Տարվա բառը

19051241.512180.6912Օքսֆորդի անգլերենի բառարանը կազմողները 2013-ի տարվա բառ են ընտրել «selfie»-ը (ինքնալուսանկար):

Բառարանի խմբագրությունը նման որոշումը բացատրել է  այդ բառի կիրառման կտրուկ աճով, որն ի սկզբանե միայն սոցիալական կայքերի օգտատերերն էին օգտագործում: Մասնագետները հաշվել են ու պարզել, որ  «selfie» բառը տարվա սկզբից 2012-ի համեմատ աճել է 17 հազար %-ով:

Տարվա բառի երկրորդ հորիզոնականում է «twerk» -ը (“թվերքինգ”, հիփ-հոփ մշակույթում` պար),  «bitcoin»-ը ( վիրտուալ տարադրամի անվանում) և  «unlike» -ը:

Օքսֆորդի բառարանը համարվում է անգլերենի աշխարհում ամենահեղինակավոր հրատարակություններից մեկը: Այն հրատարակվում է 1884-ից ու պարբերաբար համալրվում նոր բառերով:

“Ֆրանսիական համբույրը” գրանցել են բառարանում

pic_2aa9afe791b710931de4659bac8a17dbՖրանսերենի Le Petit Robert բառարանի նոր հրատարակությունում կազմակերպիչները ներառել են մի բառ, որը նշանակում է ֆրանսիական համբույր:

Բառարանում ներկայացված է «galocher»  բայը, որը նշանակում է համբույր` լեզուների  մասնակցությամբ ու «galoche» գոյականը, որ նման համբույր է նշանակում: Ժարգոնային բառերից  ներառված է «bombasse» բառը, որ նշանակում է   գրավիչ արտաքինով գռեհիկ աղջիկ, ինչպես նաև «plan cul» դարձվածքը, որը նշանակում է առանց պարտավորությունների սեքս:

Le Petit Robert-ը լույս է տեսնում 1967-ից ու Ֆրանսիայի ամենահեղինակավոր 2 բառարաններից մեկն է համարվում: Նրա մրցակից  Le Petit Larousse-ն էլ  լույս կտեսնի հունիսի սկզբին: