Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը կրկին քննադատել է Ադրբեջանի իշխանությանը

 ԱՄՆ դեսպանԱդրբեջանում ԱՄՆ դեսպանատունը քննադատել է Ադրբեջանի իշխանությանը Ընտրությունների մշտադիտարկման և ժողովրդավարության ուսումնասիրության կենտրոնի ղեկավար Անար Մամեդլիի, այդ կազմակերպության գործադիր տնօրեն Բաշիր Սուլեյմանլըի և գործընկեր կազմակերպության ղեկավար Էլնուր Մամեդովի դատավճիռների կապակցությամբ, տեղեկացնում է “Հագին” լրատվական կայքը:

 

“Այդ ձերբակալությունները լուրջ հետընթաց են Ադրբեջանի ժողովրդավարական զարգացման գործում: Լինելով Ադրբեջանի հիմնական գործընկերը՝ մենք հավատում ենք, որ երկրի կայունության և զարգացման համար ամենակարևոր քայլը բաց հասարակության ստեղծումն է”, – ասված է ԱՄՆ-ի դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ:

 

Մայիսի 27-ին Բաքվի ծանր հանցագործությունների դատարանն Անար Մամեդլիին դատապարտել էր 5.5 տարվա, Բաշիր Սուլեյմանլըին՝ 3.5 տարվա ազատազրկման, իսկ Էլնուր Մամեդովին՝ նույն ժամկետով պայմանական ազատազրկման: Նրանք մեղավոր են ճանաչվել հարկերից խուսափելու, ֆինանսական միջոցներ յուրացնելու, լիազորություններն ու պաշտոնը չարաշահելու մեղադրանքներով:

 

 Անկախ

Ուկրաինայի իրադարձությունները ընդգծում են Ղարաբաղյան հակամարտության լուծման կարևորությունը. Ադրբեջանում ԱՄՆ դեսպան

“Ադրբեջան-ԱՄՆ. հայացք դեպի ապագա” կոնֆերանսՈւկրաինայի իրադարձությունները ընդգծում են Ղարաբաղյան հակամարտության լուծման կարևորությունը: Այս մասին հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը Վաշինգտոնում կայացած “Ադրբեջան-ԱՄՆ. հայացք դեպի ապագա” կոնֆերանսում ելույթ ունենալիս:

Ինրպես հաղորդում է “ԱՊԱ” գործակալությունը, դեսպանը նշել է, որ Ադրբեջանը վերջին տարիներին ընտրել է զարգացման “ամուր և համարձակ ուղի”: ԱՄՆ կոնգրեսական Մայկ Դոյլը իր հերթին կոնֆերանսի ժամանակ հայտարարել է, որ “Ադրբեջանը ռազմավարական և հուսալի գործընկեր է Միացյալ Նահանգների համար”:

Վերջերս Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան (1994-1997 թթ.) Ռիչարդ Կոզլարիչը “Թուրան” գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ, անրադառնալով վերոնշյալ կոնֆերանսին, լուրջ մտահոգություն է հայտնել Ադրբեջանի ներկայիս քաղաքական իրավիճակի, մասնավորապես`լրագրողների և քաղաքական ակտիվիստների հետապնդման նոր փաստերի կապակցությամբ: “Այս ֆոնի ներքո տասնյակ ամերիկացի դիվանագետներ, կոնգրեսականներ և պաշտոնատար անձիք պատրաստվում են մասնակցել մայիսի 29-30-ին Վաշինգտոնում կայանալիք “Ապագայի տեսլականը” կոնֆերանսին”,- նշել էր նախկին դեսպանը:

Անկախ