Մեքսիկական բանտում տեղի ունեցած հրաձգության հետևանքով 9 մարդ է զոհվել

mexico-jail1Պաշտոնական տվյալներով՝ Մեխիկոյից 120 կմ հեռավորության վրա գտնվող բանտում զինյալների և բանտարկյալների միջև տեղի ունեցած հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել:

Գերերո նահանգի գլխավոր դատախազի գրասենյակից հայտնել են, որ հրաձգությունը տեղի է ունեցել ուրբաթ օրը առավոտյան Իգուալա քաղաքի Տուքսպան բանտում:

Վեց զինյալները բանտի տարածք են ներխուժել նոր բանտարկյալ տեղափոխող հանրային ոստիկաններ ձևանալով:

Մտնելով ներս՝ զինված տղամարդիկ կրակ են բացել բանտարկյալների և բանտի պահակների ուղղությամբ:

Հրաձգության արդյունքում զոհվել է հինգ զինյալ և չորս բանտարկյալ:

Կենդանի մնացած զինյալը տեղափոխվել է հիվանդանոց և գտնվում է ոստիկանների վերահսկողության տակ: Հրաձգության արդյունքում վիրավորվել է նաև բանտի պահակներից մեկը, որը ևս գտնվում է հիվանդանոցում:

Դեպքի կապակցությամբ հետաքննություն է սկսվել, այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Նորվեգիան ցանկանում է վարձակալել շվեդական բանտերը

0d2b2c80ec2ae2396c7442b9039Նորվեգիայի իշխանությունները դիմել են հարևան  Շվեդիային բանտերը վարձով տալու խնդրանքով: Այդպես են Օսլոյում մտադիր վերջ դնել բանտախցերի անբավարարությանը, ինչի պատճառով ոստիկանները նունիսկ ստիպված են որոշ հանցագործների ազատ արձակել: Նորվեգական մամուլի տեղեկացմամբ, բանտերում  ավելի քան 1000 մարդու տեղ է անհրաժեշտ, ովքեր ձերբակալվել են տարբեր աստիճանի ծանրության իրավախախտումների համար:

Բանտերի վարձակալությունն արտասահմանում միջանկյալ միջոց է, քանի որ հեռանկարում  Նորվեգիան հույս ունի ավելացնելու սեփական բանտերի քանակը: Հայտնի է, որ Ստոկհոլմը նմանօրինակ օգնություն արդեն ցուցաբերել է. 3 տարի առաջ շվեդական բանտերում տեղավորեցին 500 բանտարկյալի` Բելգիայից, ինչի համար Բրյուսելը վճարեց 30 մլն եվրո: