Մոսկվայի քաղաքային դատարանը մերժել է Օրհան Զեյնալովի բողոքարկումը

3Մոսկվայի քաղաքային դատարանը մերժել է Ադրբեջանի քաղաքացի Օրհան Զեյնալովի բողոքարկումը՝ նախնական կալանքի վերաբերյալ։

Ինչպես տեղեկացնում է “ԱՊԱ” գործակալությունը` հղում կատարելով “ԻՏԱՐ ՏԱՍՍ” գործակալությանը, Մոսկվայի քաղաքային դատարանն անփոփոխ է թողել շրջանային դատարանի որոշումը։

Հոկտեմբերի 10-ի գիշերն Արևմտյան Բիրյուլևոյում անհայտ անձը դանակահարել էր ռուս երիտասարդ Եգոր Շչերբակովին և փախուստի դիմել: Այդ դեպքից հետո թաղամասի բնակչությունը հոկտեմբերի 13-ին հավաքվել էր` պահանջելով անհապաղ հետաքննություն սկսել: Այս ամենը զանգվածային անկարգությունների պատճառ է դարձել, ինչի արդյունքում մոտ 400 մարդ է ձերբակալվել: Ավելի ուշ սպանության կասկածանքով ձերբակալվել էր Օրհան Զեյնալովը:

Օրհան Զեյնալովին մինչև դեկտեմբերի 10-ը կալանքի տակ պահելու որոշում էր կայացվել։ Նրան մեղադրանք է ներկայացվել ՌԴ Քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի հատկանիշներով` սպանություն և խուլիգանություն։ Զեյնալովը մեղքը չի ընդունել։

Բիրյուլևոյում Ուզբեկստանի քաղաքացու են սպանել

o_693385Արևելյան Բիրյուլևոյում Ուզբեկստանի քաղաքացու դիակ է հայտնաբերվել դանակահարության հետքերով: Վերջին օրերին Բիրյուլևոն ցնցվում է զանգվածային անկարգություններից, որոնք սկսվեցին Եգոր Շչերբակովի սպանությունից հետո: Շրջանի բնակիչները տարերային ցույցեր էին կազմակերպում` պահանջելով գտնել մարդասպանին, խստացնել միգրացիոն օրենդրությունը և փակել բանջարեղենի պահեստը, որտեղ նրանց կարծիքով, թաքնվում էր հանցագործը: Երեկ նրան ձերբակալեցին.  տղամարդը Ադրբեջանի քաղաքացի Օրհան Զեյնալովն է: Ավելի ուշ նա խոստովանեց հանցանքը:

Պարզել են Օլեգ Շչերբակովին սպանողի ինքնությունը

132692.320xpՄոսկվայի ոստիկանությունը պարզել է Արևմտյան Բիրյուլևոյում կատարված սպանության հավանական մեղավորի ինքնությունը: Ոստիկանությունը բոլոր հիմքերն ունի ենթադրելու, որ Շչերբակովի սպանությունը կատարել է Ադրբեջանի քաղաքացի Օրհան Զեյնալով Զախիտ օղլին: Հայտնի է նաև, որ մայրաքաղաքի ՆԳՆ-ի ղեկավար Յակունինը Արևմտյան Բիրյուլևոյի ոստիկանության բաժնի պետ Գենադի Կավերինին ազատել է  զբաղեցրած պաշտոնից:

Անցած գիշեր Բիրյուլևոյում կրկին հարձակում է կատարվել. դիմակավորված մարդկանց խումբը հարձակվել է ադրբեջանական  սրճարանի վրա, որը գտնվում է Վոստրյակովսկի անցուղիում.տուժածներ չկան:

Բիրյուլևոյի շրջանի պտուղ-բանջարեղենի բազայում խոշոր գումար և զենք է հայտնաբերվել

մոսկվաՄոսկվայում Արևմտյան Բիրյուլևոյի շրջանի պտուղ-բանջարեղենի բազայում ոստիկանությունը հայտնաբերել է ավտոմեքենա , որի մեջ եղել է մի քանի միլիոն ռուբլի, դանակներ, տրավմատիկ ատրճանակներ: Ոստիկանության բաժանմունք են տարվել 1200մարդ և ստուգվում է նրանց կապը կատարված հանցագործության հետ: Տարածքում աշխատում է օպերատիվ քննչական խումբը, բանջարեղենի պահեստը փակ է:

Ամեն տեղ հսկում են ոստիկանները, շարունակվում է մոսկվացի Եգոր Շչերբակովին սպանողի որոնումները: Հիշեցնենք, որ25-ամյա Շչերբակովին սպանել են Վոստրյակովյան կայարանում, հոկտեմբերի 10-ին, երբ նա ընկերուհուն ճանապարհում էր տուն: Մուտքի մոտ զույգին մոտեցել է անհայտ տղամարդ և  վեճի ընթացքում դանակով հարվածել  Շչերբակովին: Որոշ ԶԼՄ-ներ վկայակոչելով տեսանկարահանման սարքերի գրանցումները, հաղորդել են, որ մարդասպանը Միջին Ասիայից է կամ Կովկասից: