Իրանն ու Չինաստանը համագործակցությունն ընդլայնելու մեծ ներուժ ունեն

iran_chinԻրանի էկոնոմիկայի և ֆինանսների նախարար Ալի Թայեբնիան լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Իրանն ու Չինաստանը մեծ ներուժ ունեն որպեսզի համագործակցությունն առաջիկայում ընդլայնեն:
Նա նշել է, որ երկու երկների միջև իրականացվող առևտրի ծավալն աստիճանաբար աճում է:
«Իսլամական հեղափոխությունից հետո այս ցուցանիշը 500 մլն դոլարից հասել է 27 մլրդ դոլարի»,- ասել է   Ալի Թայեբնիան:
Իրանի էկոնոմիկայի և ֆինանսների նախարարն պարզաբանել է, որ Չինաստանն էներգակիրների, հանքային և գյուղատնտեսական արտադրանքի կարիք ունի:
«Իրանը շահագրգռված է ընդլայնել համագործակցությունը Չինաստանի հետ: Բացի այդ, Իրանով են անցնում դեպի Իրաք, Թուրքիա, Կենտրոնական Ասիա տանող ճանապարհները»,- ընդգծել է Թայեբնիան:
Այս մասին տեղեկացնում է իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալությունը:

Անկախ

Ռուսաստան-ԱՄՆ առևտրային երկխոսությունը դադարեցվել է

o_816413ԱԱՄՆ-ը  դադարեցնում է Ռուսաստանի հետ երկկողմանի առևտրի ու ներդումների հարցերով երկխոսությունը: Այդ քայլը նույնպես կապված է Ուկրաինայի իրադարձությունների հետ, գրում է vesti.ru-ն:

ԱՄՆ առևտրային գլխավոր ներկայացուցչության ներկայացուցիչը բանակցություններում հայտարարել է.”մենք  Ռուսաստանի կառավարության հետ դադարեցնում ենք երկկողմանի առևտրի ու ներդրումների  հարցերով  նախանշված երկխոսությունը, որն առևտրային ու կոմերցիոն կապերի ընդլայնմանն ուղղված ջանքերի մի մասն էին”:

Անկախ

Առևտրային պատերազմ՝ Ադրբեջանի և Վրաստանի միջև

2 (1)Այս տարվա սկզբից Ադրբեջան վրացական  “Բորժոմի” և “Լիկանի” հանքային ջուր չի ներմուծվում: Ներմուծումն իրականացրել է “Aqua Line LTD” ընկերությունը, որի Բաքվի կենտրոնում գտնվող գրասենյակը վերջերս փակվել է, հաղորդում է ադրբեջանական “Հագին” կայքը:

“Բորժոմի”-ի կենտրոնական գրասենյակից հաղորդել են, որ Ադրբեջանի մաքսատունը արդեն մեկ ամիս է Ադրբեջան չի թողնում մուտք գործել հանքային ջուրը տեղափոխող բեռնատարները: Պաշտոնապես ադրբեջանական կողմը դա բացատրում է արտադրանքի որակը հաստատող անհրաժեշտ թղթերի բացակայությամբ: Թեև ադրբեջանական կողմը պնդում է, որ դրանք ի վերջո կհասնեն ադրբեջանցի սպառողին, սակայն մինչև այժմ դրանք մաքսային ստուգումը չեն անցել: Անցած տարվա ընթացքում Ադրբեջանում իրացվել է 7 միլլիոն շիշ “Բորժոմի”:

“Բորժոմի”-ի Թբիլիսիի գրասենյակից ադրբեջանական կայքին տեղեկացրել են, որ վերջին ժամանակներս ընկերության ներկայացուցիչները որոշակի ճնշումների են ենթարկվում: Ադրբեջանի առողջապահության նախարարության սանիտարական ծառայությունը նշել է, որ վրացական հանքային ջրի նախորդ չափաբաժնի հետ կապված խնդիրներ չեն եղել, իսկ ներկայիս չափաբաժանի հետ կապված տվայլներ դեռևս չունի:

Բացի դրանից, ըստ կայքի, խնդիրներ կան Ադրբեջան վրացական այլ արտադրանքի ներմուծման հարցում, մասնավորապես՝ վրացական “բաստուրմայի” և “Իվերիա” նրբերշիկների ներկրման հարցում:

Ադրբեջանի ազատ սպառողների միության նախագահ Էյուբ Հուսեյնովը կարծում է, որ “Բորժոմի”-ի  ներկրման հարցում առաջացած խնդիրները պայմանավորված են մոնոպոլիստների գործունեությամբ և կառավարության ուղղորդված քաղաքականությամբ: Հնարավոր է՝ Բաքուն այս կերպ հաշվեհարդար է տեսնում Թբիլիսիի հետ, որն, իր հերթին, արգելում է Վրաստանի տարածքով ադրբեջանական արտադրանքի տարանցումը:

Անկախ

Առևտրի ծավալով Չինաստանն առաջ է անցել ԱՄՆ-ից

52cf8445-f9b8-7569-f9b8-7566a50bcedb.photo.02013-ի տվյալներով, Չինասատանն առաջին անգամ առևտրի ծավալներով առաջ է անցել ԱՄՆ-ից ու տարին փակել ռեկորդային ցուցանիշով:

The Financial Times հրատարակության տեղեկացմամբ, անցած տարի  արտաքին ու ներքին առևտրի ծավալը կազմել է 4,16 տրլն դոլար, ավելանալով նախորդ տարվա ծավալի համեմատ 7,6%-ով:

ԱՄՆ-ի նույնանման ցուցանիշները հայտնի կդառնան փետրվարին, սակայն 11ամսվա տվյալներով, առևտրի ծավալը կազմել է 3,57 տրլն: Դա վկայում է արդեն այն բանի մասին, որ Չինաստանն առաջ է անցել ԱՄՆ-ից ու դարձել առևտրի համաշխարհային կայսրություն: