Բելգիայի վարչապետը պաշտոնից հեռանալու դիմում է ներկայացրել

image32598Բելգիայի կառավարության ղեկավար Էլիո դի Ռուպոն պաշտոնից հեռանալու դիմում է ներկայացրել խորհրդարանական ընտրությունների հաջորդ օրը:

Բելգիայի թագավոր Ֆիլիպը հայտարարել է կառավարող նոր կոալիցիայի ձևավորման համար հիմնական քաղաքական կուսակցությունների խորհրդակցություններ սկսելու մասին: Այդ բանակցություններում ամենայն հավանականությամբ միջնորդի դերը կհանձնարարվի Անթվերպենի բուրգոմիստր, Ֆլանդրիայում հաղթանակած «Ֆլամանդական նոր դաշինք» կուսակցության առաջնորդ Բարտ Դե Վեվերին, որը նաև վարչապետի թեկնածու է:

Բելգիայի քաղաքականության գլխավոր պրոբլեմը Ֆլանդրիայի ու ֆրանսալեզու Վալլոնիայի միջև սուր խնդիրներն են մնում:

Անկախ

Հայաստանի և Բելգիայի արտգործնախարարների հանդիպումը

Հայաստանի և Բելգիայի արտգործնախարարների հանդիպումը   Մարտի 31-ին աշխատանքային այցելությամբ Բրյուսել ժամանած ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Բելգիայի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Դիդյե Ռեյնդերսի հետ:

 

Ողջունելով Հայաստանի ԱԳ նախարարին՝ Բելգիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շնորհակալություն հայտնեց Ցեղասպանությունների կանխարգելմանը նվիրված միջազգային համաժողովի մասնակցության հրավերն ընդունելու համար՝ ընգծելով այդ միջոցառմանը Հայաստանի մասնակցության կարևորությունը։

 

Հայաստանի և Բելգիայի արտգործնախարարները քննարկեցին երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր, անդրադարձան երկու երկրների միջև քաղաքական երկխոսության առավել ակտիվացման ուղիներին:

 

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին Հայաստան – Եվրոպական միություն համագործակցության վերաբերյալ։

 

Նախարարների ուշադրության կենտրոնում էին միջազգային օրակարգի հարցերը՝ ուկրաինական ճգնաժամը, Իրանի միջուկային ծրագրի շուրջ զարգացումները, Սիրիայում վատթարացող հումանիտար իրավիճակը։

 

Էդվարդ Նալբանդյանը՝ բելգիացի գործընկերոջը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության կողմից իրականացվող ջանքերը:

Անկախ

Բելգիան օրինականացրեց մանկական էվթանազիան

11651Բելգիայի խորհրդարանն ընդունեց անբուժելի հիվանդ անչափահասների համար էվթանազիայի մասին օրենքը:

Նախագիծը պաշտպանել է 86 պատգամավոր, դեմ է արտահայտվել 44 մարդ, ձեռնպահ` 12-ը: Որոշումն ուժի մեջ կմտնի երկրի թագավորի ստորագրման պահից 10 օր անց:

Օրենքի համաձայն, անչափահասները կարող են խնդրել այն աշխարհ կամավոր հեռանալու մասին, եթե ցավն անտանելի է ու թեթևացնելու միջոցներ չկան և բժիշներն էլ հույս չեն տալիս:

Մանկական էվթանազիային դեմ  քրիստոնյա դեմոկրատները հայտարարում են, որ դրա անհրաժեշտությունը չկա, քանի որ ոչ բնակչությունից, ոչ էլ մասնագետներից նման ոչ մի հարցում մի եղել:

Դեմ քվեարկած պատգամավորները վրդովված են նվազագույն տարիքային շեմի բացակայությամբ, թե որ տարիքի երեխաները կարող են սեփական մահվան վերաբերյալ ինքնուրույն որոշում կայացնել:

2002-ից Բելգիայում ընդունվեց մեծերի էվթանազիան:

Անկախ

Հայ բռնցքամարտիկ Ալեքս Միսկիրտչյանի հաղթանակը ցնցեց բելգիական հասարակությանը

ալեքս միսկերչյանԼԻԵԺ. – Հունվարի 11-ը ճակատագրական էր մեր հայրենակից ,Եվրոպայի եռակի չեմպիոն Ալեքս Միսկիրտչյանի համար: Բելգիայի թագավորության Լիեժ քաղաքի Country hall նշանավոր համալիրում կայացավ բելգիահայ բռնցքամարտիկ Ալեքս Միսկիրտչյանի և ֆրանսիացի Սոֆիան Տակուշի մրցամարտը:

Խաղն ուղիղ եթերով հեռարձակվում էր նաև բելգիական Club RTL ալիքով :

Մեր հայրենակցին հատուկ իր աջակցությունն էր բերել ֆրանսիացի դերասան համաշխարհային հոչակ վայելող Ժան Պոլ Բելմոնդոն : Հետաքրքիրն այն էր, որ մեր հայրենակցի հակառակորդը ֆրանսիացի էր, սակայն դահլիճում մրցման կազմակերպիչները բարձրախոսով հաճախակի հիշեցնում էին ներկաներին , որ Ժան Պոլ Բելմոնդոն հայ չեմպիոնի երկրպագուն է :

Դահլիճի բարձրակարգ սպասարկման սրահն այնքան լեցուն էր ,որ տեղաշարժվելն գրեթե դժվարին էր :

Հայ-բելգիական առևտրաարդյունաբերական պալատի աջակցությամբ, մեր հայրենակցին սատարելու էին եկել Բելգիայի արտգործնախարար Դիդիե Ռանդեյը, քաղաքական և գործարար աշխարհի նշանավոր դեմքեր, Բելգիայում ՀՀ դիվանագիտական ներկայացուցիչներ և իհարկե, բազմաքանակ հայ և բելգիացի երկրպագուներ:

aleks miskertchian 2Ալեքս Միսկիրտչյանին հատուկ սատարելու ուղերձ էր հղել նաև ծագումով բելգիացի համաշխարհային հայտնի դերասան Ժան Քլոդ Վան Դամը :

Ըստ նախատեսվածի կայացան մի քանի մրցամարտեր: Մեր հայրենակցի մրցապայքարը վերջինն էր: Ալեքսի մուտքը դեպի հարթակ ուղեկցվեց հոտընկայս բուռն ծափահարություններով: Երևի թե բառերն անզոր են ամբողջովին նկարագրելու թե ինչ ցնծություն էր տիրում դահլիճում։ Բոլորը միահամուռ “Ա -լեքս”, “Հա-յաս-տան”էին վանկարկում: Դահլիճի յուրաքանչյուր հատվածում ծածանվում էին հայակական դրոշները:

Ալեքս ՄիսկիրտչյանԾանր և դժվարին էր մեր հայրենակցի մրցամարտը, աոաջինից մինչև 12-րդ ռաունդը անհամբեր լարվածություն էր, խաղի սկզբից մինչև վերջ հակառակորդն անկոտրուն դիմադրում էր, բայց ,,Միայն Հաղթանակ, միայն հաղթանակ ,, հոգեբանությամբ էր զինված Ալեքսը։ Ծանր և վճռական պայքարում նա կարողացավ վերջապես կոտրել հակառակորդի դիմադրությունը և նվաճել հաղթողի տիտղոսը :Հաղթանակը ճակատագրական էր Ալեքսի համար՝ այսպիսով մեր հայրենակիցը վաստակեց աշխարհի առաջնության մասնակցելու խաղաքարտը:

Առաջիկա վեց ամսում Ալեքսը հանդես կգա աշխարհի կիսաեզրափակիչում, աշխարհի չեմպիոն Եվգենի Գրադովիչի հետ :

Խաղավերջում, չնայած անտանելի հոգնածությանը, նա մոտեցավ իր երկրպագուներին և համբերատար բոլորի հետ լուսանկարվեց:

Եվ այսպես, շնորհիվ մեր հայրենակցի Բելգիան մեծ քայլ կատարեց դեպի բոքսի համաշխարհային պատմություն:

Արաքս Սաֆարյան, Բելգիա

Հատուկ Օրերի համար

Orer.eu

Անկախ

 

 

Բելգիայի հարավում օդանավ է ընկել, տաս մարդ զոհվել են

На юге Бельгии разбился самолетԲելգիայի հարավում կործանվել է պարաշյուտիստներով թեթև մարտկոցով օդանավ: Ավիավթարի հետևանքով զոհվել են օդաչուն և ինը պարաշյուտիստ: Թռիչքից անմիջապես հետո օդանավից պոկվել է թևի մի կտոր և մեքենան ընկել է դաշտի վրա: Չորս պարաշյուտիստ թռել են վթարված օդանավից, բայց ոչ բավարար բարձրության պատճառով պարաշյուտները չեն բացվել: Ոստիկանությունը հաղորդել է, որ օդանավում  գտնվածները բոլորը զոհվել են, հաղորդում է  ИТАР-ТАСС-ը:

Հնարավոր է, որ հայտնաբերվել է Բելգիայի թագավորի ևս մեկ դուստրը

o_819553Բրյուսելից նկարչուհի Դելփին Բոելը քաղաքացիական հայց է ներկայացրել Բելգիայի թագավոր Ալբերտ Երկրորդի դեմ: Նա պնդում է, որ միապետը, որ վերջերս է հրաժարվել գահից հօգուտ իր որդու, իր կենսաբանական հայրն է: Կինն արդեն մեկ ամիս է, ինչ Ալբերտի արյան անալիզն է պահանջում:

45-ամյա Բոելը պնդում է, որ ինքը լույս աշխարհ է եկել թագավորի ու բելգիացի արիստոկրատուհու, բարոնուհի Սիբիլ դը Սելիս Լոնգշանի սիրավեպի արդյունքում: Թե ով է իր հայրը, կինն իմացել է իր 18 տարին լրանալուց հետո: Այն ժամանակ Ալբերտը ցանկանում էր իր կնոջից բաժանվել հանուն բարոնուհու ու այդ պատմությունը մեծ աղմուկ էր բարձրացրել:

Հիմա, ԶԼՄ-ների հարցման տվյալներով, ենթադրյալ թագավորական դստերը պաշտպանում է բելգիացիների 70%-ը, որոնք, ինչպես և Բոելը, թագավորից պաշտոնական ճանաչում են սպասում:

Բելգիայի թագավորը հրաժարվել է գահից հօգուտ որդու

983336097_B97777246Z.1_20130721120926_000_G1D11TFF4.1-0 (1)Բելգիայի միապետ Ալբերտ  II  գահից հօգուտ իր ժառանգորդ Ֆիլիպի հրաժարվելու արձանագրություն է ստորագրել երեկ, Բրյուսելում, տեղի ժամանակով 10:30-ին, որից մեկուկես ժամ անց միապետի 53-ամյա ժառանգորդը պաշտոնապես երկրի խորհրդարանում երդվեց ու դարձավ Բելգիայի 7-րդ թագավորը:

Իշխանության փոխանցման գործընթացը  մի քանի օր կտևի: Ալբերտ  II-ի հրաժարականի մասին պաշտոնապես հայտարարվեց հուլիսի 3-ին: Նրա խոսքը հեռարձակվեց ուղիղ եթերով, ազգային 4 հեռուստաալիքներվ:”Ես գահից հրաժարվելու որոշում եմ ընդունել հօգուտ իմ որդի Ֆիլիպի: Իմ տարիքն ու իմ առողջությունը թույլ չեն տալիս ինձ  պարտականություններս կատարել այնպես , ինչպես ես կկամենայի”,-հայտնել է Ալբերտ Բելգիացին:

Նա բելգիայի 6-րդ թագավորն է ու գահին է 1993-ից:

Լյուքսեմբուրգի կառավարության ղեկավարը հեռանում է պաշտոնից

imgpreviewԲելգիայի վարչապետ Ժան -Կլոդ Յունկերը հինգշաբթի  երկրի հետախուզական ծառայությունների գործունեության շուրջ ծավալված սկանդալի հետ կապված հայտնել է պաշտոնից հեռանալու մասին:

Հունիսի սկզբին հայտնի էր դարձել, որ Լյուքսեմբուրգի գաղտնի ծառայությունները գաղտնալսել էին քաղաքական գործիչների զրույցները, այդ թվում նաև հենց նրա` Յունկերի, ինչպես նաև կաշառք էին  վերցրել ու զբաղվել արդյունաբերական լրտեսությամբ:

Խորհրդարանում Յունկերի քաղաքական ընդդիմադիրները` “կանաչների” կուսակցությունն ու Լյուքսեմբուրգյան դեմոկարատական կուսակցությունն ուղիղ մեղադրեցին վարչապետին, թե իբր նա գիտեր այդ խախտումների մասին, սակայն ոչ մի միջոց չի ձեռնարկել:

Կառավարող կոալիցիայից շատ սոցիալիստներ փաստացի պաշտպանեցին  վարչապետին ներկայացված մեղադրանքը (ում իրավասության տակ է գտնվում նաև հատուկ ծառայությունների ղեկավարությունը),որ նա տեղյակ է եղել այդ անօրինական գործունեության մասին:

Ինքը` Յունկերն ավելի վաղ բազմիցս հերքել է իր հասցեին հնչած մեղադրանքները:

Վերլուծաբանները չեն բացառում, որ  այս ամենը կազմակերպված,   լավ պլանավորած կամպանիա է` Եվրոպայի ամենաազդեցիկ մարդկանցից մեկին իշխանությունից հեռացնելու նպատակով:

Վաղաժամկետ ըտրությունները պետք է տեղի ունենան 3 ամսից: Դեռևս հայտնի չէ, թե Ժան-Կլոդը պատրաստվում է արդյոք կրկին վարչապետի պաշտոնը զբաղեցնել, որտեղ , ի դեպ, նա 1995-ից էր:

 

 

հեռանում է պաշտոնից

Բելգիայի թագավորը հուլիսի 21-ին կհրաժարվի գահից

pic_c443a9b6fd3543cd0562c196a78ecb58Բելգիայի թագավոր Ալբերտ II-ը հայտարարել է, որ հուլիսի 21-ին գահից կհրաժարվի հօգուտ ավագ որդու`  Ֆիլիպի: Նման հայտարարությամբ նա հանդես է եկել ազգային հեռուստատեսության ու ռադիոյի եթերով:

79-ամյա միապետը բացատրել է , որ թագավորի պարտականությունները կատարել այնպես, ինչպես ինքը կուզենար` խանգարում են տարիքն ու առողջությունը:Նրա որդին, Ֆիլիպը 53 տարեկան է:

Հրաժարականի ամսաթիվը պատահական չի ընտրվել.հուլիսի 21-ին բելգիացիները նշում են ազգային տոնը.  1831-ին առաջին թագավոր Լեոպոլդ I-ը գահ է բարձրացել այդ օրը:

Բելգիայի 6-րդ թագավորը` Ալբերտ II-ը գահը ժառանգել է 1993-ին, իր ավագ եղբայր Բոդուեն I-ից: Ալբերտ II-ի գահակալության 20-ամյակը կլրանար օգոստոսի 9-ին:

: