվածքներով հոսպիտալացվել են Վաղարշապատի ԲԿ, այնուհետև Երևան քաղաքի «Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոն», որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր:

 Անկախ

Տանը հրդեհ է բռնկվել էլեկտրական վառարանից. բնակիչները քնած են եղել

Հրդեհ «Սպայկա» ՍՊԸ-ումՀունվարի 19-ին, ժամը 04.20-ին, ոստիկանության Էրեբունու բաժնում ահազանգ է ստացվել, որ Արցախի փողոցի թիվ 8/2 շենքի 10-րդ հարկում տուն է այրվում, իսկ 04.50-ին Այրվածքաբանության կենտրոնից հաղորդում է ստացվել, որ «դեմքի, վերջույթների թերմիկ այրվածք 2-րդ և 3-րդ աստիճանի» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխել 1971 թ. ծնված Կարեն Չ.-ն` հայտնելով, որ գիշերը արթնանալով նկատել, որ տանը հրդեհ է բռնկվել:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ հրդեհը բռնկվել է էլեկտրական վառարանի այրման հետևանքով, երբ բնակիչները քնած են եղել:
Հրդեհը մարվել է նույն օրը, ժամը 05.00-ին` մարտական 3 հաշվարկի ուժերով:
Կատարվում է հետաքննություն:

Անկախ

Կարճ միացում և միլիոնի վնաս

այրվող-ավտոմեքենաՀունվարի 16-ին, ժամը 11.30-ին, ոստիկանության Արարատի բաժնում հաղորդում է ստացվել, որ Լուսառատ գյուղում ավտոմեքենա է այրվում:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ տներից մեկի ավտոտնակում կայանված «Օպել-Վեկտրա Բ» մակնիշի ավտոմեքենան էլեկտրական կարճ միացումից այրվել է
Պատճառվ է մոտ 1.000.000 դրամի նյութական վնաս:
Ոստիկանությունից Անկախին տեղեկացնում են, որ կատարվում է հետաքննություն:

Հրդեհ՝ հացի կրպակում

Հրդեհ Հունվարի 18-ին, ժամը 10.28-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Լուսինյանց փողոցի թիվ 2 հասցեում գտնվող հացի կրպակից ծուխ է նկատվում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Մինֆուդ» ՍՊԸ-ին պատկանող հացի փռում:
ԱԻՆ-ից Անկախին տեղեկացնում են, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 10.48-ին, մարվել` 10.56-ին:
Այրվել են կենցաղային իրեր և կախովի առաստաղից մոտ 2 քմ հատված:

Վիետնամում ածխի հանքում բռնկված հրդեհից 6 հանքագործ է զոհվել

հանքի պայթյունՊաշտոնական տվյալներով՝ հինգշաբթի օրը Վիետնամում ածխի հանքի թունելում հրդեհից վեց մարդ է զոհվել:

Քուանգ Նին նահանգի ածխի հանքի ղեկավարը հայտնել է, որ աշխատակիցներից մեկը կարողացել է փախչել չորեքշաբթի երեկոյան բռնկված հրդեհից, սակայն հինգշաբթի առավոտյան հայտնաբերվել են շնչահեղձությունից մահացած վեց այլ աշխատակիցների մարմիններ:

Իշխանությունները դեռևս փորձում են մարել 30-150մ խորության վրա բռնկված հրդեհը:

Դեպքի կապակցությամբ հետաքննություն է սկսվել:

Նահանգը Վիետնամի ածխի արդյունաբերության հիմնական շրջանն է համարվում, որտեղ վերջին տասնամյակի ընթացքում հանքերում դժբախտ պատահարների հետևանքով տասնյակ աշխատակիցներ են զոհվել:

 Անկախ

Նյու Յորքի օդանավակայանում բռնկվել է աղբամանը

iՆյու Յորքի օդանավակայանում բռնկվել է աղբամաններից մեկը:

Ջոն Քենեդու անվան օդանավակայանում հրդեհ է բռնկվել Lufthansa  ընկերության բեռների տերմինալում: Հրդեհը մարել են կես ժամից:

Հրդեհի հետևանքով  թունավորումից տուժել է օդանավակայանի 18 աշխատակից, 4-ը հոսպիտալացվել են: Մնացածն օգնություն են ստացել տեղում:

Չինաստանի կոշիկի գործարանում բռնկված հրդեհից 16 մարդ է զոհվել

հրդեհՊետական լրատվամիջոցների տվյալներով՝ արևելյան Չինաստանի կոշիկի գործարաններից մեկում բռնկված հրդեհից 16 մարդ է զոհվել:

CCTV պետական հեռարձակողի տեղեկություններով դեպքը տեղի է ունեցել Չժենցզյան նահանգի Ուենլին քաղաքի գործարանում: Հրշեջները կրակը մարել են բռնկվելուց երեք ժամ անց և փրկել ավելի քան 20 մարդու:

Հրդեհի բռնկվելու պատճառի վերաբերյալ տեղեկություններ չեն հայտնվում: Նման գործարանները հաճախ մեծ քանակությամբ սոսինձ և դյուրավառ այլ քիմիական նյութեր են պարունակում:

Մոտակա Թայչժոու քաղաքի հրժեջ ծառայությունից հաստատել են հրդեհի փաստը, սակայն այլ մանրամասներ չեն հաղորդել:

 Անկախ

Հրդեհ Լոռու մարզում

հրդեհ,գուգարքՀունվարի 12-ին, ժամը 03.44-ին տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Վարդանանց փողոցի թիվ 114 շենքի դիմաց` նախկին տաքացուցիչների գործարանի տարածքում:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Վարդանանց 117 հասցեում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 04.05-ին, մարվել՝ 04.40-ին: Մասամբ այրվել են Ս. Գ.-ին պատկանող տաքացուցիչների գործարանի տանիքի փայտյա կառուցատարրերը՝ 2 քմ, առաստաղը՝ 4 քմ և պատերի երեսպատումը՝ 6 քմ:

Անկախ

Չինաստանում հրդեհը ավերել է տիբեթյան հնագույն քաղաքը

unnamedՉինաստանի Յունան նահանգում գտնվող, զբոսաշրջիկների շրջանում հայտնի տիբեթյան քաղաքը ավերվել է 10 ժամ տևած հրդեհից:

Տուժածների և հրդեհի առաջացման պատճառի վերաբերյալ որևէ հայտարարություն չի արվել:

Դեքեն պրեֆեկտուրայի կառավարությունից հայտնում են, որ հրդեհը բռնկվել է շաբաթ օրը վաղ առավոտյան Տիբեթի հնագույն քաղաքներից մեկում: Հրդեհի դեմ պայքարել են 1,000 հրշեջներ:

Պետական Սինխուա լրատվական գործակալությունից հայտնել են, որ հրդեհից ավերվել է 100 տուն: Չինաստանի Կենտրոնական հեռուստակայանը տեղեկացնում է, որ քաղաքում շինություների մեծ մասը փայտից են պատրաստված և հրդեհը արագ տարածվել է չոր եղանակի պատճառով:

Երևանի Տիգրան Մեծի պողոտայում կրպակ է այրվել

հրդեհՀունվարի 10-ին, ժամը 06.29-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 30 շենքի մոտակայքում այրվում է ենթակայան:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ 28 և 30 շենքերի միջանցիկ կամարում այրվում է կոշիկի վերանորոգման չգործող կրպակ (15 քմ) և 30 գմ մալուխ:
ԱԻՆ-ից Անկախին տեղեկացնում են, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 07.19-ին, մարվել՝ 07.41-ին:

Հրդեհ Վանաձորում

հրդեհ,գուգարքՀունվարի 6-ին, ժամը 18.40-ին, ոստիկանության Տարոնի բաժին հաղորդում է ստացվել, որ Տարոն թաղամասի շենքերից մեկի հարևանությամբ խանութ-տնակ է այրվում:
Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ այրվել են 1981 թ. ծնված Արթուր Մ.-ին պատկանող, չգործող խանութ-տնակի ներսում գտնվող տաղավարները:
Հրդեհը մարվել է ժամը 19.10-ին` մեկ մարտական հաշվարկի ուժերով:
Հրդեհի առաջացման պատճառները պարզվում են:

Անկախ

Հնդկաստանում գնացքում բռնկված հրդեհի հետևանքով 9 մարդ է զոհվել

i (1)Հնդկաստանում  Մումբայից Դեհրադուն  ուղևորված գնացքում բռնկված հրդեհի հետևանքով 9 մարդ է զոհվել:

Ողբերգությունը կատարվել է այսօր առավոտյան, երբ բոլոր ուղևորները գնացքում քնած են եղել: Հրդեհը  տարածվել է 3 վագոններում, հետո թանձր ծուխ է կանգնել: Հիմա փրկարարական ծառայություններն են աշխատում տեղում, բոլոր ուղևորները տարհանվել են:

Նման դեպքեր երկրում առաջներում էլ են  եղել. դեկտեմբերի 28-ին մեկ ուրիշ գնացքում բռնկված հրդեհի հետևանքով 26 ուղևոր զոհվեց:

Հրդեհ է բռնկվել Մեղրիում

հրդեհ,գուգարքՀունվարի 4-ին, ժամը 08.48-ին տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի հայկական սպայական տան մոտակայքում այրվում է ավտոտնակ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 08.56-ին:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Հրդեհ «Ռիցար» հյուրանոցային համալիրում

հրդեհ,գուգարքՀունվարի 3-ին, ժամը 01.20-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Մյասնիկյան պողոտայում գտնվող «Ռիցար» հյուրանոցային համալիրի տանիքում:
Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և ՃԿԿ ԱԻ ԱԽ-ն:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 01.41-ին, մարվել` 01.44-ին:
Այրվել է հյուրանոցին կից լվացքատան տանիքից 6 քմ հատված և կախիչներ:

Անկախ

Հրդեհ` Երևանի Մաշտոցի պողոտայում

Հրդեհ Դեկտեմբերի 27-ին, ժամը 07.00-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Մաշտոցի պողոտայի թիվ 6 շենքի 2-րդ մուտքի 3-րդ հարկի բնակարաններից մեկում:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ և ՃԿԿ ԱԻ արձագանքման և օպերատիվ խմբերը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 07.28-ին, մարվել՝ 07.32-ին: Այրվել է լոգարանն ամբողջությամբ (4 ք.մ):

Եղեգնաձորում ավտոմեքենա է այրվել

այրվող-ավտոմեքենաԴեկտեմբերի 27-ին, ժամը 10.32-ին ԱԻՆ-ում  տեղեկություն է ստացվել, որ Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում՝ Արսենյան փողոցի թիվ 7 շենքի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:

ԱԻՆ-ից Անկախին տեղեկացնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 10.32-ին, մարվել՝ 10.37-ին:

Այրվել են Վ.Հ.-ին պատկանող «ԲՄՎ» մակնիշի 19ՏՏ771 պետհամարանիշով ավտոմեքենայի սրահն ու շարժիչի հատվածը:

Չգործող խորովածանոցի հրդեհվելու պատճառը պարզվում է

հրդեհ,գուգարքԴեկտեմբերի 23-ին, ժամը 04.10-ին, ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ Առինջի գյուղապետարանի հարակից տարածքում չգործող խորովածանոց է այրվում:
Պարզվել է, որ շինությունը պատկանում է 1976 թ. ծնված Գարուշ Պ.-ին:
Հրդեհը բռնկվել է ժամը 03.57-ին և մարվել ժամը 04.40-ին, ինչի հետևանքով այրվել է 30 քմ տանիքը, 20 քմ շինության մեջ` պահակակետը, որտեղ բնակվող պահակի 3-ամյա դուստրը ստացել է ձեռքերի, դեմքի այրվածք և տեղափոխվել հիվանդանոց:
Վնասի չափը պարզվում է:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է հետաքննություն:

Անկախ

«Արմենիա» ՀԲԿ-ի դիագնոստիկ կենտրոնում բժշկական սարքավորումներ են այրվել

Հրդեհ «Սպայկա» ՍՊԸ-ումԴեկտեմբերի 23-ին, ժամը 12.34-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի «Արմենիա» ՀԲԿ-ի դիագնոստիկ կենտրոնի տանիքից ծուխ է նկատվում:

Դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ և 1 ավտոսանդուղք:

Պարզվել է, որ Մարգարյան փողոցի թիվ 6/1 հասցեում գտնվող դիագնոստիկ կենտրոնի 3-րդ հարկի սենյակներից մեկում այրվում են բժշկական սարքավորումներ: Տուժածներ չկան:

Հրդեհը  մեկուսացվել է ժամը 11.57-ին, մարվել` 13.10-ին:

Անկախ

Երևանի Մազմանյան փողոցում մեքենա է այրվել

այրվող-ավտոմեքենաԴեկտեմբերի 20-ին, ժամը 08.45-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մազմանյան փողոցի թիվ 12 շենքի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
ԱԻՆ-ից Անկախին տեղեկացնում են, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 08.55-ին, մարվել` 09.02-ին:
Այրվել է «ԲՄՎ» մակնիշի 33ՍՏ171 պ/հ ավտոմեքենայի (վարորդ` Մ. Հ.) շարժիչի հատվածը և սրահը ամբողջությամբ:

Գուգարք գյուղում պայթյունից տուժածների վիճակը միջին ծանրության է

պայթյունԴեկտեմբերի 13-ին, ժամը 21.12-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Գուգարք գյուղում գազից տեղի է ունեցել պայթյուն՝առանց հրդեհի բռնկման:

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ 10-րդ փողոցի թիվ 28 տանը տեղի է ունեցել գազից պայթյուն, ինչից 1994 թ. ծնված Ն. Ս.-ն, 1993 թ. ծնված Տ. Ա.-ն և 1992 թ. ծնված Ա. Խ.-ն տեղափոխվել են Վանաձոր քաղաքի բժշկական կենտրոն:

Ըստ բժիշկների՝ տուժածների առողջական վիճակը միջին ծանրության է:

Անկախ