Կենսազուգարան` զարգացող երկրների համար

532221ca-b6aa-e2e1-b6aa-e2ee81a2eda9.photo.0Գիտնականների խումբը, որին հովանավորում է Բիլլ Գեյթսը, վերջապես ավարտել է  Blue Diversion անվանումով էկոլոգիապես մաքուր զուգարանի ստեղծման աշխատանքները: Զուգարանը մշակվել է Աֆրիկայի ու Ասիայի շոգ երկրների համար, որտեղ ոչ միայն մաքուր ջրի, այլև սանտիտարիայի լուրջ խնդիրներ կան: Զուգարանը փաստորեն, անկորուստ է աշխատում ու ավելին,  զտիչների   խելացի մշակված համակարգի շնորհիվ նվազագույն քանակությամբ  է ջուր ծախսում:

bluediversion-0 Նոր զուգարաններում հետևյալ կերպ է կատարվում ողջ գործընթացը. երբ զուգարանակոնքը  հատուկ  տակառիկից լցված ջրով լվացվում է, մարդու կենսագործունեության արգասիքները անցնում են  տրոհման բազմաշերտ համակարգով: Մաքրման առաջին փուլում տեղի է ունենում տրոհում. արտաթորանքը վերածվում է մի զանգվածի, որից անջատվում է ջուրը: Տրոհման ու ջրազրկման փուլում ջուրն անցնում է զտման բազմաշերտ համակարգ: Զտված ջուրը այնուհետև ախտահանվում է, դրա մեջ  ոչնչանում են բոլոր մանրէներն ու վարակները, որից հետո այն կրկին լցվում է ընդհանուր տակառիկի մեջ ու պատրաստ է կրկին օգտագործման:

Դրանից հետո  մնացյալ արգասիքը հատուկ ռեակտոր է մտնում, որտեղ վերջնատրոհում է կատարվում ու հատուկ պլաստիկե փաթեթի մեջ լցվում: Մի փաթեթը կարող է ծառայել մի քանի տասնյակ մարդկանց:

Մեկ զուգարանը նման 5 պատիճ ունի, որոնք աշխատանքի վերջում կարելի է հանել ու մաքրել , իսկ պատիճի պարունակությունը կիրառել որպես պարարտանյութ գյուղատնտեսության մեջ, իսկ դրա մեջ առկա բոլոր վտանգավոր տարրերն արդեն մաքրման փուլում հեռացված կլինեն:

Ինչ վերաբերում է մեզին, ապա այն նույնպես կանցնի նույն բազմաշերտ մաքրման համակարգով ու կվերածվի պինդ ագրեգատային վիճակի, և նույնպես կտեղափոխվի  թափոնաբաժին:

Մանսագետները հույս ունեն, որ  Blue Diversion,  հնարավորություն կստեղծի Երկրագնդի խնդրահարույց տարածշրջաններում բարելավելու սանիտարական պայմանները:

Անկախ

Էվերեստ բարձրանալու համար զբոսաշրջիկների հերթ է գոյացել. աշխարհի ամենաբարձր գագաթ բարձրանալն արժե 50,000 դոլար

e1Չնայած Էվերեստը աշխարհի ամենաբարձր գագաթն է, սակայն այն հասանելի նպատակ է դարձել բոլոր «սիրողական լեռնագնացների» համար, ովքեր ցանկանում են գրավել այն:

Քննադատները պնդում են, որ միաժամանակ բազմաթիվ  մարդիկ են փորձում բարձրանալ Էվերեստ՝ իրենց հետևից թողնելով մեծ աղբակույտեր, ինչպես նաև  պատահարներից  խուսափելն անհնարին դարձնելով:

Հաճախորդները վճարում են շուրջ 50,000 դոլար թույլտվություն և 8,848 մետր բարձրություն ունեցող լեռը բարձրանալու համար անհրաժեշտ պարագաներ ձեռք բերելու համար:

Էվերեստը 1953թ-ին առաջին անգամ նվաճել են նոր զելանդացիներ Էդմունդ Հիլարին և Տենցինգ Նորգեյը:

Այս պատմական նվաճումից հետո ավելի քան 10,000 մարդիկ են փորձել բարձրանալ Էվերեստ, սակայն նրանցից միայն 2,500-ին  է հաջողվել:

Անցած տարի մայիսին չորս մարդ է զոհվել մարդկանց մեծ խմբի մեջ, ովքեր փորձում էին բարձրանալ լեռը:

Մի քանի տասնամյակ առաջ Էվերեստ բարձրանալու փորձ էին կատարում միայն բարձր մակարդակի պատրաստվածություն ունեցող, ուժեղ և փորձառու լեռնագնացներ:

Այժմ Էվերեստում լեռ բարձրացողների բիզնեսը ծաղկում է՝ նպաստելով Նեպալի տնտեսության զարգացմանը՝ հատկապես լեռ բարձրանալու սեզոնին՝ մարտից մինչև հունիսի առաջին շաբաթը:

Յուրաքանչյուր ոք, ով ունի գումար, կարող է միանալ լեռը բարձրացող բազմաթիվ տուրիստական խմբերից մեկին:

Նեպալի լեռնային տուրիզմի աշխատակիցները հայտնում են, որ այս շաբաթ և կիրակի օրերին շուրջ 200 մարդիկ կփորձեն բարձրանալ լեռ:

Բանգլադեշի կարի գործարանի աշխատակիցները բողոքի ցույց են կազմակերպել

բանգլադեշԱրևմտյան բրենդային ընկերությունների  համար հագուստ արտադրող կարի գործարանի աշխատակիցները ուրբաթ ցույցերի ժամանակ բախվել են ոստիկանների հետ: Երկու օր առաջ փլուզվել էր կարի գործարանի մի շենք, որի հետևանքով մահացել էին 300 աշխատակիցներ:

Ցուցարարներին զայրացրել է, որ գործարանի տերերը ստիպել են 3000 աշխատակիցներին գնալ աշխատանքի և նման վտանգավոր պայմաններում աշխատել:

Ոստիկանությունը օգտագործել է արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ` կատաղած աշխատակիցների ամբոխը ցրելու համար:

«Իրավիճակը շատ անկայուն է: Բողոքի ցույցին միացել են հարյուր հազարավոր աշխատողներ »,- AFP լրատվական գործակալությանը ասել է ոստիկանության պաշտոնյան:

Իրաքում անկարգությունների հետևանքով 170 մարդ է զոհվել

iԻրաքում,  ոստիկանության ու ցուցարարների 3 օր տևած բախումների ընթացքում ավելի քան 170 մարդ է զոհվել,  280-ը վիրավորվել է:  Անկարգությունները սկիզբ էին առել Էլ-Հուվեյջ ավանում ցուցարարների ցրման ժամանակ 30 մարդու զոհվելու պատճառով: Դեպքը կատարվել է երեքշաբթի` Կիրկուկի մոտ: Օրենքի պահապանները ներխուժել են վարչապետի վարած քաղաքականության դեմ հանդես եկող  սունի -ցուցարարների  վրանային ճամբար` նրանց ցրելու նպատակով: Ականատեսներն ասում են, որ երկու կողմերից էլ կրակոցներ եղել են:

Ավելի ուշ Իրաքի իշխանությունները հայտրարարեցին  Թիքրիտ և Սամարա քաղաքներում պարեկային ժամ մտցնելու մասին: Երկրի վարչապետ Նուքրի ալ-Մալիկին երկրի քաղաքացիներին կոչ արեց “ նախաձեռնություն ցուցաբերել և ոչ թե լուռ նայել նրանց, ովքեր ցանկանում են երկիրը ներքաշել քաղաքացիական և  կրոնական պատերազմի մեջ”: