Ադրբեջանցի լրագրող Միրկադիրովը վերաքննիչ բողոք է ներկայացրել

 ՄիրկադիրովԿալանքի տակ գտնվող ադրբեջանցի լրագրող Ռաուֆ Միրկադիրովի իրավապաշտպան Ֆուադ Աղայևը վերաքննիչ դատարանում բողոքարկել է Նասիմինիյան դատարանի` հուլիսի 15-ի որոշման դեմ, համաձայն որի իր պաշտպանյալի կալանավորման ժամկետը երկարաձգվում է ևս 4 ամսով: Այդ մասին հաղորդում է ադրբեջանական “Հագին” լրատվական կայքը:

 

Ավելի վաղ Միրքադիրովի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել 3 ամիս ժամկետով կալանքը:

 

Ապրիլի 19-ին Ռ.Միրքադիրովը ձերբակալվել էր Թուրքիայում, որից հետո արտաքսվել էր Ադրբեջան: Դատարանը խափանման միջոց էր ընտրել կալանքը: Միրքադիրովը մեղադրվում է Ադրբեջանի Քրեական օրենսգրքի 274 հոդվածով (պետական դավաճանություն): Նա մեղադրվում է Հայաստանի օգտին լրտեսություն իրականացնելու մեջ:

 Անկախ

Ադրբեջանցի լրագրող Միրկադիրովին արգելել են շփվել հարազատների հետ

Ադրբեջանցի լրագրող ՄիրկադիրովԱդրբեջանի ներքին գործերի նախարարությունում ձերբակալված ադրբեջանցի հայտնի լրագրող, ադրբեջանական “Զերկալո” ռուսալեզու թերթի Անկարայի թղթակից Ռաուֆ Միրկադըրովի փաստաբանները այցելել են լրագրողին, հաղորդում է “Հագին” կայքը:

“Նա իրեն լավ է զգում, առողջությունից չի բողոքում: Սակայն նրան դեռ չեն տալիս անկախ և ընդդիմադիր թերթեր: Բացի դրանից, նրան մինչ օրս արգելում են շփվել բարեկամների և մտերիմների հետ”,- նշել է լրագրողի փաստաբանը:

Հարցին, թե ինչու է նման իրավիճակ ստեղծվել, փաստաբանը նշել է, որ դա քննիչի հրամանն է: “Ըստ օրենքի` Ռաուֆ Միրկադըրովը իրավունք ունի պարբերաբար շփվել իր հարազատների հետ, խոսել հեռախոսով և ստանալ թերթեր: Հետևաբար, նման արգեքները անհիմն են”,- ընդգծել է փաստաբանը:

Միրկադիրովը դեռևս հրաժարվում է ցուցմունք տալ, չնայած նրա ձերբակալությունից և մեղադրանքներ ներկայացնելուց հետո վերջինս չի հարցաքննվել, և հետաքննությունը փաստացիորեն չի իրականացվում: Փաստաբանը տեղյակ չէ`ինչքան ժամանակ կտևի նման իրավիճակը:

Հիշեցնենք, որ Միրկադըրովը Թուրքիայից արտաքսվել էր ապրիլի 19-ին: Բաքու ժամանելուն պես նրան ձերբակալել են և տեղափոխել ներքին գործերի նախարարություն: Նրան մեղադրում են Հայաստանի օգտին լրտեսություն իրականացնելու մեջ:

Անկախ