Բաքվի և Աթենքի միջև գազային պայմանագիրը չի ստորագրվել տեխնիկական պատճառներով. SOCAR-ի նախագահ

Բաքու, Աթենք,գազային պայմանագիր,SOCARSOCAR-ի` Ադրբեջանի պետական նավթային ընկերության կողմից Հունաստանի գազի տարանցման DESFA համակարգի 66% բաժնեմասի գնման պայմանագրի ստորագրումը խափանվել է տեխնիկական պատճառներով, ադրբեջանական “ԱՆՍ” հեռուստաալիքի եթերում  հայտարարել է SOCAR-ի նախագահ Ռովնագ Աբդուլաևը, փոխանցում է “Կոնտակտ” կայքը:

Նա հերքել է հունական և ռուսական մի շարք զանգվածային լրատվամիջոցներում տարածված տեղեկությունները, որ գործարքը խափանվել է ռուսական “Գազպրոմ”-ի կողմից Աթենքին ներկայացված նոր առաջարկի  պատճառով: “Կարող եմ պաշտոնապես հայտարարել է, որ նման բան չկա: Հունաստանի վարչապետի ինքնաթիռում տեղի է ունեցել տեխնիկական անհարթություն”, -ասել է Աբդուլաևը՝ փաստաթղթի ստորագրման համար Բաքվում հունական կողմի բացակայության պատճառները ներկայացնելիս: Վերջինս ընդգծել է, որ պայմանագրի ստորագրման համար այլ խոչընդոտներ չկան:

 

Ըստ Աբդուլաևի՝ հունական կողմին այս համաձայնագիրը շատ ավելի հարկավոր է, քան SOCAR-ին:

Դեկտեմբերի 17-ին Բաքվում ձախողվել է Ադրբեջանի պետական նավթային ընկերության՝ SOCAR-ի կողմից Հունաստանի գազի տարանցման DESFA համակարգի գնման պայմանագրի ստորագրումը: Կարծիք էր շրջանառվում, որ ռուսական “Գազպրոմ” գազային հսկան Աթենքին այլ շահավետ՝ DESFA-ի փոխարեն Հունաստանի գազաբաշխիչ պետական ընկերության՝ DEPA-ի գնման առաջարկ է ներկայացրել:

 

 

Աթենքի մոտակայքում մեծ հրդեհ է բռնկվել,լուսանկարներ

Wildfire near Athens1Հրշեջները և զինվորները պայքարում են Հունաստանի մայրաքաղաք Աթենքի մոտակայքում անցած գիշեր բռնկված և անտառում տարածված հրդեհի դեմ: Իշխանություններին հաջողվել է կասեցնել հրդեհի ընթացքը դեպի քաղաքի հյուսիսային արվարձանների մոտակայքում գտնվող բնական արգելոցի տարածք:

Հրշեջ վարչությունից հայտնում են, որ գիշերվա ընթացքում մոտ 300 հրշեջներ, զինվորներ և կամավորներ են պայքարել հյուսիսային Աթենքի մոտակայքում՝ Վարիբոբիյում բռնկված հրդեհի դեմ: Երեքշաբթի նրանց միացել են նաև 10 ջրցան ինքնաթիռներ և երկու ուղղաթիռներ: Հրդեհից առնվազն չորս տուն է վառվել:

Հրշեջ վարչության հայտարարության մեջ ասվում է, որ հրդեհը բռնկվել է երկուշաբթի ուշ գիշերը: Երկուշաբթի առավել վաղ մեկ այլ մեծ հրդեհ էր բռնկվել հյուսիսային Աթենքի մոտակայքում գտնվող Մարաթոն գյուղի մոտ, որի արդյունքում վառվել էր 10 տուն:

Հունաստանում բյուջետայինների կրճատման մասին օրենքը հավանության է արժանացել

iՀունաստանի խորհրդարանը հավանության է արժանացրել պետական հատվածի աշխատողների կրճատման մասին օրենքը:

Քվեարկությունն անցել է օրինագծի  կողմնակիցների ոչ մեծ առավելությամբ.153-ը քվեարկել են “կողմ”, “140”-ը` դեմ:

Երկրում կրճատման մասին օրենքը տարակուսանքի ալիք է բարձրացրել: Քվեարկության նախօրեին, Աթենքում, խորհրդարանի շենքի առջև հավաքվել է օրենքին դեմ 1000 ցուցարար:

Հունաստանն այդ քայլին գնաց, որ Եվրագոտուց ու ԱՄՀ-ից 6,8 մլրդ եվրո վարկ ստանա:

Հունաստանում ցուցարարները ծեծել են Աթենքի քաղաքապետին

iԱթենքում ցուցարարների խումբը հարձակվել է քաղաքապետ Յորգոս Կամինիսի վրա այն պահին, երբ վերջինս վերադառնում էր առաջիկայում նախատեսված կրճատումների  առիթով հրավիրված խորհրդակցությունից:

Իշխանությունները  պետծառայողների աշխատատեղերի կրճատման են գնացել` ԵՄ-ից ու ԱՄՀ-ից նոր պարտքեր վերցնելու փոխարեն: