ԱՄՆ պետդեպը քննադատել է Թուրքիայից ադրբեջանցի լրագրողի արտաքսումը

Ջեն ՓսակիԱՄՆ պետդեպարտամենտը անդրադարձել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին հնչած քննադատության համար Թուրքիայից ադրբեջանցի լրագրող Մահիր Զեյնալովի արտաքսմանը, տեղեկացնում է “Հագին” կայքը:
“Հուսով ենք, որ Թուրքիան կպաշտպանի ազատ խոսքի և հավաքների հիմնարար իրավունքները։ Մենք կարծում ենք, որ անկախ լրատվամիջոցները վճռորոշ նշանակություն ունեն առողջ և ուժեղ ժողովրդավարության համար”,- հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Ջեն Փսակին։

Փսակին ընդգծել է, որ ԱՄՆ-ն շարունակում է աշխարհում խոսքի ազատության պաշտպանը լինել։

Հիշեցնենք, որ փետրվարի 7-ին Թուրքիայից արտաքսվել է ադրբեջանցի լրագրող Մահիր Զեյնալովին, որն աշխատում էր թուրքական “Today’s Zaman” թերթում` վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին և կառավարությանը քննադատող նյութեր հրապարակելու համար

Անկախ

Ամերիկացիները ցանկանում են Ջաստին Բիբերին իրենց երկրից դուրս քշել

o_885084Սպիտակ տան կայքում ` 19-ամյա կանադացի երգչի ԱՄՆ-ից աքսորելու ու գրին-քարտը չեղյալ հայտարարելու  պահանջով կոլեկտիվ դիմում է հայտնվել:

Դիմումի տակ ստորագրել է 12 հազար մարդ: Նրանք հայտնում են , Բիբերը վատ ազդեցություն է ունենում երիտասարդության վրա, սպառնում է ամերիկացիների անվտանգությանը և փչացնում փոփ-մշակույթի մասին պատկերացումներն ԱՄՆ-ում: Դիմումը հայտնվել է  հարբած մեքենա վարելու  համար Բիբերին ձերբակալելուց հետո: Բացի այդ, նա մասնակցել է փողոցային  արշավին, իսկ ձերբակալության ժամանակ դիմադրել է իրավապահներին: Դրանից հետո խոստովանել է, որ ղեկին նստելուց առաջ ալկոհոլ է օգտագործել ու մարիխուանա ծխել և բոլորը խառնել  նշանակված դեղերի հետ: Չնայած այդ ամենին` Բիբերին  բաց թողեցին  գրավադրման դիմաց:

Դիմումին ընթացք տալու համար պահանջվում է 100 հազար ստորագրություն, որոնք պետք է հավաքել 30 օրում: Նման դիմումի տակ կարող է ստորագրել ցանկացած երկրի քաղաքացի:

“Մենք, ԱՄՆ-ի ժողովուրդը զգում ենք, որ աշխարհում փոփ-մշակույթի մասին աղավաղված կարծիք է ստեղծվել: Դրա համար ցանկանում ենք, որ վտանգավոր, անմիտ  ու թմրանյութերը չարաշահող Բիբերն արտաքսվի, իսկ նրա գրին-քարտը` չեղյալ հայտարարվի… Մենք, ժողովուրդս, ցանկանում ենք նրան մեր հասարակություն չթողնել”:

Անկախ

Սոչիից մեծ թվով հայերի՞ են արտաքսում. մեկնաբանում է Գագիկ Եգանյանը

Գագիկ ԵգանյանըՌուսաստանից, հատկապես Սոչիից, մեծ թվով հայեր են վտարվում Հայաստան: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է Սոչիից վտարված Հայկազը: Նա նշել է նաև, որ կոնկրետ Սոչիում մեծ թվով հայերի են մեքենաներով հետ ուղարկում՝ այդ հանգամանքը կապելով Սոչիի օլմպիական խաղերի հետ:

Հայաստանի տարածքային կառավարման նախարարությանն առընթեր Միգրացիոն գործակալության պետ Գագիկ Եգանյանը արձագանքելով խնդրին, նշել է, որ Ռուսաստանում խստացվել է եւ օրենսդրությունը, եւ պատասխանատվությունը օրենսդրությունը խախտելու համար: «Արդյունքում շատերին ոչ միայն վտարում են, այլեւ եթե խախտում է օրենսդրությունը, հետագա մուտքը արգելում են ՌԴ 3-5 տարով:

Վերջերս Ռուսաստանի  դաշնային բյուրոյի ծառայության  ղեկավարը հայտարարեց, որ օգոստոսից մինչեւ հիմա 430 հազար անձի մուտք է արգելվել, այդ թվում նաեւ Հայաստանի քաղաքացիներ կան: Նրանցից 17-18 հազարը հայեր են»,- նշեց Գագիկ Եգանյանը՝ հավելելով, որ մարդուն վտարում են, եթե նա օրենսդրություն է խախտում:

«Մեր քաղաքացիներին հորդոր, որ շատ լավ իմանան այլ երկրի օրենսդրությունը: Եթե խախտվում է իրենց գրանցման, հաշվառման հարցը կարգավորելու համար տրված ժամկետը, դրա պատճառով կարող են արգելել մուտքը 3 տարով: Անգամ վարչական իրավախախտումների օրենքը եթե խախտեն, կրկին խիստ պատիժներ են սահմանվում: Օրինակ,  եթե օտարերկրացին երկու անգամ անցնի կարմիր լույսի տակով, դա էլ հիմք է, որ նրա մուտքը արգելեն: Բայց չեմ կարծում, որ հայերին հետ ուղարկելը պայմանավորված է Սոչիի օլիմպիական խաղերով»,- ավելացրեց Գագիկ Եգանյանը:Շարունակությունը`սկզբնաղբյուր կայքում:

Անկախ