Մեկնարկել է ՀՀ վարչապետի աշխատանքային այցը Բելառուս

11345_am_1ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր աշխատանքային այցով ժամանել է Բելառուսի մայրաքաղաք Մինսկ` ԱՊՀ մասնակից երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին մասնակցելու նպատակով: Մինչ նիստի մեկնարկը իր նստավայրում՝ Բելառուսի Անկախության պալատում, պատվիրակությունների ղեկավարներին ընդունել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:

Ողջունելով հյուրերին՝ նախագահ Լուկաշենկոն կարևորել է Անկախ պետությունների համագործակցության դերը որպես կայացած միջպետական միավորում, որը թույլ է տալիս մասնակից երկրներին լուծել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր: Այն արդյունավետ հարթակ է երկկողմ և բազմակողմ ձևաչափով համագործակցության տարբեր ուղղությունների շուրջ քննարկումների համար: Լուկաշենկոյի խոսքով՝ հենց ԱՊՀ-ի շրջանակում ձևավորված քաղաքական և տնտեսական համագործակցության հիման վրա է կազմավորվում Եվրասիական տնտեսական միությունը և միասնական տնտեսական տարածքը:
Ալեքսանդր Լուկաշենկոն նաև տեղեկացրել է, որ 2014 թվականի հոկտեմբերին Մինսկում տեղի կունենա ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների գագաթնաժողովը, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողովը:
Քիչ անց Մինսկում կմեկնարկի ԱՊՀ անդամ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստը, որին մասնակցում է նաև Հայաստանի պատվիրակությունը՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ:

Բելառուսի նախագահը Բաքվում է

Ադրբեջան, Բելառուս, Ալեքսանդր ԼուկաշենկոԲաքվում տեղի է ունեցել Ադրբեջանում պաշտոնական այցով գտնվող Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի պաշտոնական ընդունելության արարողությունը:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը, նոյեմբերի 21-ին` այդ արարողությունից հետո, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը առանձնազրույց է ունեցել Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ:

Հանդիպմանը կողմերը դրական են գնահատել Ադրբեջանի և Բելառուսի միջև  քաղաքական, տնտեսական, մշակութային, հումանիտար և այլ ոլորտներում երկկողմ հարաբերությունների դինամիկ զարգացումը:

 

 

Բելառուսում ցուցարարը շապիկի վրա արված գրության պատճառով հինգ օր բանտում է անցկացրել

Ալեքսանդր Լուկաշենկո,Լեոնիդ ՍմովժԲելառուսում նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին քննադատող խոսքերով շապիկ կրելու համար ձերբակալված ցուցարարը հինգ օր անց ազատ է արձակվել:

53-ամյա երկաթգծի ինժեներ Լեոնիդ Սմովժը ուրբաթ օրը բանտից դուրս գալուց հետո The Associated Press-ին հայտնել է, որ բանտում երկու օր շարունակ իրեն ջեռուցմով և լույսով չեն ապահովել:

Նա կիրակի օրը ձերբակալվել էր ցույցի ժամանակ «Բելառուսը առանց Լուկաշենկոյի» և «Առանց բռնապետության Բելառուսի համար» գրություններով շապիկ կրելու համար:

Լուկաշենկոն նախկին Սովետական հանրապետությունը ղեկավարում է արդեն 20 տարի և այնքան էլ հանդուրժող չէ այլախոհների նկատմամբ:

Սմովժը նշել է, որ ինքը այդ քայլին է գնացել, որպեսզի կարողանա նայել իր թոռնիկների աչքերի մեջ, երբ նրանք իրենց հարցնեն, թե ինչ է ինքը արել նրանց համար: