Ուսանողը թմրանյութի ազդեցությամբ կտրել է առնանդամը

meow meow  credit AlamyԱհավոր դեպք է տեղի ունեցել Ամանորի նախօրեին բրիտանական Հեյվորդս Հիթ քաղաքում: 19-ամյա ուսանողը, որ արձակուրդներին տուն էր եկել, թմրանյութի ազդեցությամբ հարձակվել է մոր վրա, ապա կտրել իր առնանդամը: Բարեբախտաբար, ոչ ոք չի զոհվել:

Երիտասարդը, ում անունը հասկանալի պատճառներով չի նշվում, մեֆեդրոն է ընդունել.դեղամիջոց, որը ողջ երկրում 2010-ից արգելվել է: Դրանից հետո նա հավասարակշռությունից ելել է: Հարևաններն են գտել արնաթաթախ երիտասարդին, որն իրենց լուսամուտից էր կախվել: Նրա ահաբեկված մայրն էլ փրկարարներ է կանչել:

Խեղճ կինը նույնքան օգնության կարիք է ունեցել, որքան որդին: Տղան դանակով վիրավորել էր մորը, ապա կտրել իր սեռական օրգանը:

Երկուսն էլ կյանքի համար վտանգավոր վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Բժիշկներին հաջողվել է առնանդամը կարել, իսկ մոր վիճակը կայուն է գնահատվում: Երիտասարդի ընկերը պատմել է, որ նա շատ բարի ու պայծառ մարդ է, սակայն վերջին շրջանում սկսել է տարվել թմրանյութերով: Ոստիկանությունը պատրաստվում է նրա դեմ գործ հարուցել, սեփական մոր վրա հարձակվելու փաստով:

 

Վենեսուելայում սպանվել է “Միսս Վենեսուելա-2004”-ը

o_875626Վենեսուելայում  սպանվել է “Միսս Վենեսուելա-2004”-ը` Մոնիկա Սփիրն ու նրա ամուսինը` Իռլանդիայի քաղաքացի Թոմաս Բերին: Ըստ ամենայնի, ամուսիններն ավազակային հարձակման զոհ են դարձել: Հիվանդանոց է տեղափոխվել նաև նրանց 5-ամյա դուստրը` ոտքի հրազենային վնասվածքով:

Ողբերգությունը կատարվել է Պուերտո-Կաբելյո և Վալենսիա քաղաքները կապող ավտոճանապարհին: Երկու դիակներով ու վիրավոր աղջնակով ավտոմեքենան հայտնաբերել են ոստիկանները: Նրանք ենթադրում են, որ ամուսիններից մեկը փորձել է դիմադրել, որից հետո ավազակները կրակ են բացել մեքենայում: Փոքրիկի կյանքին ոչինչ չի սպառնում:

29-ամյա Մոնիկա Սփիրը վերջին տարիներին բնակվում էր ԱՄՆ-ում, որտեղ աշխատում էր իսպանալեզու “Տելեմունդո” ալիքում: Հայրենիք էր վերադարձել ամուսնու հետ` անցկացնելու արձակուրդն: