Հնդկաստանում մուսոնային անձրևների հետևանքով 11 մարդ է զոհվել

unnamedՀնդկաստանի իշխանությունները սնունդ և խմելու ջուր են մատակարարում երկրի հյուսիսարևելյան շրջաններում մուսոնային անձրևների և սողանքների հետևանքով մեկուսացված մարդկանց: Հորդառատ անձրևների հետևանքով զոհվել է 11 մարդ:

Հինգշաբթի գիշերը շուրջ 60 միլիմետր անձրևները հեղեղել են Ասամ նահանգը:

Գաուհաթի քաղաքի բնակիչները շրջում էին` մինչև գոտկատեղը ջրի մեջ սուզված:

Շաբաթ օրը Գաուհաթիում անձրևները շարունակվել են:

Հնդկաստանի օդերևութաբանական բաժնից հայտնել են, որ ուժեղ մուսոնային անձրևները հարվածել են երկրի հյուսիսարևելյան հատվածներին, իսկ երկրի մյուս հատվածներում հունիսի ընթացքում սպասվում է 30-40 տոկոս խոնավություն:

Հնդկաստանում մուսոնային անձրևների սեզոնը սկսվում է հունիսին և շարունակվում մինչև սեպտեմբերի վերջ:

 

Անկախ

Արտակարգ իրավիճակ Պռոշյան փողոցում. քամին տան տանիքը շպրտել է փողոց

7e16ba6169cb422e30a265b6ee4fe168Այսօր՝ մարտի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:00-ի սահմաններում քաղաքացիների կողմից ահազանգ է ստացվել ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն, որ Պռոշյան փողոցում երթևեկությունը կաթվածահար է եղել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանած ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները պարզել են, որ ճանապարհի խցանման պատճառը ուժեղ քամու հետևանքով նշված փողոցի թիվ 20 տան պոկված տանիքն է:

Շարունակությունը` սկզբնաղբյուր կայքում:

 

Անկախ

Ինդոնեզիայում հրաբխի ժայթքման հետևանքով 15 մարդ է զոհվել

indonesia-volconoՇաբաթ օրն  Ինդոնեզիայում ժայթքել է Սինաբունգ լեռան հրաբուխը՝ ավելի քան 1,5 կմ բարձրությամբ մոխիր արձակելով դեպի երկինք:

Մի քանի ժայթքումների հետևանքով զոհվել է 15 մարդ: Ըստ Jakarta Post-ի՝ առաջին անգամ է, որ Սինաբունգի ժայթքումից մարդիկ են զոհվում:

Զոհերը և առնվազն երեք վնասվածքներ ստացած մարդիկ հրաբուխի խառնարանի indonesia-volcanoմոտակայքում գտնվող նույն գյուղի բնակիչներ են եղել:

Սինաբունգ լեռան ժայթքումներն արդեն սովորական են դառնում: 400 տարի քնած հրաբուխը առաջին անգամ ժայթքել է 2010թ-ին:

Շաբաթ օրվա ժայթքումից հետո 16 գյուղ է տարհանվել: Ավելի քան 30,000 մարդ տեղավորվել է ժամանակավոր 42 տարհանման կենտրոններում:

Անկախ

Ձնաբքի պատճառով Նյու-Յորքում արտակարգ իրավիճակ է հայտարարված

52df5873-3d5f-ae7c-3d5f-ae73fd359ac0.photo.0Նյու-Յորք նահանգի 5  մարզերում ԱՄՆ հյուսիս-արևելյան առափնյային պատուհասած “Յանուս” ձնամրրկի պատճառով արտակարգ իրավիճակ է հայտարարվել: Ձյան տարերքի գոտում  է  հայտնվել շուրջ 56 մլն մարդ:

Երեկ, իշխանությունների առաջարկությամբ գրասենյակների մեծամասնությունն աշխատանքը վաղ է ավարտել, դպրոցներում հետաձգվել են բոլոր երկարօրյա միջոցառումները: Նյու-Յորքում դեռևս դասընթացները հետաձգելու մասին հայտարարություն չի արվել, սակայն, մյուս խոշոր քաղաքներում, Բոստոնում, Պրովիդենսում, Ֆիլադելֆիայում այսօր երեխաները դպրոց չեն գնա:

Առատ տեղումներն ուղեկցվում են բքով.երեկոյան Նյու-Յորքում սնդիկի սյունն իջել է մինչև -100: Նյու Յորքի նոր քաղաքապետ Բիլլ դե Բլազիոն կարգադրել է, հանել քաղաքային կացարաններում անօթևաններին ընդունելու բոլոր սահմանափակումները:

Ձնաբուքը կարող է պահպանվել մինչև հինգշաբթի, նշում են օդերևութաբանները:

Անկախ