Ռուսաստանի բանտերում ոստիկանների արտահագուստ ու ավտոմեքենաներ կարտադրվեն

1315-390x290Ռուսաստանի ուղղիչ հիմնարկներում սկսելու են ոստիկանների համար գլխարկներ կարել ու ավտոմեքենաներ արտադրել, հաղորդում է  Газета.Ru-ն:

Պատիժների իրականացման դաշնային ծառայության մամլո բյուրոյի տվյալներով, գլխարկների արտադրության  համար պայմանագրերն արդեն ստորագրվել են: Հետագայում պլանավորում են պայմանագիր կնքել նաև հատուկ ավտոմեքենաների արտադրության համար:

Այդ արտադրանքների առևտրով կզբաղվի հատուկ ստեղծված առևտրի տունը:

Կրկնահանցագործի համար բանտը հարազատ տուն է դարձել

o_778465

Կյանքի մեծ մասը ճաղերի ետևում անցկացրած ամերիկացին ստացել է բանտային հերթական ժամկետը` ինչին և ձգտում էր: Ազատ արձակվելուց հետո, 74-ամյա Ուոլթեր Ունբենհաուն տանջվում էր ձանձրույթից ու միայնությունից և դրա համար որոշեց բանտ վերադառնալ, որն իր իսկ խոսքով` հարազատ տուն է դարձել:

Դրա համար նա մտել է բանկ, դրամարկղի մոտ է անցել ու ատրճանակի սպառնալիքով փող վերցրել, ապա մոտակա մոթել  է մտել ու սպասել ոստիկանությանը: Դատարանում նա հաստատեց, որ  կարոտել է բանտը ու ցանկանում է հետ վերադառնալ և, դատավորը բավարարեց նրա ցանկությունը` դատապարտելով 3,5 տարվա կալանքի:

Դատախազի խոսքով, դատավորը կանգնել է ընտրության առջև. Մի կողմից` մեղադրյալը ստացել է այն, ինչին ձգտում էր, սակայն բանտային կալանքը նրա համար ոչ թե պատիժ է, այլ պարգևատրություն: Մյուս կողմից` դատավորը չէր կարող այլ կեպ վարել, քանի որ Ունբենհաուն կարող էր, այլ ճանապարհով գնալ` ավելի ծանր հանցագործություն կատարեր:

Անկախ

Որո՞նք են պատիժը կատարելու համար ուղղիչ հիմնարկի տեսակը փոխելու դեպքերը

քկհՆշված իրավահարաբերությունը կարգավորվում է ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 102 հոդվածով: Այսպես, պատիժը կատարելու համար ուղղիչ հիմնարկի տեսակը կարող է փոխվել մեկուսացվածության առավել ցածր աստիճանի՝ հիմք ընդունելով որոշակի ժամկետով կամ ցմահ ազատազրկման դատապարտված անձի դրսևորած դրական վարքագիծը, մասնավորապես՝

1) բաց ուղղիչ հիմնարկ կարող են տեղափոխվել՝
ա) անզգուշությամբ կատարված հանցագործության համար որոշակի ժամկետով ազատազրկման դատապարտված և կիսաբաց ուղղիչ հիմնարկում պատիժը կրող դատապարտյալը,
բ) դիտավորությամբ ոչ մեծ կամ միջին ծանրության կամ ծանր հանցագործության համար առաջին անգամ որոշակի ժամկետով ազատազրկման դատապարտված և կիսաբաց ուղղիչ հիմնարկում պատիժը կրող դատապարտյալը՝ նշանակված պատժի առնվազն մեկ երրորդը կրելուց հետո, իսկ անչափահաս դատապարտյալի դեպքում՝ նշանակված պատժի առնվազն մեկ քառորդը կրելուց հետո,
գ) առանձնապես ծանր հանցագործության համար մինչև տասը տարի ժամկետով ազատազրկման առաջին անգամ դատապարտված կամ ռեցիդիվի կամ վտանգավոր ռեցիդիվի դեպքում և կիսաբաց ուղղիչ հիմնարկում պատիժը կրող դատապարտյալը՝ նշանակված պատժի առնվազն կեսը կրելուց հետո, իսկ անչափահաս դատապարտյալի դեպքում՝ նշանակված պատժի առնվազն մեկ երրորդը կրելուց հետո,
դ) առանձնապես վտանգավոր ռեցիդիվի դեպքում կամ առանձնապես ծանր հանցագործության համար տասը տարուց ավելի ժամկետով ազատազրկման դատապարտված և կիսաբաց ուղղիչ հիմնարկում պատիժը կրող դատապարտյալը՝ նշանակված պատժի առնվազն երկու երրորդը կրելուց հետո, իսկ անչափահաս դատապարտյալի դեպքում՝ նշանակված պատժի առնվազն կեսը կրելուց հետո,
2) կիսաբաց ուղղիչ հիմնարկ կարող են տեղափոխվել՝
ա) ռեցիդիվի դեպքում՝ կիսափակ ուղղիչ հիմնարկում պատիժը կրող դատապարտյալը՝ նշանակված պատժի առնվազն մեկ երրորդը կրելուց հետո, իսկ անչափահաս դատապարտյալի դեպքում՝ նշանակված պատժի առնվազն մեկ քառորդը կրելուց հետո,
բ) վտանգավոր ռեցիդիվի դեպքում կամ առանձնապես ծանր հանցագործության համար մինչև տասը տարի ժամկետով ազատազրկման առաջին անգամ դատապարտված և կիսափակ ուղղիչ հիմնարկում պատիժը կրող դատապարտյալը՝ նշանակված պատժի առնվազն կեսը կրելուց հետո, իսկ անչափահաս դատապարտյալի դեպքում՝ նշանակված պատժի առնվազն մեկ երրորդը կրելուց հետո,
գ) առանձնապես վտանգավոր ռեցիդիվի դեպքում կամ առանձնապես ծանր հանցագործության համար տասը տարուց ավելի ժամկետով ազատազրկման դատապարտված և կիսափակ ուղղիչ հիմնարկում պատիժը կրող դատապարտյալը՝ նշանակված պատժի առնվազն կեսը կրելուց հետո, իսկ անչափահաս դատապարտյալի դեպքում՝ նշանակված պատժի առնվազն մեկ երրորդը կրելուց հետո,
դ) ցմահ ազատազրկման դատապարտված և կիսափակ ուղղիչ հիմնարկում պատիժը կրող դատապարտյալը՝ նշանակված պատժի առնվազն քսանհինգ տարին կրելուց հետո,
3) կիսափակ ուղղիչ հիմնարկ կարող են տեղափոխվել՝
ա) առանձնապես վտանգավոր ռեցիդիվի դեպքում կամ առանձնապես ծանր հանցագործության համար տասը տարուց ավելի ժամկետով ազատազրկման դատապարտված և փակ ուղղիչ հիմնարկում պատիժը կրող դատապարտյալը՝ նշանակված պատժի առնվազն մեկ քառորդը կրելուց հետո,
բ) ցմահ ազատազրկման դատապարտված և փակ ուղղիչ հիմնարկում պատիժը կրող դատապարտյալը՝ նշանակված պատժի առնվազն քսան տարին կրելուց հետո:
Պատրաստեց Ավետիք ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ

Անկախ

Վենեսուելայի իշխանությունները խոստովանել են. բանտերում դիսկոտեկներ են կազմակերպվում

52e19d98-3a7a-35d0-3a7a-35df84c38470.photo.0Վենեսուելայի իշխանությունները խոստովանել են,որ  բանտերում դիսկոտեկներ են  անցկացվում` այդ “զվարճալի” երեկույթների այցելուներից մեկի մահվան  հետ կապված սկանդալից հետո. 18-ամյա աղջիկը, որը գնացել էր Տոկորոն քաղաքի բանտային դիսկոտեկ, մահացել էր թմրանյութեր օգտագործելուց հետո:

“Դիսկոտեկներ բանտերում միշտ էլ եղել են, համենայն դեպս`հեղափոխությունից հետո (1999)”,-ասել է երկրի ուղղիչ հաստատությունների գծով նախարար Իրիս Վարելան: Նա նշել է, որ հեղափոխական կառավարության տարիներին շատ բան է արվել դրան վերջ դնելու համար:

Անկախ դիտորդների տվյալներով, 2013-ին Վենեսուելայի 9 բանտերում ավելի քան 300 ազատազրկված է մահացել:

Հիմնականում նման հիմնարկներում անկարգություններ են լինում “գերբնակեցվածության “ պատճառով, նախատեսված14 հազար մարդու փոխարեն այնտեղ 50 հազար բանտարկյալ կա, որոնք պարբերաբար պատանդներ են վերցնում` պահանջելով պայմանների բարելավում:

1999-2010-ը ուղղիչ հիմնարկներում մահացածների թիվը գերազանցել է 4,5 հազարը:

Անկախ

“Հինգաստղանի” խցեր` բանտում

869283974_a7dfc841a9_bՉեխիայում բանտարկյալների կյանքն ավելի լավ ու կուշտ է դառնալու,  հատկապես  մայրաքաղաքային “Պանկրաց” բանտում իրականացված վերանորոգումից հետո: Նորոգվել է երկուտեղանոց 27 խուց, հատակին գորգեր են փռվել, նախկին երկաթյա նառերը փոխարինվել են փայտաշենով, իսկ պատերը ներկվել են հաճելի երկնագույնով: Հին սանտեխնիկան նույնպես փոխարինվել է նորով: Սա դեռ ամենը չէ. միջանցքներում ու հանգստի սենյակներում տեղադրվել են հեղուկբյուրեղային հեռուստացույցներ, կարմիր պաստառով բազմոցներ, կան թենիսի սեղաններ: Ընդ որում, խցերը բաց կլինեն` գիշեր-ցերեկ բանտարկյալները կարող են միմյանց այցելության գնալ ու ազատ տեղաշարժվել բանտի տարածքում: Պետությունը չի զլացել նաև սննդի հարցում. հիմա յուրաքանչյուրի համար կհատկացվի 9 կրոն (35 եվրոցենտ),ավելի, քան առաջներում:

Այս  “բանտային դրախտավայրում” ոչ բոլորը կարող են հայտնվել: Նման պայմանների կարժանանան միայն օրինակելի բանտարկյալները, որոնք հարգալից վերաբերմունք ունեն ղեկավարության ու բախտակից ընկերների նկատմամբ:

Թարմացված մասնաշենքի հանդիսավոր բացմանը ներկա է եղել Չեխիայի արդարադատության նախարար Մարիա Բեշենովան: Նա նշել է, որ Չեխիան կարող է հպարտանալ նման հաստատությունով և ընդգծել, որ “եթե բանտերը գնահատվեին հյուրանոցների նման, ապա նոր մասնաշենքը անկասկած 5 աստղի կարժանանար”:

Բանտարկյալը փախուստի է դիմել ռուսական բանտից

1Բանտարկյալը փախուստի է դիմել ռուսական բանտիցԵրեքշաբթի մոսկովյան անառիկ բանտերից մեկից երկու սպանության մեղադրանքներով ազատազրկված բանտարկյալը փախուստի է դիմել` անցք բացելով իր բանտախցի առաստաղի վրա:

Սա «Матросская Тишина»-ից երկու տասնամյակի մեջ տեղի ունեցած չորրորդ փախուստն է, տեղեկացրել է РИА Новости-ն:

Բանտարկյալը տանիք բարձրանալուց հետո  անցել է գլխավոր ցանկապատը և հայտնվել ազատության մեջ:

Դեռևս հայտնի չէ` ինչ է բանտարկյալ Տոպալովն օգտագործել առաստաղին անցք բացելու համար: Բանտախցերը պարբերաբար ստուգումների են ենթարկվում, հետևաբար սուր գործիքների առկայությունը բացառվում է: Միակ տարբերակը գդալով փորելն է:

Փախուստից հետո բանտային ֆեդերալ ծառայությունը տարածել է 33-ամյա Տոպալովի դիմանկարը: