Օբաման մարդասիրական օգնություն է ձեռնարկել Իրաքում

Հինգշաբթի օրը նախագահ Օբաման հայտնել է, որ Իրաքում ապստամբ ուժերից Ամերիկայի շահերը պաշտպանելու անհրաժեշտության դեպքում իրենք օդային հարձակումներ կիրականացնեն:

Օբամա

Օբաման նշել է, որ եթե Իրաքի և Սիրիայի իսլամական պետություն խմբավորման ահաբեկիչները հասնեն Էրբիլ քաղաք, ապա Միացյալ Նահանգները օդային հարձակումներ կիրականացնի: Միացյալ Նահանգները վերոնշյալ քաղաքում դեսպանատուն և աշխատակազմ ունի: Օդային հարձակումները նաև նախատեսված են ԻՍԻՍ-ից փախած և Սինջարի լեռներում թաքնված ընտանիքներին պաշտպանելու համար:

Նախագահը նաև տեղեկացրել է, որ Իրաքի կառավարության խնդրանքով լեռներում ապաստանած ընտանիքներին սննդի, ջրի և դեղամիջոցների օդից մատակարարման գործողությունը հաջողությամբ իրականացվել է:

Միացյալ Նահանգներին պատկանող ինքնաթիռը 20,000 լիտր խմելու ջուր և ուտելու համար պատրաստ 8,000 կերակուր է իջեցրել:

Այս արտակարգ գործողությունները ձեռնարկվել են հյուսիսային Իրաքի գյուղերից փախած 40,000 եզդիներին օգնելու համար:

Եզդիները առանց սննդի և խմելու ջրի բարձրացել են Սիրիայի սահմանի մոտակայքում գտնվող Սինջարի լեռները, իսկ ԻՍԻՍ-ի զինյալները հավաքվել են լեռան ստորոտում:

 

Իրաքում ահաբեկիչներին հաջողվել է ռազմական օդանավակայան գրավել

irakՎերջին շաբաթներին ողջ մերձավորարևելյան տարածաշրջանը լարվածության մեջ պահող «Իրաքի և Շամի իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության զինյալներին հաջողվել է գրավել իրաքյան զինվորականների կողմից թողնված Տալ Աֆարի ռազմական օդանավակայանը: «Անադոլու» գործակալության հաղոդրմամբ՝ զինյալները առգրավել են նաև զենք ու զինամթերք:

Նշենք, որ երեկ իրաքյան զինված միավորումները՝ բաղկացած թուրքմենական ցեղերից, նահանջ էին կատարել Մոսուլից, սակայն դեռ պահում էին Տալ Աֆարի օդանավակայանը: Ավելի վաղ տեղեկություն էր ստացվել, որ Տալ Աֆարի մերձակայքում մարտեր են տեղի ունեցել, որոնց հետևանով 8 զինյալ է սպանվել:

Անկախ

Իրաքում ահաբեկիչները պատանդ են պահում համալսարանական ուսանողների

irak«Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության անդամները երեկ հարձակվել են Ալ Անբար շրջանում գտնվող համալսարանի վրա: Նրանք սպանել են անվտանգության մի քանի աշխատակցի և պատանդ վերցրել ուսանողներին և դասախոսներին: Ավելի ուշ ստացված տեղեկության համաձայն՝ նրանք ազատ են արձակել 1300 ուսանողի: Այնուհանդերձ շենքի ներսում ահաբեկիչների և անվտանգության աշխատակիցների միջև շարունակվում է ժամանակ առ ժամանակ փոխհրաձգություն ընթանալ: Շրջանի ոստիկանությունը պատրաստ է պատանդներին ազատելու գործողություն սկսել:

Սիրիայում ռումբի պայթյունից զոհվել է Ալ Քաիդայի տեղի առաջնորդը

Rebel fightersՍիրիայի ակտիվիստների տեղեկություններով՝ ճանապարհին տեղադրված ռումբի պայթյունից զոհվել են Ալ Քաիդայի տեղի առաջնորդը և նրա կինը: Այս հարձակումը կարող է Սիրիայում ապստամբ խմբերի միջև նոր պայքար հրահրել:

Բրիտանիայում գտնվող Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնից երեքշաբթի օրը հայտնել են, որ Սիրիայում Ալ Քաիդայի ճյուղ հանդիսացող Նուսրա ճակատի առաջնորդ Ալի ալ Մուեյմին և նրա կինը սպանվել են Բուսրա ալ Շամ քաղաքի մոտակայքում:

Դիտորդական կենտրոնը դեպքն  որպես սպանություն է որակել: Ճակատի առաջնորդի սպանությունը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Նուսրայի մարտիկներն  առևանգել էին Սիրիայի ռազմական հրամանատարներից մեկին:

Դեռևս պարզ չէ, արդյոք երկու դեպքերը կապված են միմյանց հետ, թե ոչ:

 

Բաշար Ասադը Սիրիայի համար ավելի քիչ վտանգ է ներկայացնում, քան ահաբեկիչները. Սերգեյ Լավրով

լավրով   Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Արևմուտքում սկսում են խոստովանել, որ Սիրիան նախագահ Բաշար Ասադի գլխավորությամբ այնքան վտանգավոր չէ, ինչքան որ կարող է լինել, եթե այն անցնի ահաբեկիչների ձեռքը: «Մի շարք արևմտյան պաշտոնակցիներիս հետ ոչ միայն անձնական զրույցների, այլ արդեն հրապարակային մեկնաբանությունների ժամանակ տեսակետներ են հնչում, որ Սիրիայում իրենց ազդեցությունը գնալով ավելի շատ տարածող ահաբեկիչներն ու ջիհադիստները, գրավելով տարածքները, անմիջապես այնտեղ հաստատում են շարիաթական կարգեր, կոտորում են փոքրամասնություններին և կենդանի այրում մարդկանց միայն այն պատճառով, որ նրանք այլադավան են: Այս պայմաններում Ասադի նախագահությունը Սիրիայի համար ավելի քիչ վտանգ է ներկայացնում, քան ահաբեկիչների կողմից ողջ երկրի գրավումը»,-նշել է Լավրովը:

Անկախ