Քաշքշուկներից խուսափելու համար ոստիկանությունը դիմում է վարորդներին

1393668154,1334ԱՊՊԱ պայմանագիր չունեցող անձանց նկատմամբ համակարգչային շտեմարանների ու ծրագրի միջոցով վարչական պատասխանատվություն կիրառելու գործընթացի արդյունքում ի հայտ են եկել բազմաթիվ դեպքեր, երբ տրանսպորտային միջոցի սեփականատերերն իրենց պատկանող տրանսպորտային միջոցները չեն շահագործում և ներկայումս ԱՊՊԱ պայմանագիր չունենալու համար ենթարկվում են վարչական պատասխանատվության:
Ելնելով նմանատիպ դեպքերից՝ ավելորդ քաշքշուկներից խուսափելու համար, ՀՀ ոստիկանությունը կոչ է անում բոլոր այն անձանց, ովքեր չեն շահագործում տրանսպորտային միջոցները, իրենք կամ ցանկացած շահագրգիռ անձ դիմեն ճանապարհային ոստիկանության ցանկացած հաշվառման քննական ստորաբաժանում` տրանսպորտային միջոցը հաշվառումից ժամանակավոր հանելու համար՝ ներկայացնելով հաշվառման համարանիշերը և հաշվառման վկայագիրը (ձեր անվամբ հաշվառված տրանսպորտային միջոցների նկատմամբ ԱՊՊԱ պայմանագիր չունենալու վերաբերյալ համակարգչային շտեմարանների ու ծրագրի միջոցով վարչական պատասխանատվություն կիրառելու գործընթացի ժամանակ առաջացած հետագա պարտավորություններից զերծ մնալու համար):

Հարցերի և պարզաբանումների համար կարող եք գրավոր դիմել Ճանապարհային ոստիկանություն կամ զանգահարել +374(10)56-45-88 հեռախոսահամարով:

 

Անկախ

Հանձնարարականներ ճանապարհային ոստիկանությանը` ի շահ վարորդների

ճանապարհային ոստիկանությունՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը Ճանապարհային ոստիկանությանը հանձնարարել է փաստացի օտարված և համապատասխան ձևակերպումներ չստացած տրանսպորտային միջոցների գրանցման և հաշվառման հարցում աջակցել քաղաքացիներին` տրամադրել անհրաժեշտ տեղեկատվություն և իրավական խորհրդատվություն:
Բացի այդ, ոստիկանության պետը Ճանապարհային ոստիկանությանը հանձնարարել է նաև շահագրգիռ կողմերի, մասնավորապես` ապահովագրական ընկերությունների, հասարարակական կազմակերպությունների, ինչպես և անհատ անձանց հետ ուսումնասիրել ԱՊՊԱ տեղեկատվական համակարգի, Ճանապարհային ոստիկանության էլեկտրոնային ռեգիստրի համադրման արդյունքում կայացված որոշումների հիման վրա ի հայտ եկած ու տարիներ շարունակ փաստացի վաճառված, սակայն ձևակերպումներ չստացած տրանսպորտային միջոցների սեփականատերերի խնդիրը և կարճ ժամկետում ներկայացնել առաջարկություններ դրանց լուծման ուղղությամբ:

Ոստիկանությունից Անկախին տեղեկացնում են, որ տեղեկատվություն ստանալու համար քաղաքացիները կարող են զանգահարել 010- 56-45-88 հեռախոսահամարով:

Ապահովագրական վճարները չվճարելու համար տուգանվել են ավելի քան տասը տարի առաջ իրենց մեքենաները վաճառած մարդիկ

նկար ասուլիսիցԱյսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ իրենց բողոքի ձայնը բարձրացրեցին «Ավտովարորդների պաշտպանության լիգայի» նախագահ Տիգրան Հովհաննիսյանը և մի քանի տուժած վարորդներ` տեղեկացնելով, որ Ապահովագրական վճարները չվճարելու համար տուգանվել են ավելի քան տասը տարի առաջ իրենց մեքենաները վաճառած մարդիկ:

Վարորդները նման խնդրի առջև են կանգնել այն բանից հետո, երբ 2014-ի հունվարի 1-ից ուժի մեջ է մտել այն որոշումը, համաձայն որի` բոլոր մեքենաները պետք է ապահովագրվեն, անկախ այն բանից` օգտագործվո՞ւմ են, թե՞ ոչ:

Վարորդ Սարգիս Մաճկալյանի խոսքով` իր «ՎԱԶ 2105» մակնիշի մեքենան վաճառել է տոնավաճառում 1988 թվականին, որից հետո չի կատարել անվանափոխություն, միայն նոտարական գրասենյակում են առք ու վաճառքը հաստատել: Հիմա փաստաթղթերն այլևս չկան, չգիտի` այդ մարդուն որտեղի՞ց գտնի:

«Այն ժամանակ լիազորագիրը բավարար էր մեքենան վաճառելու համար: Ես ընդունում եմ, որ անվանափոխություն չկատարելն իմ սխալն է, բայց հիմա ես որտեղի՞ց գտնեմ այդ մեքենան: Ինչքա՞ն պետք է վճարեմ գոյություն չունեցող մեքենայի համար: Ոտիկանությունում ինձ ասացին, որ անպայման նոտարական հաստատմամբ փաստաթղթեր պետք է բերեմ, բայց այն ժամանակ «խելքս չէր հասնում», որ 20-30 տարի հետո նման խնդրի առջև պետք է կանգնեի, որ այդ թղթերը պահած լինեի»,- ասաց Սարգիս Մաճկալյանը:

Տիգրան Հովհաննիսյանն էլ նշեց, որ Ճանապարհային ոստիկանությունից վարորդներին տեղեկացրել են, որ գնան ու գտնեն իրենց մեքենաները:

«Բայց մարդիկ ո՞նց կարող են գտնել տարիներ առաջ վաճառած մեքենաները, Ճանապարհային ոստիկանությունը պետք է գտնի, իր ռեսուրսներն ավելի մեծ են»,- ասաց Տիգրան Հովհաննիսյանը` հավելելով, որ, եթե այդ փաստաթղթերը չլինեն կամ մեքենան չհայտնաբերվի, վարորդները ստիպված կլինեն 10 օրը մեկ 5 հազար դրամ տուգանք վճարել:

«Թող Ճանապարհային ոստիկանությունը հետախուզում իրականացնի և գտնի մեքենաները: Այդ կերպ միայն հարցը լուծում կստանա»,-եզրափակեց բանախոսը:

 

Ինչպե՞ս վարվել, եթե ԱՊՊԱ պայմանագիր ունեք, բայց վարչական տույժի մասին ակտ եք ստացել

ապպաՀայաստանի ավտոապահովագրողների բյուրոն հիշեցնում է, որ 2014թ. հունվարի 1-ից Ձեր ավտոտրանսպորտային միջոցների վերաբերյալ գործող ԱՊՊԱ պայմանագիր չունենալու դեպքում վարչական վարույթն իրականացվում է պարզեցված կարգով՝ ԱՊՊԱ տեղեկատվական համակարգում և Ճանապարհային ոստիկանության շտեմարաններում առկա տեղեկատվության համադրության միջոցով: Այսինքն, գործող ԱՊՊԱ պայմանագիր չունենալու համար վարչական ակտերն ուղարկվելու են այն կարգով, ինչ կարգով որ ուղարկվում են տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված խախտումները:

Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյից Անկախին տեղեկացնում են, որ  տեխնիկական խնդիրների պատճառով, հնարավոր է, գործող ԱՊՊԱ պայմանագիր չունենալու համար վարչական ակտեր ստանան նաև որոշ սպառողներ, ովքեր բարեխղճորեն կատարել են ԱՊՊԱ պայմանագիր կնքելու իրենց պարտականությունը և այդ առումով խախտում թույլ չեն տվել: Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն խնդրում է նկարագրված դեպքերում առաջացած հարցերի պարզաբանման համար դիմել՝

  • Ճանապարհային ոստիկանության վարչական մաս (ք. Երևան, Ծովակալ Իսակովի 9), կամ զանգահարել + 374 (10) 56-45-88 հեռախոսահամարով, կամ
  • Ձեր ապահովագրական ընկերություն (դրա մասնաճյուղ, ապահովագրական գործակալին), որը կուղղի Ձեր վերաբերյալ տեղեկատվությունը և ինքնուրույն միջոցներ կձեռնարկի Ձեր տուգանքն անվավեր ճանաչելու համար, կամ
  • Բյուրո (ք. Երևան, Հանրապետության 22, տարածք 2), կամ զանգահարել  + 374 (10) 58-00-32 հեռախոսահամարով:

Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն իր և ԱՊՊԱ համակարգում գործող մյուս կառույցների անունից հայցում է Ձեր ներողամտությունը պատճառված անհանգստության համար և վստահեցնում, որ ձեռնարկում է իրենից կախված բոլոր հնարավոր միջոցները՝ անճշտությունները հնարավորինս նվազագույնի հասցնելու համար: 

ԱՊՊԱ պայմանագիր չունեցող անձանց վարչական պատասխանատվության ենթարկելու գործընթացն սկսվել է

ապպաՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ արդեն սկսվել է համակարգչային շտեմարանների միջոցով ԱՊՊԱ պայմանագիր չունեցող անձանց վարչական պատասխանատվության ենթարկելու գործընթացը: Այս մասին Անկախին տեղեկացնում են Ճանապարհային ոստիկանությունից:
Հաշվի առնելով, որ գործընթացի սկզբնական շրջանում, տեխնիկական խնդիրներով պայմանավորված, կայացված վարչական ակտերում կարող են լինել որոշակի անճշտություններ, Ճանապարհային ոստիկանությունը հայցում է քաղաքացիների ներողամտությունը և առաջարկում բոլոր տեսակի հարցրի պարզաբանման համար դիմել Ճանապարհային ոստիկանության վարչական մաս (ք. Երևան, Ծովակալ Իսակովի 9) կամ զանգահարել +374 (10) 56-45-88 հեռախոսահամարով:

 

 

Ուշադրություն. ԱՊՊԱ պայմանագիր չունեցող անձանց վարչական պատասխանատվության ենթարկելու գործընթացը սկսվել է

ճանապարհային ոստիկանությունՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանությունը Անկախին տեղեկացնում է, որ արդեն սկսվել է համակարգչային շտեմարանների միջոցով ԱՊՊԱ պայմանագիր չունեցող անձանց վարչական պատասխանատվության ենթարկելու գործընթացը:
Հաշվի առնելով, որ գործընթացի սկզբնական շրջանում, տեխնիկական խնդիրներով պայմանավորված, կայացված վարչական ակտերում կարող են լինել որոշակի անճշտություններ, Ճանապարհային ոստիկանությունը հայցում է քաղաքացիների ներողամտությունը և առաջարկում բոլոր տեսակի հարցրի պարզաբանման համար դիմել Ճանապարհային ոստիկանության վարչական մաս (ք. Երևան, Ծովակալ Իսակովի 9) կամ զանգահարել +374 (10) 56-45-88 հեռախոսահամարով:

Ճանապարհային ոստիկանություն

Անկախ