Նիգերիայում Բոկո հարամը առևանգել է ևս 60 կանանց և 31 տղաների

NigeriansԲոկո հարամի զինյալները ևս 60 աղջիկների և 31 տղաների են առևանգել Նիգերիայի գյուղերից:

Առևանգումները տեղի են ունեցել Կումբազայում, որը գտնվում է Չիբոկի մոտակայքում, որտեղից ապրիլին առևանգել էին 200 դպրոցական աղջիկների:

Այս առևանգումները մեծացրել են խաղաղ բնակչության անվտանգության տագնապները, քանի որ երկրում հայտարարված ռազմական դրությունը բնակիչներին չի փրկում Բոկո հարամի հարձակումներից:

Երկրի անվտանգության ուժերը հերքել են առևանգումների մասին լուրերը:

Նիգերիայի կառավարությանը մեծապես քննադատել են երկու ամիս առաջ դպրոցական աղջիկների առևանգմանն  արագ չարձագանքելու համար:

Չնայած առևանգված աղջիկներից 50-ը վերադարձել են իրենց ընտանիքներ, այնուամենայնիվ, առևանգվածների 75 տոկոսը դեռևս չի հայտնաբերվել:

Բոկո հարամը իրենց մոտ գտնվող գերիներին վերադարձնելու դիմաց պահանջում է ազատ արձակել իր ձերբակալված անդամներին:

Բոկո հարամ խմբավորման դեմ պայքարող տեղական խմբի ներկայացուցիչը հայտնել է, որ հարձակման ընթացքում չորս գյուղացի է զոհվել:

Նիգերիացի առևանգված աղջիկները մահմեդականություն են ընդունել

նիգերիացի աղջիկներԵրկուշաբթի օրը Բոկո հարամ խմբավորումը հրապարակել է մի տեսանյութ, որտեղ ցուցադրվում են մահմեդական գլխակապեր կրող առևանգված նիգերիացի աղջիկները, իսկ ահաբեկչական խմբավորման առաջնորդը հայտարարում է, որ նրանք մահմեդականություն են ընդունել:

Շուրջ 100 աղջիկներին ցուցադրող ֆրանսիական Agence France-Presse լրատվական գործակալության հրապարակած հոլովակը նկարահանվել է անհայտ անտառային վայրում:

27 րոպե տևող հոլովակում ահաբեկչական խմբավորման առաջնորդը նշում է, որ ինքը ցանկանում է դպրոցական աղջիկներին փոխանակել Բոկո հարամի բանտարկյալների հետ:

Հոլովակում աղջիկները սև և մոխրագույն հիջաբներով բարձրաձայն կրկնում են Ղուրանի տողերը:

Սա անցած ամիս առևանգված աղջիկների առաջին ցուցադրումն է: Անցած ամիս իսլամիստ զինյալները Նիգերիայի Չիբոկ քաղաքի դպրոցից առևանգել էին 300 աղջիկների:

 Անկախ