Tag Archives: բասկետբոլ
ՀՀ սպորտի նախարար Գաբրիել Ղազարյանն ընդունել է հանրաճանաչ լիտվացի բասկետբոլիստ Շարունաս Մարչուլյոնիսին
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանն ընդունել է հանրաճանաչ լիտվացի բասկետբոլիստ, օլիմպիական չեմպիոն Շարունաս Մարչուլյոնիսին` տիկնոջ հետ:
Հանդիպմանը ներկա էին ՀԱՕԿ գլխավոր քարտուղար, Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյանը, նախարարության աշխատակազմի ղեկավար Մհեր Անանյանը, ՀՀ-ում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասը:
Նախարարը, ողջունելով հյուրերին, իր գոհունակությունն է հայտնել տիտղոսակիր բասկետբոլիստին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում հյուրընկալելու կապակցությամբ:
Գ.Ղազարյանն իր խոսքում նշել է, որ մեծ հետաքրքրությամբ և հիացմունքով է հետևում լիտվական բասկետբոլի հաջողություններին և հավելել, որ, ցավոք, մեր երկրում առավել մասսայական են մենապայքարային մարզաձևերը և որպես խաղային մարզաձև բասկետբոլի մասսայականացման ուղղությամբ նախարարության կողմից լուրջ ծրագրեր են իրականացվելու:
Շարունաս Մարչուլյոնիսն իր կողմից շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և հրավիրել նախարարին ներկա գտնվելու լիտվական բասկետբոլի մասին պատմող <<The other dream team>> ֆիլմի երևանյան պրեմիերային, ինչին նախարարը համաձայնել է մեծ սիրով:
Հանդիպման ավարտին Գաբրիել Ղազարյանը Շարունաս Մարչուլյոնիսին է հանձնել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության հուշամեդալ:
50 հազար դոլար տուգանք` հակառակորդի քուղերը քանդելու փորձի համար
Բասկետբոլի ազգային ասոցիացիան (NBA) տուգանել է “Նյու Յորք” թիմի պաշտպան Ջեյ Ար Սմիթին 50 հազար դոլարով: Նման պատիժ է կայացվել այն պատճառով, որ բասկետբոլիստը փորձել է “Դեթրոյտ” ակումբի մրցույթում,տուգանային նետման ժամանակ քանդել հակառակորդի քուղերը:
Անցած շաբաթ “Դալասի” ակումբի խաղում նա նույն հնարքին էր դիմել, սակայն դրանից հետո NBA-ն Ջեյ Ար Սմիթին զգուշացրել էր ու խնդրել ձեռնպահ մնալ նման արարքներից:
