Պատահար Երևանի Գայի պողոտայում. 10 ուղևորներ վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց

avtovtar (1)Այսօր առավոտյան, ժամը 07.45-ին, «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենան Երևանի Գայի պողոտայի թիվ 8/2 հասցեի դիմաց բախվել է կայանված «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի:
Պատահարի հետևանքով «Ֆորդ Տրանզիտ»-ի 10 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Խոշոր ավտովթար Թուրքիայում, կան զոհեր

vtar      Թուրքիայի կենտրոնական Աքսարայ նահանգում ուղևորներ տեղափոխող ավտոբուս է վթարի ենթարկվել Անկարա տանող ճանապարհին: «Միլիյեթի» հաղորդմամբ` նախնական տվյալներով վթարի հետևանքով 8 ուղևոր է զոհվել, 15 հոգի տարբեր ծանրության վնասվածքներ են ստացել: Դեպքի վայրում աշխատում են փրկարարական և շտապ օգնության ծառայությունները: Հայտնի է, որ ավտոբուսը շուռ է եկել, քանի որ վարորդը կորցրել է մեքենայի կառավարումը:

Պատահար Ստեփանավանում

ապակիՕգոստոսի 12-ին, ժամը 08.30-ի սահմաններում, Ստեփանավանի Միլիոնի և Սուրբ-Նշան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Օպել-Աստրա ՋԻ» և «ՎԱԶ-2109» մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել-Աստրա ՋԻ»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Մոտոցիկլետի վարորդը տեղափոխվել է հիվանդանոց

մոտոցիկլՕգոստոսի 12-ին, ժամը 14.20-ին, անհայտ ավտոմեքենան Երևանի Մաշտոցի պողոտայի թիվ 40 շենքի դիմաց բախվել է «Յամահա» մակնիշի մոտոցիկլետի: Մոտոցիկլետի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:

«ԲՄՎ»-ն դուրս գալով երթևեկելի գոտուց` հայտնվել է Աբովյան պուրակում

ավտովթար

Օգոստոսի 11-ին, ժամը 03.40-ին, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան Երևանի Աբովյան պուրակում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բարձրացել պուրակի կանաչապատ գոտի, ինչի հետևանքով վարորդը և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Վարորդը և ուղևորը մահացել են

ավտովթարՕգոստոսի 7-ին, ժամը 01.30-ի սահմաններում, Սպիտակ-Երևան ճանապարհի 8-րդ կմ-ին «Մերսեդես» մակնիշի բեռնատար ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և շրջվել, ինչի հետևանքով վարորդը` 1980 թ. ծնված Օնիկ Եսայանը, և ուղևորը` 1957 թ. ծնված Լորիկ Կարապետյանը, տեղում մահացել են: Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է քննություն:

Ավտովթար մահվան ելքով

ԱվտովթարՀուլիսի 30-ին, ժամը 04.43-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին` Չարենցավան քաղաքի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել վեց հրշեջ-փրկարար և մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-4 միջպետական ավտոճանապարհի Հրազդան-Երևան հատվածի 35-րդ կմ-ում «Հյունդայի էլանտրա» մակնիշի 90 ZV 888 ավտոմեքնան (վարորդ` Ս. Պ., 28 տ., ք. Երևան) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել մոտակա ձորը (մոտ 50մ), ինչի հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել:

Հրշեջ-փրկարարները վարորդ Ս. Պ.-ին (ծնվ.1986 թ.), ուղևորներ Բ. Գ.-ին (ծնվ.1986 թ., ք. Երևան ), մոտ 35 տարեկան մի կնոջ և ուղևորներից մեկի դին (անձը չպարզված, մոտ 35 տարեկան) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:

Վարորդը և 2 ուղևորները տեղափոխվել են Երևանի «Սրբ. Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ նրանց առողջական վիճակը գնահատվել է ծանր:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 05.29-ին, մարվել` 05.41-ին:

Ադրբեջանում արձակուրդի մեկնած զինծառայողը մահվան ելքով ավտովթարի է ենթարկվել

Ադրբեջանի կենտրոնական Քյուրդամիրի շրջանում ԳԱԶ-2410 ավտոմեքենայի վարորդ` նույն շրջանի բնակիչ, 1971թ.-ին ծնված Ռզաև Բաբա Հուսեյնաղա օղլուն, մահացու ավտովթարի է ենթարկել արձակուրդ մեկնած զինծառայող, 1996-ին ծնված Աթաև Ռաշադաղա Յաշար օղլուին։

Ավտովթար Ադրբեջանում

Ինչպես հաղորդում է ադրբեջանական “ԱՊԱ” լրատվական գործակալությունը, զինծառայողը ստացած վնասվածքներից տեղում մահացել է, ավտոմեքենայի վարորդին տեղափոխել են Քյուրդամիրի կենտրոնական հիվանդանոց։

Աթաևը զորակոչվել էր 7 ամիս առաջ և ծառայություն էր անցնում Բաքվի զորամասերից մեկում։

Գերմանիայում մի քանի ավտոբուսների բախումից զոհվել է ինը և վիրավորվել 43 մարդ

Ավտովթար Դրեզդենում

Դրեզդենի մոտակայքում երկու ավտոբուսների և միկրոավտոբուսի բախման հետևանքով ինը մարդ է զոհվել:

Ենթադրվում է, որ լեհական ավտոբուսը բախվել էր ուկրաինական մեքենային, որից հետո այն հայտնվել էր հակառակ ուղղությամբ ընթացող լեհական միկրոավտոբուսի ճանապարհին:

Դրեզդենի ոստիկանությունը հաստատել է, որ վթարի հետևանքով զոհվել է ինը և վիրավորվել 43 մարդ:

Միկրոավտոբուսի բոլոր յոթ ուղևորները զոհվել են:

Մյուս երկու զոհերը լեհական ավտոբուսի ուղևորներ են եղել:

Մահացածներից վեցը Լեհաստանի քաղաքացիներ են:

Վիրավորներին տեղափոխել են Դրեզդենի և Ռադեբոյլի հիվանդանոցներ:

Եգիպտոսում ավտոբուսը բախվել է բեռնատարին,զոհվել է 16 մարդ

o_868333Խոշոր ճանապարհային ավտովթար է տեղի ունեցել Եգիպտոսում, երեկ. 16 մարդ զոհվել է , 30-ը` տուժել: Էսնա քաղաքի քրիստոնեական եկեղեցիներից մեկին պատկանող ավտոբուսը բախվել է բեռնատարին`Հուրգադա քաղաքից 53 կմ հեռավորության վրա: Վթարի պատճառների մասին տեղեկություններ չկան, սակայն չի բացառվում, որ վարորդներից մեկը գերազանցել է արագությունը, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Արաբական հանրապետությունում ճանապարհներին մահացության հիմանական պատճառն արագության գերազանցում է: Ամեն տարի շուրջ 8 հազար մարդ է զոհվում Եգիպտոսի ավտոճանապարհներին: Հիմնականում կանոնները խախտում են բեռնատարների, միկրոավտոբուսների ու տաքսիների  վարորդները, գիշեր, թե ցերեկ:

Անկախ

Պատահար Արարատի մարզի Շաղափ գյուղում

ավտովթարՀուլիսի 12-ին, ժամը 00.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1999 թ. ծնված Ներսես Պ.-ն, որը ի վիճակի չի եղել հաղորդում տալու:
Մեկնած օպերատիվ խմբին տուժողի հարազատները հայտնել են, որ Ներսես Պ.-ն վնասվածքները ստացել է հուլիսի 11-ին, ժամը 17.00-ին, Արարատի մարզի Շաղափ գյուղի վարչական տարածքում, ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով:
Հանգամանքները պարզվում են:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության Արարատի բաժին:

Էրդողանին ուղեկցող կառավարական թափորն ավտովթարի է ենթարկվել

vtarԹուրքական «Սաբահի» հաղորդմամբ` Թուրքիայի նախագահի թեկնածու, ներկայիս վարչապետ Թայիփ Էրդողանի թափորի մեքենաներից մեկը վթարի է ենթարկվել Դենիզլի քաղաքի կենտրոն տանող ճանապարհին:

Հայտնի է, որ ընթացքի ժամանակ քաղաքի կենտրոնական խաչմերուկներից մեկում կառավարական մեքենաներից մեկը բախվել է քաղաքացիների մեքենաներին, որի հետևանքով շղթայական վթար է տեղի ունեցել՝ վեց ավտոմեքենաների մասնակցությամբ:

Նաև հայտնի է, որ մի քանի մարդ վնասվածք է ստացել, որոնցից մեկին բժշկական օգնություն է ցուցաբերվել:

Էրդողանի պահակախումբը վթարից հետո նրան նստեցրել է մեկ այլ մեքենա և շարունակել ճանապարհը:

 Անկախ

Վարորդը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է

231936501399229062Հուլիսի 3-ին, ժամը 22.00-ի սահմաններում, «Օպել-Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան Էջմիածին-Ոսկեհատ ճանապարհի 1-ին կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ճանապարհի աջակողմյան դաշտում շրջվել, ինչի հետևանքով վարորդը` 1992 թ. ծնված Միհրան Աղաջանյանը, մարմնական վնասվածքներով հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է:
Կատարվում է քննություն:

 

Անկախ

Մահվան ելքով պատահար Երևանի Գևորգ Չաուշի և Մելքումովի փողոցների խաչմերուկում

ավտոպատահարներՀունիսի 26-ին, ժամը 23.40-ին, Երևանի Գևորգ Չաուշի և Մելքումովի փողոցների խաչմերուկի մոտ իրար են բախվել «ՎԱԶ-2107» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «Օպել»-ի վարորդը` 1979 թ. ծնված Տիգրան Հովհաննիսյանը, տեղում մահացել է, իսկ «ՎԱԶ-2107»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

uf

«Մերսեդես»-ն ամբողջությամբ այրվել է, իսկ վարորդը և ուղևորը այրվածքներով տեղափոխվել են հիվանդանոց

այրվող ավտոմեքենաՀունիսի 20-ին ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում է ստացվել, որ «Մերսեդես E 280» մակնիշի ավտոմեքենան ժամը 22.40-ի սահմաններում Արևշատ-Վարդաշեն ճանապարհին բախվել է էլեկտրասյանն ու գազի խողովակատարին:
Պատահարի հետևանքով ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է, իսկ վարորդը և ուղևորը տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է նախաքննություն:

Անկախ

Մարգարյան փողոցում «Կիա Ռիո»-ն բախվել է «Կենտրոն-կանաչապատում» ՓԲԸ–ի «ԶԻԼ 130» ավտոմեքենային

ԱվտովթարՀունիսի 21-ին, ժամը 00.33-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մարգարյան փողոցում` «Կայզեր» սուպերմարկետի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հավարկ:
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «Կիա Ռիո» մակնիշի 21 ՍՍ 639 պ/հ (վարորդ Ս. Բ. ծնվ.1950թ.) բախվել է «Կենտրոն-կանաչապատում» ՓԲԸ–ի «ԶԻԼ 130» մակնիշի 336ՍՍ63 պ/հ ավտոմեքենային(վարորդ Ա Խ.):
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը «Կիա Ռիո» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ս.Բ.ը ավտոտոմեքենայից տեղի ուժերով դուրս է բերվել և հոսպիտալացվել «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են «Կիա Ռիո» մակնիշի ավտոմեքենան և փակել գազի փականը:

«Օպել Աստրայի» ուղևորը մահացել է

ավտովթարՀունիսի 19-ին, ժամը 20.00-ի սահմաններում, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան Երևան-Գեղարդ ճանապարհի 32-րդ կմ-ին շրջվել է ձորը, ինչի հետևանքով ուղևորը` 1967 թ. ծնված Մանվել Գալստյանը, տեղում մահացել է:
Կատարվում է քննություն:

Ուշի-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենանկախվել է ծառից (լրացված)

Հունիսի 20-ին, ժամը 01.14-ին ահազանգ է ստացվել, որ միջպետական Մ-3 ավտոճանապարհի Ուշի-Աշտարակ հատվածում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, գլորվել և կախվել ծառից, կա մեկ տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգոնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Տոյոտա» մակնիշի 875314-GO տրանզիտ պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից, գլորվել և բախվել ծառին:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` վարորդ` 1958 թ. ծնված  Ա. Մ.-ն ինքնուրույն դուրս է եկել ավտոմեքենայից:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և ուղղել:

 

Պատահարներ Երևանում և հանրապետության ճանապարհներին

ԱվտովթարՀունիսի 18-ին, ժամը 16.00-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Նալբանդյան փողոցի թիվ 50 շենքի բակում վրաերթի է ենթարկել 9-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 18-ին, ժամը 22.30-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Մաշտոցի պողոտայի թիվ 18 հասցեի մոտ` հետիոտնային անցումի վրա, վրաերթի է ենթարկել տղամարդու, որին շտապօգնության խումբը մարմնական վնասվածքներով տեղափոխել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 18-ին, ժամը 07.30-ին, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Իսակովի պողոտայում վրաերթի է ենթարկել 40-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 18-ին, ժամը 18.20-ին, Երևանի Գյուրջյան փողոցի թիվ 10 հասցեի մոտ իրար են բախվել «Օպել Աստրա» և «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաներ:
«Ֆոլքսվագեն»-ի ուղևորը, «Օպել Աստրա»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 19-ին, ժամը 01.45-ին, Ապարանի Մ. Բաղրամյան փողոցում «ՎԱԶ-2101» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի բանուկ մասից և հարվածել էլեկտրասյանը, ինչի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 18-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Արմավիր-Գյումրի ճանապարհի 47-րդ կմ-ին` Արագածավան գյուղի տարածքում, «Տոյոտա Ռունեռ» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Օպել» մակնիշի ավտոմեքենայի:
«Օպել»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 18-ին, ժամը 17.30-ի սահմաններում, Պուշկինո-Գար-Գառ ճանապարհի 1-ին կմ-ին «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել ճամփեզրի ձորակը, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը արմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Անկախ