«Երևանյան ամառ» ծրագրով ընթացող անվճար բուժօգնության ակցիայի շրջանակում համաբուժարաններ է դիմել 854 քաղաքացի

Տարոն Մարգարյան

Երևանի ավագանու համապատասխան որոշմամբ առաջին և երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց կողմից վարվող կամ այդ անձանց տեղափոխող ավտոտրանսպորտային միջոցների կայանման համար մայրաքաղաքի վճարովի ավտոկայանատեղերում առանձին հատվածներ հատկացնելու գործընթացի մասով զեկուցվել է, որ նշված բոլոր տարածքները առանձնացվել, նշագծվել և կահավորվել են ճանապարհային երթևեկության նշաններով: Աշխատանքային հերթական խորհրդակցութան ընթացքում զեկուցվել է նաև, որ արդեն իսկ պատրաստ է մեքենաներին փակցվելիք տարբերանշանը, որն ստանալու համար վերոնշյալ անձիք, ավագանու որոշմամբ սահմանված կարգով, կարող են դիմել Երևանի քաղաքապետարան:

«Երևանյան ամառ» ծրագրով ընթացող անվճար բուժօգնության ակցիայի հետ կապված՝ առողջապահության վարչության պետը զեկուցել է, որ օգոստոսի 1-ից մինչ օրս համաբուժարաններ է դիմել 854 քաղաքացի, որոնցից 423-ն ուղեգրվել է լրացուցիչ հետազոտության: Քաղաքապետը հանձնարարել է գործընթացը պահել մշտական հսկողության տակ և ապահովել պատշաճ սպասարկում:

 

«Երևանյան ամառ» ծրագրի շրջանակում օգոստոսի 1-ից մեկնարկել է անվճար բուժօգնության ակցիան

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հաձնարարությամբ «Երևանյան ամառ 2014» ծրագրով օգոստոսի 1-ից մեկնարկել և մինչև օգոստոսի 15-ը շարունակվելու է անվճար բուժօգնության ակցիան:

Երևանի քաղաքապետարան

Այս մասին զեկուցվել է քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ: Առողջապահության վարչության պետը զեկուցել է, որ ակցիայով քաղաքապետարանի ենթակայության համաբուժարաններ է դիմել 191 քաղաքացի, կատարվել է վահանաձև գեղձի 53, սրտի ուլտրաձայնային՝ 16 հետազոտություն, ևս 11 հոգի ուղեգրվել է համակարգչային տոմոգրաֆիայի:

 Ուսումնասիրություններից հետո, ըստ անհրաժեշտության, կկատարվեն վիրահատություններ: Հանձնարարվել է մինչ ակցիայի ավարտը ուշադրության կենտրոնում պահել գործընթացն ու պատշաճ սպասարկում ապահովել բոլոր դիմողների համար

«Երևանյան ամառ» ծրագրի շրջանակում օգոստոսի 1-ից 15-ը կանկացվի բուժօգնության անվճար ակցիա

Քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ առողջապահության վարչության պետը զեկուցել է, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ շարունակական հսկողություն է իրականացվում առողջապահական հաստատությունների աշխատանքների պատշաճ կազմակերպման ուղղությամբ: Զեկուցվել է նաև, որ նախորդ շաբաթ համաբուժարաններ դիմողների թիվը կազմել է 34227:

Քաղաքապետարան

«Շտապբուժօգնության» ծառայությունում գրանցվել է 4361 կանչ: Ծնունդների թիվը մայրաքաղաքում կազմել է 508 երեխա, որից՝ 247 տղա, 261 աղջիկ:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է նախապատրաստական աշխատանքներ տանել «Երևանյան ամառ» միջոցառումների ծրագրով օգոստոսի 1-ից 15-ը բուժօգնության անվճար ակցիայի կազմակերպման և բարձր մակարդակով անցկացման ուղղությամբ:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն