Եմենում առաջին անգամ իշխանությունները խանգարել են 9-ամյա աղջկա ամուսնությանը

o_847413Եմենում առաջին անգամ մարդու իրավունքների գծով նախարարության աշխատակիցները կարողացել են 9-ամյա աղջկա ճակատագրին խառնվել, որը պետք է ամուսնանար: Սա երկրում առաջին դեպքն է, երբ իրավապաշտպաններին  հաջողվում է  կասեցնել մանկան պսակադրությունը: Երկրում քիչ չեն այն դեպքերը, երբ փոքրիկ աղջնակներին ամուսնացնում են  հասուն տղամարդկանց հետ:

9-ամյա Հիբային պետք է ամուսնացնեին նոյեմբերի 8-ին: Եմենում շատ ընտանիքներ իրենց անչափահաս դուստրերին ամուսնացնում են` պատճառաբանելով իրենց ավանդույթները:  Հիբայի ընտանիքը ևս բացառություն չէր: Նրա հայրն ամուսնացել էր երկրորդ անգամ, քանի որ մանկահասակ աղջկա մայրը մահացել էր: Պսակադրության նախապատրաստության մասին իմացել էին մարդու իրավունքների պատասխանատու  պաշտոնյաները Նրանք կապ են հաստատել ոստիկանների հետ, վերջիններս էլ զրուցել ել Հիբայի հոր հետ ու համոզել նրան հրաժարվել այդ  պլաններից ու երեխային ընտանիքում թողնել:

Իրավապաշտպան Human Rights Watch կազմակերպության տվյալների համաձայն, երիտասարդ աղջիկների  կեսից ավելին ամուսնանում է մինչև 18 տարեկանը լրանալը, իսկ շուրջ 14%-ն ամուսնանում է  մինչ 15 տարին:

Ի դեպ, սա միակ ավանդույթը չէ, որ եվրոպացիների համար վայրենաբարո է  թվում: Վերջերս Եմենի բնակիչը ողջակիզել էր իր 15-ամյա դստերը հեռախոսով փեսացուի հետ խոսելու համար: Նա համարել էր, որ ադպիսով աղջիկը խախտել է ազգային ավանդույթը:

Հայրը սպանել է աղջկան ցնծացող ամբոխի աչքի առջև

ol3001367391708Երկու երեխաների մայր երիտասարդ կնոջը սեփական հայրը  զրկել է կյանքից  այն պատճառով, որ կինը փախել էր իր օրինական ամուսնուց ու խայտառակել ընտանիքը:

«Amnesty International» կազմակերպության տվյալներով, աֆղանական Բաջիս նահանգում սպանվածի անունը Հալիմա էր ու նա 18-20 տարեկան էր:

Մինչ նրա ամուսինն Իրաքում էր, կինը իր  մի բարեկամ տղամարդու հետ փախել էր, սակայն շուտով  նրան բռնել ու հոր տուն էին  բերել: Հայրը խորհրդի համար դիմել էր տեղի ավագանիներին, որոնք էլ որոշեցին, որ Հալիման հրապարակայնորեն պետք է մահվան դատապարտվի: Ավագանիների դատավճիռն իրականացրեց աղջկա հայրը.նա առանց խղճմտանքի կրակեց դստեր վրա:

Ներկայում ավագանին ու աղջկա հայրը թաքնվում են արդարադատությունից: Այն տղամարդու ճակատագիրը, ում հետ կինը փախել էր, հայտնի չէ: