Փարաջա կրելու արգելք ևս մեկ տարածաջրջանում

ol3001405327048Փարաջա կրելու արգելք սահմանելու մասին է հայտարարել իսպանական Կատալոնիայի ՆԳ նախարար Ռամոն Էսպադալերը: «The Local»-ի տեղեկացմամբ, Կատալոնիայի խորհրդարանը կարող է ամառային արձակուրդներից հետո քվեարկել այդ արգելքի օգտին,գրում է isra.com-ն:

Ինչպես  եվրոպական ԶԼՄ-ներն են հայտնել, մարդու իրավունքների գծով Եվրոպական դատարանը որոշել է, որ հասարակական վայրերում կանանց դեմքը ծածկող ավանդական հագուստի արգելքը մարդու իրավունքների խախտում  ու խտրականության դրսևորում չէ ու ծառայում է քաղաքացիների անվտանգությանը:

Նման որոշումն ընդունվել է Ֆրանսիայում մի  դեռատի մահմեդական աղջկա` համապատասխան օրենքն ընդունելու դեմ  բողոքին ի պատասխան:

Անկախ

Գոայի իշխանություններն առաջարկել են բիկինիի արգելք մտցնել

pic_a2b656d0dbd95a921d7ab21f0c73ad4eԳոաում առաջարկել են կանանց արգելել լողափին բիկինիով լինել: Համապատասխան առաջարկությամբ է հանդես եկել հնդկական  նահանգի կառավարության նախարար Սուդին Դհավալիկարը, հաղորդում է Agence France-Presse-ը:

Նրա խոսքով, բիկինին կարող է անցանկալի ուշադրության ու հետապնդման պատճառ լինել, ինչի մասին ոստիկանությունը կարող է շատ ուշացումով իմանալ:

«Ես կարծում եմ, որ բիկինին պետք է լողափին արգելվի: Մենք չպետք է  թույլ տանք նման մարդկանց հայտնվել հասարակական վայրերում»:

Նախօրեին նախարարն առաջարկել է նաև գիշերային ակումբներ կարճ կիսաշրջազգեստով  զգեստով աղջիկների մուտքն արգելել ու իր առաջարկությունը հիմնավորել է նրանով, որ բար ու դիսկոտեկ այցելությունը կարճ զգեստով Գոայի մշակույթին հարիր չէ ու այլասերում է  տեղաբնակներին: «Գոան միշտ եղել է տաճարների ու եկեղեցիների նահանգ: Մեզ հարկավոր չէ բար-տուրիզմը»,-ընդգծել է նա:

Անկախ

Արքանզասում գեյ-ամուսնությունները թույլատրելուց 5 օր հետո կրկին արգելվել են

17093157.722228.2262Արքանզասի Գերագույն դատարանը ժամանակավոր, թույլատրելուց 5 օր հետո դադարեցրել է  նույնասեռ ամուսնությունների գրանցումը նահանգում:

Անցած շաբաթ նահանգի ստորին ատյանի դատարանը նույնասեռ ամուսնությունների  արգելքը վերացրեց ու երկուշաբթի օրվանից ավելի քան 450 ԼԳՏԲ զույգ հասցրեց ամուսնանալ:

Սակայն, հիմա գերագույն դատարանը կասեցրել է դատարանի որոշման գործունեությունը մինչ այն պահը, երբ կքննարկվի բողոքարկումը:

Վերջին մի քանի ամսում Միչիգանը, Տեխասը, յուտան, Օկլահոման ու Վիրջինիան վերանայել են իրենց օրենսդրությունը հօգուտ ԼԳՏԲ զույգերի: Սակայն ԱՄՆ-ի պահպանողական հարավում միայն Արքանզասն է  համարձակվել նման քայլի:

Անկախ

ՄՄ անդամ երկրների խանութներից կվերանան ժանեկավոր վարտիքները

трусы-390x290ՄՄ անդամ երկրներում սինթետիկ նյութերից ժանեկավոր վարտիքների արտադրության, ներկրման ու վաճառքի արգելք է մտցվել: Դրա մասին տեղեկացրել է  Եվրասիական տնտեսական  հանձնաժողովի տեխնիկական կարգավորման հարցերով նախարար Ե.Կորեշկովը:

Նրա խոսքով, արգելքի պատճառ են դարձել վարտիքների արտադրության համար օգտագործվող  կտորի խոնավություն կլանելու հատկությունը:

Պահանջների համաձայն,”վարտիք” անվանումով արտադրանքի խոնավություն կլանելու հատկությունը  պետք է ընդամենը 6% լինի: Արտադրողները խնդրել են, որ բամբակյա ներքնամասով վարտիքների համար այդ պահանջը նվազեցվի մինչև 3%:

Անկախ

Ադրբեջանում արգելվել է երեխաներին Աթաթուրք անվանակոչել

pic_c1716ae2ac9f4215e82165a0325e8edaԱդրբեջանում արգելվել է երեխաներին Աթաթուրք անվանել: Դրա մասին  ասել է կառավարությանն առընթեր տերմինաբանության հանձնաժողովի նախագահի տեղակալ Սադիգովան:

Նա պարզաբանել է, որ արգելքը ոչ պաշտոնական բնույթ է կրում.”Սակայն, եթե ինչ որ մեկը մեզ դիմի` մենք կմերժենք”: Նրա խոսքով, որոշումը Թուրքիայի կառավարության խնդրանքով է ընդունվել:

Անցած տարի,մայիսին Սադիգովան արդեն հայտարարել էր, որ տեղաբնակներին հնարավոր է արգելվի երեխաներին Թուրքիայի առաջին նախագահի անունով կոչել: “Աթաթուրքը” պատմական դեմք է ու այդ անունը միայն նրան պետք է պատկանի”,-հայտարարել է նա ու հավելել, որ ներկայում Ադրբեջանում 18 մարդ կա այդ անունով:

2011-ին էլ այս հանձնաժողովի անդամները հայտարարեցին, որ յուրաքանչյուր 10-րդ անունը չի համապատասխանում չափորոշիչներին: 2013-ի փետրվարին նրանք իրենց մտահոգությունը հայտնեցին երկրում օտարալեզու անունների կապակությամբ ու առաջարկեցին արգելել դրանք:

Հանձնաժողովը կառավարությանն առաջարկել է հաստատել համապատասխան ձեռնարկը: Նոր կանոնները, ինչպես նշվել է, պետք է վերաբերեն ազգությամբ ադրբեջանցի նորածիններին:

Անկախ

Հեղուկն արգելվել է Շերեմետևոյում ու Վնուկովոյում

o_875719Մոսկվայի Շերեմետևո և Վնուկովո օդանավակայաններում հայտարարել են օդանավով հեղուկի տեղափոխման  արգելքի Ռոսավիացիայի նոր կանոնների մասին:

Ուղևորներին արգելվել է ինքնաթիռ մտցնել ցանկացած հեղուկ, ցանկացած տարայով: Ավելի վաղ այդ կանոնը չէր տարածվում 100 մլ շշերի ու մանկական սննդի վրա: Հիմա ամեն անհրաժեշտ բան` դեղորայքից` կաթի շիշ, պետք է հանձնվի որպես ուղեբեռ: Դեղորայքը կարող է մնալ ուղևորի մոտ, եթե համապատասխան դեղատոմս կա, որն ապացուցում է, որ այն թռիչքի ընթացքում կենսականորեն անհրաժեշտ է:

Նոր  կանոններն ուժ մեջ կմտնեն մարտի 21-ից: Վնուկովոյի տեղեկատուի տեղեկացմամբ, արգելքը Ռոսավիացիան է սահմանել` Սոչիում կայանալիք Օլիմպիական խաղերի կապակցությամբ:

Իսկ մյուս ռուսական օդանավակայաններում, այդ թվում նաև Դոմոդեդովոյում, նման փոփոխությունների մասին չեն խոսում: