Թեւոսիկի եղբոր սպանությունը Տիգրանը համարում է իր ընտանիքի դեմ կատարված ոտնձգություն, նա շոկի մեջ է. փաստաբան.NEWS.am

սպանությունԹեւոսիկի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի, սպանության գործի շրջանակներում կալանավորված Տիգրան Ասատրյանը դեռ շոկի մեջ է եւ առաջադրված մեղադրանքի առնչությամբ դիրքորոշում չի հայտնել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է  նրա փաստաբանը՝ Վարդուհի Էլբակյանը:

Նա տեղեկացրեց, որ Տիգրան Ասատրյանը Արթուր Սաֆարյանի աղջկա կնքհայրն է: Դեպքի օրը նա զբաղված է եղել իր գործերով: «Իսկ երբ դեպքը եղել է, շատ ցավել է եւ կնոջ հետ շտապել հիվանդանոց, որ տեսնի, թե իր սանիկների հետ ինչ է պատահել: Ինքը ընդունում է, որ իր ընտանիքի անդամի վար ձեռք է բարձրացվել, ինքը դեռեւս սթրեսային վիճակում է, Արթուր Սաֆարյանի սպանությունը նա համարում է իր ընտանիքի դեմ կատարված ոտնձգություն, ամեն դեպքում՝ քավորն է եղել»,- ասաց Վարդուհի Էլբակյանը:

Փաստաբանի փոխանցմամբ՝  Տիգրան Ասատրյանը դեռ մեղադրանքի առնչությամբ դիրքորոշում չի հայտնել, խափանման միջոց ընտրված կալանքը չեն բողոքարկել, որոշում չկա նաեւ կալանքը գրավով փոխարինելու միջնորդություն ներկայացնելու հարցի վերաբերյալ: Նա  տեղեկացրեց, որ իր պաշտպանյալի հետ որեւէ քննչական գործողություն չի արվել, որպես կասկածյալ եւ մեղադրյալ՝ նա հարցաքննվել է եւ օգտվելով իր դատավարական իրավունքից՝ ցուցմունքներ չի տվել:

Գործով կալանավորված Իսրայել Սարգսյանին Տիգրան Ասատրյանը ճանաչել է տարիներ շարունակ, հարաբերությունների մասին այլ մանրամասներ Վարդուհի Էլբակյանը չհաղորդեց: Ինչ վերաբերում է Մովսես Ներսիսյանին, ապա նրանց ծանոթության, հարաբերությունների մասին ինքը տեղյակ չէ:  «Ինքը ընդհանրապես այդ ամենը չի ընդունում, որեւէ առնչություն չունի այդ ամենի հետ, չի իմացել բնականաբար նախապատրաստվող սպանության մասին, մենք այսօր չգիտենք էլ՝ Իսոն կատարել է, չի կատարել, դրանք փաստեր են, որոնք պարզաբանման կարիք ունեն»,- ասաց Վարդուհի Էլբակյանը: Ինչ վերաբերում է ապօրինի զենք, զինամթերք պահելու մեղադրանքով նրան կալանավորելուն, փաստաբանը հայտնեց, որ իր պաշտպանյալը «Որսորդ» միության անդամ է, ունի օրինական գրանցված զենքեր:

Փաստաբանը նշեց, որ իր պաշտպանյալը ժամանակին զբաղվել է բիզնեսով, պետական որեւէ կառույցում չի աշխատել, ունի երեք երեխա, «որեւէ օբյեկտ եւ կառույցների տնօրեն չի հանդիսանում, հետաքրքրություն ներկայացնող բիզնեսով չի զբաղվում, ընդամենը իր աշխատանքով կարողացել է ընտանիքի հոգսերը հոգալ, ինքը ֆինանսական հարցեր, որեւէ մեկի հետ որեւէ խնդիր չի ունեցել:

Հիշեցնենք, որ հունվարի 27-ին, անհայտ անձը Արամի նրբանցքի շենքերից մեկի մուտքի մոտ կրակել եւ սպանել է 41-ամյա Արթուր Սաֆարյանին (Նա հայտնի քրեական հեղինակություն «Թեւոսիկի» եղբայրն է-խմբ): Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քր-օրի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) եւ 235 հոդվածի (ապօրինի զենք-զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) հատկանիշներով:

Թեւոսիկի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանության գործով ոստիկանության կողմից ձերբակալվել էր Իսրայել Սարգսյանը, ով Գոռ Վարդանյանի գլխավորած «Դուքենդո» ֆեդերացիայի անդամներից է: Ֆեդերացիայից առգրավվել էր մեծ քանակությամբ զինամթերք, ինչը պատճառաբանել են նկարահանվելիք ֆիլմերում օգտագործելու համար:

Քրեական գործով պարզվել է, որ Իսրայել Սարգսյանն իր ընկեր Մովսես Ներսիսյանին պատվիրել է կատարել Արթուր Սաֆարյանի սպանությունը: Ըստ Ոստիկանության՝ եղել են օպերատիվ տվյալներ, որ սպանությունը, հնարավոր է, կատարած լինեն Իսրայել Սարգսյանը, Մովսես Ներսիսյանը եւ Տիգրան Ասատրյանը:

Ոստիկանները փետրվարի 3-ին բերման են ենթարկել Իսրայել Սարգսյանին եւ Տիգրան Ասատրյանին, Մովսես ներսիսյանին հայտնաբերել չի հաջողվում: Անձնական խուզարկությամբ Իսրայել Սարգսյանի մոտ հայտնաբերվել է «Բերետա» տիպի ատրճանակ:

Հետագայում Իսրայել Սարգսյանը, իր կատարած հանցագործությունը թաքցնելու նպատակով Մովսես Ներսիսյանին հրավիրել է Դավիթաշենի հյուրանոցներից մեկը, որտեղ սպանել է Մովսես Ներսիսյանին, ապա ավտոմեքենայով վերջինիս դին տեղափոխել է Քանաքեռավանի դաշտ եւ նետել կոյուղու դիտահորը:Շարունակությունը`սկզբնաղբյուր կայքում:

Անկախ

Նոր մանրամասներ Թևոսիկի եղբոր սպանությունից

 սպանությունՈստիկանությունը նոր մանրամասներ է հաղորդել Երեւանում այսօր՝ հունվարի 27-ին, հանցագործ աշխարհում հայտնի Թեւոսիկի եղբոր՝41-ամյա Արթուր Սաֆարյանի սպանության դեպքի վերաբերյալ:NEWS.am-ը ոստիկանությունից տեղեկացել է, որ  հունվարի 27-ին, ժամը 00.17-ին,  ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից  ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ Սարյան փողոցում գտնվող փոստատան մոտ կրակել են մի քաղաքացու վրա,  որը տեղափոխվել է հիվանդանոց:

Ժամը 00.20-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ որովայնի եւ կրծքավանդակի ստորին մասերի հրազենային վնասվածքով  բուժօգնության է տեղափոխվել  1972 թ. ծնված  Արթուր Սաֆարյանը, որը ստացած վնասվածքներից մահացել է:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 00.15-ի սահմաններում, անհայտ անձը Արամի նրբանցքի թիվ 5/Ա շենքի բակում, հրազենի գործադրմամբ, վնասվածքներ է պատճառել Ա. Սաֆարյանին` որովայնի եւ կրծքավանդակի հատվածներում:

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է փամփուշտի 1 գնդակ, 9 մմ տրամաչափի 3 պարկուճ, իսկ Սարյան փողոցի թիվ 20 շենքի մոտից`  «Մակարով» տեսակի ատրճանակ` փամփշտակալում` 9 մմ տրամաչափի 1 փամփուշտ:

Ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական եւ քննչական միջոցառումներ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու եւ նրան հայտնաբերելու ուղղությամբ:Շարունակությունը` սկզբնաղբյուր կայքում:

Անկախ

Սարյան փողոցում մարդ են սպանել

հրազենՀունվարի 27-ին, ժամը 00.17-ին,  ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից  ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ Սարյան փողոցում գտնվող փոստատան մոտ կրակել են մի քաղաքացու վրա,  որը տեղափոխվել է հիվանդանոց: Ժամը 00.20-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ որովայնի և կրծքավանդակի ստորին մասերի հրազենային վնասվածքով  բուժօգնության է տեղափոխվել  1972 թ. ծնված  Արթուր  Սաֆարյանը, որը ստացած վնասվածքներից մահացել է (նա հանցագործ աշխարհում հայտնի Թևոսիկի եղբայրն էր) :

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 00.15-ի սահմաններում, անհայտ անձը Արամի նրբանցքի թիվ 5/Ա շենքի բակում, հրազենի գործադրմամբ, վնասվածքներ է պատճառել Ա. Սաֆարյանին` որովայնի և կրծքավանդակի հատվածներում: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է փամփուշտի 1 գնդակ, 9 մմ տրամաչափի 3 պարկուճ, իսկ Սարյան փողոցի թիվ 20 շենքի մոտից`  «Մակարով» տեսակի ատրճանակ` փամփշտակալում` 9 մմ տրամաչափի 1 փամփուշտ:   Ոստիկանությունից Անկախին տեղեկացնում են, որ ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումներ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ: ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով ոստիկանության Կենտրոնականի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ: Նշանակվել են փորձաքննություններ:  Կատարվում է նախաքննություն: