Գրոհայինները հնդկական Քաշմիրում 12 մարդ են սպանել

i (1)Հնդկական Քաշմիր ու Ջամմա նահանգներում ոստիկանական բաժանմունքի ու ռազմաբազայի վրա գրոհայինների հարձակման հետևանքով առնվազն 12 մարդ է զոհվել:

Ոստիկանական բաժանմունքի վրա հարձակումը կատարվել է այսօր առավոտյան: Գրոհայինները բարձրացել են շենքի տանիք ու այնտեղից  ոստիկանների վրա նռնակներ նետել: Զոհվել է 6 ոստիկան ու 2 քաղաքացիական անձ:

Դրանից հետո հանցագործները զինվորականների հագուստով մտել են ռազմաբազա և սպանել 6 զինվորի: Ներկայում ահաբեկիչները շրջապատված են ու մարտ է գնում:

Այսօր Քաշմիրում պաշտպանական սահմաններ չկան. 1947-ին Բրիտանական Հնդկաստանի բաժանումից հետո, Հնդկաստանի ու Պակիստանի բանակներն իրարից բաժանում է միայն վերահսկման գիծը: Սահմանային հակասությունների   ընթացքում տասնյակ հազարավոր խաղաղ բնակիչներ են զոհվել: Այդ հակասությունների պատճառը գրեթե միշտ քաշմիրյան հարցն է դառնում:

 

Իսրայելի բանկում դժգոհ հաճախորդը 4 մարդ է սպանել

iԲեէր -Շևա քաղաքում, վարկի ժամկետի երկարաձգման  դիմումի մերժում ստանալով, տղամարդը կրակ է բացել, սպանել 4 մարդու:

Ոստիկանության տվյալներով, տղամարդը հույս է ունեցել, որ իր հիպոթեկային վարկի ժամկետը կերկարաձգեն,սակայն մերժում է ստացել: Դրանից հետո նա  զենքով վերադարձել է բանկային բաժանմունք ու կրակ բացել:

Սկզբում սպանել է 2 աշխատակցի, ապա խուճապի ժամանակ սպանել է ևս 2 հաճախորդի: Լրջորեն վիրավորվել է 5 մարդ, իսկ մի կնոջ պատանդ է վերցրել:

Մի քանի ժամից տղամարդն այդ կնոջն ազատ է արձակել ու ինքնասպանություն գործել: