Ականի պայթյունից մահացել է 3, վիրավորվել 6 ադրբեջանցի զինծառայող

ադրբեջանցիՖիզուլու ուղղության առաջնագծում ականի պայթյունի հետևանքով մահացել է 3 զինծառայող, վիրավորվել՝ 6-ը: Դեպքը տեղի է ունեցել ապրիլի 7-ին՝ ադրբեջանական ժամանակով 22:30-ին: Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողներ, կապիտան Ջեյհուն Օրուջալիևը, շարքայիններ Նովրուզ Աբդուլաևը և Սեյֆադդին Քերիմովը մահացել են ինժեներական աշխատանքներ կատարելու ժամանակ։

 

Ինչպես հաղորդում է ադրբեջանական “ԱՊԱ” լրատվական գործակալությունը, ականի պայթյունից տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել 6 զինծառայող՝ Բահրուզ Մուսաևը, Սադիգ Ջաբրայիլովը, Էմին Թալիբովն ու Ազեր Իսքանդերզադեն, Ալի Նիրզոևը և Մյուրսալ Զյուլֆյուգարովը։ Նրանք հոսպիտալացվել են։

 

Ադրբեջանական բանակում զինվորը ինքնասպան է եղել

ադրբեջանցի զինծառայողԱդրբեջանական բանակի զինվորը իրեն ամրակցված զենքից կրակել է ինքն իրեն, հաղորդում է ադրբեջանական “Հագին” կայքը։

Համաձայն տարածված տեղեկատվության՝ միջադեպը տեղի է ունեցել ճակատային զորամասերից մեկում։

20-ամյա շարքային Ազիզով Գեյբաթգուլու Մաքսուդ օղլուն ինքնասպան է եղել ծառայողական զենքով։

Փաստի առնչությամբ հարուցվել է քրեական գործ։

Ադրբեջանցի զինծառայողը վիրավորվել է

ադրբեջան,պնԱդրբեջանի զինված ուժերի զինծառայող Էլմիր Սարդար օղլու Հուսեյնովը՝ 1994-ին ծնված, վիրավորվել է: Նախնական վարկածի համաձայն՝ պատճառը զենքի հետ անզգույշ վարմունքն է, հաղորդում է “Հագին” կայքը:

 

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաստատել է լուրը: Ըստ դրա՝ զինծառայողի ձեռքում փամփուշտ է պայթել, որի հետևանքվ կորցրել է աջ ձեռքի երեք մատները։

 Անկախ