Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարն անսպասելի պաշտոնից ազատվելու դիմում է ներկայացրել

o_981989Անսպասելի պաշտոնաթողություն Մեծ Բրիտանիայի կառավարությունում.ԱԳ նախարար Ուիլյամ Հեյգը հայտարարել է, որ ցանկանում է հեռանալ իր զբաղեցրած պաշտոնից: Ինչպես The Guardian-ն է հայտնում, ավելի քան 4 տարի այդ պաշտոնը զբաղեցրած քաղաքական գործիչը հիմա պատրաստվում է գլխավորել Համայնքների պալատը, իսկ հաջորդ ընտրություններից հետո`  վերջնականապես ավարտել քաղաքական կարիերան ու թոշակի անցնել, հաղորդում է “Россия 24” հեռուստաալիքը: Ով է նրա իրավահաջորդը լինելու` առայժմ հանելուկ է:

Դիվանագիտական և քաղաքական խորհրդատվություններ Հայաստանի և Իսրայելի ԱԳ նախարարությունների միջև

Հունիսի 18-ին ՀՀ ԱԳ նախարարությունում ՀՀ և Իսրայելի Պետության ԱԳ նախարարությունների միջև կայացան դիվանագիտական և քաղաքական խորհրդատվություններ:

3336_hqՀայկական կողմից պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Սերգեյ Մանասարյանը, իսրայելական կողմից` Իսրայելի ԱԳ նախարարության Գլխավոր տնօրենի տեղակալ, Եվրասիայի բաժնի պետ, դեսպան Աննա Ազարին:

Խորհրդատվությունների ընթացքում քննարկվեցին հայ-իսրայելական հարաբերությունների օրակարգի հարցերի լայն շրջանակ, որոնք վերաբերում էին քաղաքական, տնտեսական և հումանիտար ոլորտներում երկկողմ փոխշահավետ կապերի հետագա զարգացմանն ու խորացմանը:

Անդրադարձ կատարվեց փոխադարձ ներդրումների խրախուսմանը վերաբերվող հարցերին: Կարևորվեց փոխգործակցությունը միջազգային կազմակերպությունների շրջանակներում: Ընդգծվեց փոխայցելությունների կարևորությունը:

Իսրայելի ԱԳՆ պատվիրակությունը այցելեց նաև Մեծ եղեռնի զոհերի հուշահամալիր, եղավ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծաղիկներ դրեց Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ:

Անկախ

Ռուսաստանի ԱԳ նախարար Լավրովն Օդեսայի դեպքերը ֆաշիզմ է որակել

Serge-390x290 (1)Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում ելույթ է ունեցել  ծաղկադրման արարողության ժամանակ: Իր խոսքում նա պատմել է Օդեսայում մայիսի 2-ին կատարված իրադարձությունների մասին. «Շատ տարիներ Եվրոպայում աչք են փակում այն բանի վրա, թե ինչպես է այդ գաղափարախոսությունը (ֆաշիզմը) նոր կողմնակիցներ ձեռք բերում, ինչպես են դրա համար նոր մարդկանց հավաքագրում, երթեր կազմակերպում նախկին էսէսականների պատվին, որոնք Նյուրնբերգյան դատարանով հանցագործ են ճանաչվել: Սակայն, ինչ է կատարվում հիմա, դրանք պարզապես նացիստական հանցագործներին գովերգող պաստառներով երթեր չեն, դա ֆաշիզմի կենդանի դրսևորում է: Այն, ինչ տեղի ունեցավ մայիսի 2-ին Օդեսայում` դա իսկական ֆաշիզմ է»:

«Մենք թույլ չենք տա գորգի տակ թաքցնել փաստերը, ինչը հիմա փորձում է անել կառավարող կոալիցիան` ծածելով հետաքննությունը հանրությունից: Կփորձենք ճշմարտության հասնել, կհասնենք նրան, որ բոլոր վկայությունները, որոնք ներկայացրել են ականատեսները ու որոնք խոսում են այն բանի մասին, որ ողբերգության մասշտաբների մասին գիտակցաբար  լռում են իշխանությունները, որպեսզի ճշմարտության ոչ մի մասնիկ չհետաքննված ու չհրապարակված չմնան»,-հավելել է նա:

Անկախ

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի ուղերձը Ֆրանկոֆոնիայի երկամսյակի մեկնարկի կապակցությամբ

 Էդվարդ Նալբանդյան Հայաստանն այս տարի հերթական անգամ մեծ շուքով տոնելու է Ֆրանկոֆոնիայի միջազգային օրը: Երկու ամսվա ընթացքում կանցկացվեն ավելի քան 400 մշակութային, գեղարվեստական, կրթական և բուհական միջոցառումներ: Հայաստանում 2014 թվականի Ֆրանկոֆոնիայի երկամսյակի մեկնարկը կտրվի ֆրանսիացի հանրահայտ երգչուհի Պատրիսիա Կաասի հանդիսավոր համերգով, որը կնվիրվի ֆրանսիական երգի լեգենդ Էդիթ Պիաֆի երգացանկին:

Չորս հարյուրից ավելի միջոցառումների կազմակերպումը Ֆրանկոֆոնիայի երկամսյակի շրջանակներում աննախադեպ է ոչ միայն Հայաստանում, այլև անգամ Ֆրանկոֆոնիայի անդամ երկրների շարքում:

Կարևոր է ընդգծել Հայաստանի պետական կառույցների` հատկապես Ազգային ժողովի, Տարածքային կառավարման, Կրթության և գիտության, Մշակույթի նախարարությունների, Երևանի քաղաքապետարանի ներգրավվածությունը` ՀՀ արտաքին գործերի նախարարության կողքին, որը համակարգում է այդ աշխատանքը:

Ուրախալի է, որ Հայաստանի երիտասարդությունը` դպրոցականները և ուսանողները, շարժիչ ուժ են հանդիսանում ֆրանկոֆոն արժեքների տարածման համար:

Ողջունելի է նաև տեղական ինքնակառավարման մարմինների ակտիվ մասնակցությունը ֆրանկոֆոն մշակույթի այս խոշոր իրադարձությանը:

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ֆրանկոֆոնիայի անդամ երկրների դիվանագիտական ներկայացուցչություններին Հայաստանում Ֆրանկոֆոնիայի երկամսյակի հաջող անցկացմանը օժանդակելու համար, և հատկապես Ֆրանսիայի դեսպանությանը, որն ամեն տարի, պատրաստակամորեն, իր կարևոր նպաստն է բերում այս իրադարձության հաջողության ապահովմանը:

Ֆրանկոֆոն երկամսյակը ևս մեկ առիթ է Հայաստանի համար` վերահաստատելու մեր նվիրվածությունը ֆրանկոֆոն արժեքներին: Դա վկայությունն է այն կարևորության, որ Հայաստանը տալիս է իր պատկանելությանը ֆրանկոֆոն տարածքին, որը երկխոսության և համագործակցության արդյունավետ շրջանակ է և մեզ հնարավորություն է ընձեռում առավել համակարգված գործել միջազգային ասպարեզում:

Գոհունակությամբ կարելի է արձանագրել, որ Հայաստանի համագործակցությունը ֆրանկոֆոն կառույցների հետ ամրապնդվել է բոլոր բնագավառներում: Այդ համատեքստում ցանկանում եմ, նախ և առաջ ընդգծել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ Հայաստանի սերտ համագործակցությունը: Ողջունելի է ս.թ. փետրվարի 5-ին Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի Բյուրոյի կողմից ՀՀ Ազգային ժողովին վեհաժողովի լիիրավ անդամի կարգավիճակ շնորհելու մասին որոշումը: Դինամիկ զարգացում է ապրում նաև ֆրանկոֆոն ապակենտրոնացված համագործակցությունը, որի վկայությունն է Հայաստանի և Ֆրանսիայի` շուրջ երեք տասնյակից ավելի տեղական ինքնակառավարման մարմինների մասնակցությամբ Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության համաժողովի անցկացումը:

Այս ամենը ցույց է տալիս, որ Հայաստանում մեկնարկող Ֆրանկոֆոնիայի երկամսյակը լիովին համահունչ է Հայաստանի և Ֆրանկոֆոնիայի միջև հաստատված սերտ հարաբերություններին: Համոզված եմ, որ այս տարի ևս այն մեծ արձագանք և ընդունելություն կգտնի հայ հասարակության լայն շրջանակներում: Մաղթում եմ ամենայն հաջողություն Ֆրանկոֆոնիայի երկամսյակին:

 Էդվարդ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար