Սուրեն Քրմոյանը նշանակվել է արդարադատության նախարարի տեղակալ

սուրեն քրմոյանՀայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Սուրեն Քրմոյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ։

Այսօր կառավարության որոշմամբ Սուրեն Քրմոյանն ազատվել էր Առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնից:

***
Սուրեն Քրմոյան

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1977 թ., 3 փետրվարի, ք. Երևան

Կրթություն
1994 -1999 թթ. – Երևանի պետական համալսարան, իրավագիտության ֆակուլտետ
1999 – 2002 թթ. – ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի փիլիսոփայության և իրավունքի ինստիտուտի ասպիրանտ, ատենախոսսություն «Սեփականության իրավունքի սահմանադրաիրավական հիմունքները» թեմայով: Շնորհվել է իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան
2001 թ. – կրթական ծրագիր «Գնումների գործընթացի կառավարումը Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող ծրագրերում», Թուրին, Իտալիա: Շնորհվել է գնումների կառավարման մասնագետի որակավորման վկայական:

Աշխատանքային գործունեություն
1997 – 1998 թթ. – ՀՀ տրանսպորտի նախարարություն, Համաշխարհային բանկի կողմից աջակցվող վարկային ծրագրի իրականացման գրասենյակ
1998-2008 թթ. – ՀՀ կենտրոնական բանկ, իրավաբանական վարչություն, իրավաբան
1998-2000 թթ. – «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ, գործերի կառավարիչ և իրավական խորհրդական
2000-2003 թթ. – «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ, իրավական փորձագետ
2004 թ. – Առողջապահական համակարգի արդիականացման ճապոնական դրամաշնորհային ծրագիր, տեղական փորձագետ, իրավաբան
2004-2011 թթ. – «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ, իրավաբան
2001-2011 թթ. – ՀՀ առողջապահության նախարարի իրավական խորհրդական
2011-2014թթ.-ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար
2014 թ. մայիսի 22-ից՝ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ

Այլ տվյալներ
Զինապարտ է, շարքային: Տիրապետում է անգլերենի, ռուսերենի: Շուրջ 35 գիտական հոդվածի հեղինակ, առողջապահական իրավունքի հարցերով մի շարք գրքերի, ուսումնական ձեռնարկների համահեղինակ:

Կուսակցական պատկանելություն
Անկուսակցական

Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երկու որդի:

Արսեն Մկրտչյանը նշանակվել է Արդարադատության նախարարի տեղակալ

Արսեն ՄկրտչյանՀայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Արամ Օրբելյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն: ՀՀ վարչապետի մեկ այլ որոշմամբ Արսեն Մկրտչյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ:
***

Արսեն Մկրտչյան

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1973 թ., 9 հոկտեմբերի, ք. Երևան

Կրթություն 
1990 – 1996 թթ. – Երևանի «Գլաձոր» կառավարման համալսարան, իրավագիտության ֆակուլտետ, իրավաբան-միջազգայնագետի որակավորում

Աշխատանքային գործունեություն
1990 – 1993 թթ. – Օպերայի և բալետի ակադեմիական թատրոն՝ համակարգչի օպերատոր
1994 – 1998 թթ. – Օպերայի և բալետի ակադեմիական թատրոն՝ համակարգչի օպերատոր
1997 – 1999 թթ. – «Թելմել» կոոպերատիվի նախագահի տեղակալ
1999 – 2000 թթ. – Հայսպառմիության Երևանի Իրավատնտեսագիտական և կառավարման քոլեջի տնօրենի օգնական, քաղաքացիական և ընտանեկան իրավունքի դասախոս
2000 – 2001 թթ. – Հայաստանի Հանրապետության տնտեսական գործերով վերաքննիչ դատարանի գրասենյակի պետ
2001 – 2003 թթ. – Հայաստանի Հանրապետության տնտեսական դատարանի գրասենյակի պետ, աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար
2003 – 2005 թթ. – Հայաստանի Հանրապետության տնտեսական դատարանի աշխատակազմի ղեկավար
2005 թ. – Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի աշխատակազմի ղեկավար
2005 – 2006 թթ. – Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի քարտուղար
2006 թ. – Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի և արդարադատության խորհրդի քարտուղար
2006 – 2007 թթ. – Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահի խորհրդական
2007 – 2008 թթ. – Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի ղեկավար
2008-2014 թթ. – Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր
2014 թ. մայիսի 8-ից՝ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ

Այլ տվյալներ
Զինապարտ է, պահեստազորի շարքային: Տիրապետում է ռուսերենի, անգլերենի:

Կուսակցական պատկանելություն
Անկուսակցական

Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երկու դուստր

Անչափահաս իրավախախտների վերականգնողական կենտրոնները փակման վտանգի տակ են

օրբելյան արամ2006 թվականից գործող 10 «Անչափահաս իրավախախտներ» վերականգնողական կենտրոնները յոթ տարի շարունակ աշխատել են ավելի քան 1000 անչափահասների հետ, ինչը տվել է դրական արդյունքներ: Իսկ հիմա ԱՄՆ Միջազգային զարգացման կազմակերպության կողմից ֆինանսավորումը դադարեցվել է:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ ոստիկանության 3-րդ վարչության պետի տեղակալ Արթուր Վարդանյանը նշեց, որ այս 7 տարիների ընթացքում կենտրոններ են ուղղորդվել հարյուրավոր անչափահասներ, որոնց հետ լուրջ աշխատանքներ են տարվել: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ կենտրոնների կողմից տարված աշխատանքի ընթացքում դրական արդյունքներ են արձանագրվել, ոստիկանությունը փորձեր է անում հանդիպումներ կազմակերպել շահագրգիռ անձանց հետ, որպեսզի վերջիններիս ֆինանսավորմամբ շարունակական լինի աշխատանքը:

Հայ օգնության ֆոնդի Երեխաների աջակցության կենտրոնի  գործադիր տնօրեն Միրա Անտոնյանի խոսքով` զուտ ծախսարդյունավետության տեսանկյունից ճիշտ կլինի, որ համայնքներում երեխաների հետ աշխատեն ցերեկային ծրագրերով: Ըստ նրա՝ այդպես ավելի նպատակահարմար է, որովհետև նմանատիպ կենտրոնների ստեղծման դեպքում միշտ մի օր կանգնում են ֆինանսավորման խնդրի առջև:

«Լավ կլիներ, որ Ոստիկանությունն ու Արդարադատության նախարարությունը գտնեին այն ձևաչափը, որով կարելի է աշխատել թե՛ մեկ, թե՛ մյուս խնդրի հետ»,- ասաց Միրա Անտոնյանը:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արամ Օրբելյանն էլ նշեց, որ նախարարության մոտեցումն այս կենտրոնների աշխատանքին միշտ եղել էլ  դրական:

«Բյուջետային հայց գուցե ներկայացվի՝ հետագայում այս կենտրոնների աշխատանքը շարունակելու համար: Այս պահին քննարկվում է Ոստիկանության, Աշխատանքի և սոցիալական ապահովության հարցերի նախարարության բյուջեների հաշվին շարունակել կենտրոնների գործունեությունը: Հնարավոր է, որ որոշ համայնքներ իրենց բյուջեների հաշվին շարունակեն ֆինանսավորումը, և կենտրոնները շարունակեն իրենց աշխատանքները: Քննարկել ենք նաև արտաբյուջետային միջոցներով կենտրոնների ֆինանսավորումը, սակայն այս պահին հստակ ո՛չ դրական, ո՛չ էլ բացասական պատասխան չենք կարող տալ»,-ասաց Արամ Օրբելյանը:

 

Արման Թաթոյանը նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ

Արման ԹաթոյանՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը նոյեմբերի 19-ի որոշմամբ Արման Թաթոյանը  նշանակվել է  Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ։
Արման Թաթոյանը ՀՀ սահմանադրական դատարանի խորհրդականն է, իրավաբանական գիտությունների թեկնածու, ԵՊՀ քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի դոցենտ:
Նա Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի 2011թ. դեկտեմբերի 7-ի նիստում ընտրվել է «Խոշտանգումների եւ անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման» եվրոպական կոմիտեում (ԽԿԿ) Հայաստանի ներկայացուցիչ՝ 4 տարի ժամկետով:
Հիշեցնենք, որ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Ռուբեն Մելիքյանն ազատվել է պաշտոնից՝  Արդարադատության ակադեմիայի ռեկտոր ընտրվելու կապակցությամբ: