Ադրբեջանը սպառնում է վտարել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Ադրբեջանի ներկայացուցչությանը

3“Եթե կարճ ժամկետներում տեղի չունենա Քարվաճառում գերեվարվածների հետ հանդիպումը, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Ադրբեջանի ներկայացուցչության նկատմամբ լուրջ միջոցառումներ կձեռնարկվեն, այդ թվում՝ երկրից վտարում”,- հայտարարել է Ադրբեջանի փոխվարչապետ, փախստականների և հարկադիր տեղահանվածների պետական կոմիտեի նախագահ Ալի Հասանովը, հաղորդում է ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը:

Նրա խոսքով՝ Կարմիր խաչի նեկայացուցչությանը լուրջ նախազգուշացում է արվել:

Հասանովի կարծիքով՝ այն, որ մեկ շաբաթվա ընթացքում “գերեվարված” ադրբեջանցիների հետ հանդիպում չի հաջողվել կազմակերպել, կասկածի տակ է դնում կոմիտեի գործունեությունը: “Ինչո՞ւ երբ մեկ հայ գերի է ընկնում, կոմիտեն միանգամից դիմում է Ադրբեջանի կառավարությանը և անմիջապես հանդիպում է կազմակերպում: Ինչո՞ւ հայկական կողմը այդպես չի վարվում: Ուստի ես նրանց լուրջ նախազգուշացում եմ արել, որ եթե նրանք չհասնեն դրան, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Ադրբեջանի ներկայացուցչության նկատմամբ լուրջ միջոցառումներ կձեռնարկվեն, այդ թվում՝ երկրից վտարում”,- ասել է Հասանովը:

Անկախ

Ադրբեջանի նախագահը դժգոհ է Մինսկի խմբի համանախագահների գործունեությունից. Ալի Հասանով

4“Մինսկի խմբի համանախագահները լուրջ ճնշում չեն գործադրում Հայաստանի վրա, որը բանակցություններին ոչ կառուցողական դիրքորոշում է ներկայացնում: Դեռևս որևէ արդյունք չկա, այդ իսկ պատճառով Ադրբեջանի նախագահ Ւլհամ Ալիևը դժգոհ է ինչպես բանակցությունների ընթացքից, այնպես էլ ընդհանուր առմամբ Մինսկի խմբի համանախագահների գործունեությունից”,- հայտարարել է Ադրբեջանի նախագահի վարչակազմի հասարակաքաղաքական բաժնի ղեկավար Ալի Հասանովը ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ:
“Կարծում ենք, որ եթե բանակցությունները շարունակվեն առանց Հայաստանի վրա ճնշման, ապա որևէ արդյունք չի ակնկալվի: Սակայն այլընտրանքային տարբերակ ևս չենք տեսնում: Այլընտրանքը կարող է միայն պատերազմը լինել, սակայն հայ-ադրբեջանական հակամարտության խաղաղ կարգավորման հնարավորությունները դեռևս ամբողջովին սպառված չեն”, – ասել է ադրբեջանցի պաշտոնյան:
Ըստ Ալի Հասանովի` հարցը կլուծվի խաղաղ ճանապարհով, իսկ “ներխուժողները կնահանջեն”, եթե միջազգային հանրությունը լուրջ ճնշում գործադրի Հայաստանի վրա:

 Անկախ

Հայ-ադրբեջանական հարևանությունը սահմանաված է ճակատագրով. Ալի Հասանով

հասանով Ադրբեջանի փոխվարչապետ Ալի Հասանովը, խոսելով հայ-ադրբեջանական հակամարտության մասին, նշել է, որ Հայաստանը ոչինչ չի շահել «ադրբեջանական հողերի օկուպացիայից»: Հասանովը հույս է հայտնել, որ Հայաստանը «ի վերջո կհրաժարվի իր հարձակվողական քաղաքականությունից և կառուցողական դիրքորոշում կգրավի հարցի լուծման համար՝ գիտակցելով, որ արդեն 20 տարի է ինքն իրեն է վնասում»:

«Հաբերլերի» հաղորդմամբ՝ փոխվարչապետը ընդգծել է, որ Ադրբեջանի արտաքին քաղաքականության սկզբունքներից մեկը բոլոր հարևան երկրների հետ համագործակցությունն է՝ բարեկամական միջավայրում: «Մեր հարևան երկրները՝ Թուրքիան, Իրանը, Ռուսաստանը և Վրաստանը մեր բարեկամներն են, մեր եղբայրները: Թշնամական դիրք գրաված Հայաստանն էլ Ադրբեջանի հարևանն է: Հայ-ադրբեջանական հարևանությունը սահմանաված է ճակատագրով: Մենք դա գիտակցում ենք, սակայն, ցավոք, Հայաստանի կառավարությունը դա չի հասկանում: Մենք գիտենք, որ հայ ժողովուրդը անհամբերությամբ սպասում է, թե երբ է լուծվելու Լեռնային Ղարաբաղի հարցը, որպեսզի կարողանա նորմալ ապրել»,-ասել է Հասանովը:

Անկախ