Քաղաքացին սպառնում է ինքնասպանություն գործել

ինքնասպանությունՄարտի 26-ին, ժամը 01.03-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին սպառնում է ինքնասպանություն գործել` նետվելով Աշտարակ քաղաքի կամուրջներից մեկից:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները Սպանդարյան փողոցի թիվ 19 շենքի մոտակայքում անվնաս վիճակում հայտնաբերել են 1992 թ. ծնված Ա. Խ.-ին:

Անկախ

Ավարտին չհասցրած հանցագործություն

գազի բալոնՄարտի 3-ին, ժամը 11.00-ին, ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում է ստացվել, որ փետրվարի 23-ից մարտի 3-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը Աշտարակ քաղաքի Ա. Խաչատրյան փողոցում գտնվող, 1961 թ. ծնված Սարգիս Ս.-ին պատկանող տան նկուղի պատուհանի ճաղավանդակը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացելով` մտել է նկուղային սենյակ, որտեղ իր բերած գազօջախի վրա դրել է մեկ այլ գազի բալոն և փորձել այրելով ոչնչացնել կամ վնասել տունը, սակայն իր կամքին հակառակ` հանցագործությունն ավարտին չի հասցրել:
ՀՀ քրեական օրենսգրքի 34-185 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:

Անկախ

Հայաստանի շատ վայրերում ձյուն է տեղում

ձյունՀունվարի 30–ին, ժամը 12.30–ի դրությամբ, Աշոցքի, Աշտարակի, Ապարանի, Արագածի, Ստեփանավանի, Կոտայքի, Հրազդանի, Սևանի, Դիլիջանի, Ճամբարակի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում:
Ապարանում, Արագածում, Մարալիկում, Արթիկում և Սպիտակի լեռնանցքում բուք է, իսկ Ալագյազ-Արագած-Արթիկ ճանապարհահատվածը, ձնաբքի պատճառով, փակ է:
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով հանրապետության ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման աշխատանքներ, ճանապարհային ոստիկանության աշխատակիցների կողմից վարորդներին ցուցաբերվում է օգնություն:
Վարորդներին կրկին հորդորում ենք ցուցաբերել ծայրաստիճան զգոնություն և զգուշություն, և նշված ճանապարհահատվածներից օգտվել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

Անկախ

Համաշխարհային առևտրի նոր կենտրոնի շենքն ամենաբարձրն է ճանաչվել ԱՄՆ-ում

iԱյն շենքը, որը կառուցվել է Երկվորյակ աշտարակների տեղում, պաշտոնապես ճանաչվել է ամենաբարձրը երկրում:

Թիվ մեկ աշտարակի բարձրությունը 1776   ֆուտ է (540 մ), ինչը խորհրդանշում է ԱՄՆ-ի անկախության տարին:

Ավելի վաղ որոշված էր շենքի տանիքին հատուկ ձող տեղադրել, որի շնորհիվ էլ “Ազատության աշտարակին” հաջողվեց  առաջ անցնել  Չիկագոյում գտնվող “Ուիլլիս թաուեր” երկնաքերից  և արժանանալ “ամենաբարձր շենք” անվանմանը:

“Ազատության աշտարակը” կառուցվել է 2001-ի սեպտեմբերի 11-ին ահաբեկչության հետևանքով ավերված Երկվորյակ աշտարակների տեղում: