Ամերիկային կին նախագահ է պետք. Միշել Օբամա

 Միշել ՕբամաԱՄՆ առաջին տիկին Միշել Օբաման Սպիտակ տանը տեղի ունեցած համաժողովի ժամանակ հայտարարել է, որ երկրին կին առաջնորդ է անհրաժեշտ: Այս հայտարարությունը ներկաների կողմից ընդունվել է բուռն ծափահարություններով: «Այս աշխատանքը պետք է կատարի նա, ով ավելի լավ է պատրաստված դրա համար, և ես կարծում եմ, որ մենք մի քանի տարբերակներ ունենք, այնպես չէ»,-նշել է Միշել Օբաման:

Միջոցառմանը ներկա լրագրողների հաղորդմամբ՝ Միշել Օբաման չի նշել ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի անունը: Չնայած նախագահ Բարաք Օբամայի 42-ամյա կինը դեռևս որոշում չի կայացրել առաջադրվելու հաջորդ նախագահական ընտրություններում, մի շարք վերլուծաբանների կարծիքով հենց նա է դեմոկտրատների հավանական թեկնածուն:

Նշենք, որ ԱՄՆ-ում հաջորդ նախագահական ընտրությունները կանցկացվեն 2016 թվականին:

 

 

Անկախ 

Ամերիկայից օգնություն են ուղարկել Գյումրու քաղաքապետարանին

Գյումրի, քաղաքապետարան,ամերիկա,օգնություն“Շիրակ կենտրոնն” այսօր Գյումրու քաղաքապետարանի ենթակայությամբ գործող կանաչապատման, քաղաքի սանիտարակամ մաքրման աշխատակիցներին և քաղաքապետարանի տեխնիկական անձնակազմինսկսեց տրամադրել Ամերիկայից եկած օգնությունը:

Ամերիկահայ բարերար Էլվիս Մադաթյանի կողմից ուղարկվել են աշխատանքային համազգեստներ` համապատասխան բաժինների համար:
350-ից ավել բանվորական նոր ու թանկարժեք խալաթներն ունեն նաև հստակ բաժանումներ, օրինակ, կանաչապատողների հագուստը կանաչ է, հավաքարարներինը` կապույտ, իսկ քաղաքապետարանի աշխատակիցներին կտրամադրվեն մոխրագույն համազգեստներ:
Հավելենք, որ այս նույն բարերարի աջակցությամբ Գյումրիում հարյուրավոր անապահով ընտանիքներ պարբերաբար ստանում են նյութական օգնություն: Արդեն երկրորդ տարին է, ինչ “Շիրակ կենտրոնի” նախաձեռնությամբ, Էլվիս Մադաթյանի և այլ բարերարների հովանավորությամբ տնակներում ապրող սոցիալապես անապահով ընտանիքներին ձմռան շեմին բաժանվում է նաև վառելափայտ:

Բրիտանացի երկու տղամարդ 79 օրում վազելով անցել են Ամերիկայի տարածքով

Two friends- run across AmericaԵրկու ընկեր, պայքարելով ջրազրկման, անտանելի շոգի և ցրտաշունչ քամիների դեմ 79 օրում վազելով անցել են ամբողջ Ամերիկայի տարածքով:

47-ամյա Սթիվեն Պապը և 54-ամյա Քրիս Ֆինիլը ոտքով անցել են 5,000կմ՝ Միացյալ նահանգների ամբողջ երկայնքով, յուրաքանչյուր օր վազելով 64կմ:

Նրանք իրենց վազքուղին սկսել են Խաղաղ օվկիանոսի ափից և հասել մինչև Անտլանտյան օվկիանոսի ափ՝ մեկնարկելով Կալիֆորնիայից և անցնելով Նևադա, Յուտա, Կոլորադո, Նեբրասկա, Այովա, Իլինոյս, Ինդիանա, Օհայո, Պենսիլվանիա, Նյու Ջերսի նահնագներով մինչև Նյու Յորք:

Two friends- run across America2Այս ընթացքում նրանք յուրաքանչյուր օր ընդունել են 12,000 կալորիաներով հարուստ սնունդ և խմել 12 լիտր հեղուկ, ինչպես նաև մաշել յոթ զույգ սպորտային կոշիկներ:

Նրանք իրենց ակցիայով հավաքել են 15,000 ֆունտ, որը կնվիրաբերեն հերոսների օգնության ֆոնդին: